Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ազգային մեծ ժողովում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում. Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։               
 

Եվրոպական բլեֆ՝ նիկոլական իշխանության օգտին

Եվրոպական բլեֆ՝ նիկոլական իշխանության օգտին
22.07.2024 | 13:14

«Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը»։ Այսպիսի վերնագրով լուրերի շուտով հաճախ կհանդիպենք։ Սա եվրոպական բլեֆ է։ Դրախտային մահ խոստանալու պես մի բան։ Գլխավոր խնդիրը հակառուսական և հակաիրանական քաղաքականություն վարող Նիկոլ Փաշինյանի իշխանությանն օժանդակելն է։ Քաղքենի զանգվածին ուզում են ասել, որ Հայաստանի տարածքները փոքրանում են, բայց «զատո» հեշտացված ձևով կգնաք ԵՄ։

Ալիևը խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ինստիտուտը Հայաստանի հետ փակելու, ադրբեջանիցներին Հայաստան բերելու, միջանցքի, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանին այլ բան չի մնում, քան վիզաների ազատականացման բլեֆն իր դրսի տերերի միջոցով առաջ բրդելը։

Ուշագրավն այն է, որ որքան նիկոլենք խոսում են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին, այնքան ՀՀ քաղաքացիներն ավելի մեծ դժվարությամբ են վիզաներ ստանում։ ԵՄ տարածքից վիզա ստանալը հսկայական կոռուպցիայի ու քաշքշուկների է հանգեցրել։ Նիկոլենց բոլոր ասածները հակառակն են աշխատում։ Արագաչափերն ու տեսախցիկները վերացնելու խոստման պես։

Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման բանակցություններին, ապա դրանով կերակրեցին նաև ուկրաինացիներին, որպեսզի հետո օգտագործեն ու թնդանոթի միս դարձնեն։ Արդյունքները տեսանելի են։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 9988

Մեկնաբանություններ