Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՈՒկրաինան պատրաստ է անվերապահ հրադադարի, և Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի գլխավորած «Կամավորների կոալիցիան» կշարունակի աշխատել ՈՒկրաինայում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ։ «Պատերազմի ավարտ ՈՒկրաինայում. սա այն նպատակն է, որը մենք կիսում ենք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։                
 

Ասում են…

Ասում են…
12.06.2024 | 18:57

Մի շարք երկրներում, ցավոք, նաև Հայաստանում մեծ խանդավառություն չկար այն հարցում, որ Ռուսաստանն ինչ-որ կերպ վերահսկեր Հայաստանով լոգիստիկ ճանապարհը Նախիջեւանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև։ Այստեղ, նախ և առաջ, Թուրքիայի շահն է։ Ես չեմ կարծում, թե այդ երթուղին հսկայական տնտեսական նշանակություն կունենա, բայց այն կունենա աշխարհաքաղաքական նշանակություն, ռազմավարական նշանակություն, անշուշտ, ի շահ Թուրքիայի։ Այսօրվա դրությամբ դինամիկան Թուրքիայի օգտին է։

Ներկա պահին այդ միջանցքը, ամենայն հավանականությամբ, իրապես կգտնվի թուրքական ազդեցության տակ, ընդ որում, ԱՄՆ-ը հանդես կգա որպես իբր անկախ, իբր բարեկամական երկիր երկու կողմերի համար, բայց իրականում Թուրքիայի գերակա շահերի գոտում ԱՄՆ-ը Անկարային գործողությունների ազատություն է տրամադրում։ ԱՄՆ-ին բնավ ձեռնտու չէ կանգնել Թուրքիայի ճանապարհին. Ամերիկայի համար Թուրքիան կարևոր է այլ ուղղություններում։

Դմիտրի Տրենին

ՌԴ Ռազմական էկոնոմիկայի և ռազմավարության ինստիտուտի գիտական ղեկավար

Դիտվել է՝ 286626

Մեկնաբանություններ