ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ինչքան շատ ներքինի կա Հայոց աշխարհում

Ինչքան շատ ներքինի կա Հայոց աշխարհում
25.10.2024 | 16:30

Մարդիկ ռազմաքաղաքակա՜ն սահմանազատում են քննարկում, ինքնագոհ սելֆիներ անում, մեղսագործների հետ դառնում մեղսակից: Փառք Աստծո, որ վեց տարի ինձ հեռու պահեց սրանցից, սրանց սայլին լծված էշելոնից:

Ես էլ արթնացել, գուգլում փնտրում եմ Եսենինի այս տողը.

Ա՜խ, ինչքան շատ կատուներ կան աշխարհում,

Չենք իմանա նրանց հաշիվն առհավետ...

Անգիր հիշում էի առանձին տողեր, բայց տպավորվել էր հատկապես երկու տողը. մոռացել էի, թե ում է նվիրել և ինչ էր ուզում դրանով ասել:

Գրեթե վստահ էի, որ մարդկային քերանքի մասին է խոսքը, քանի որ սրա շուրջը նորից միտք էր ծագել:

Ինտերնետում չգտա այս բանաստեղծությունը, ստիպված երկու մետր քայլեցի ու գիրքը բացեցի. անմիջապես գտա: Գրքերը հազար անգամ ավելի վստահելի են, մի ալարեք երբեմն գիրք բացել:

Ինչպե՜ս կարելի էր այս չքնաղ գործը չտեղադրել համացանցում, մանավանդ, որ այն թարգմանել է անզուգական Համո Սահյանը:

Մանավանդ՝ մեր աշխարհը լցվել է գցող-թռնող, թիկունքից՝ ճանկռող, դեմից՝ շողոմ ու հեզանազ, անկանխատեսելի ու ստախոս կատուներով, Համոյի վրա մեղք բարդողներով՝ էն Համոն թաքուն մածունը կերել…

Մի քիչ հիասթափվեցի, որ այն ուրիշ միտք էր հետապնդում, գուցե՝ ավելի խորունկ.

Մեր այն կատվի մորթուց փափախ կարեցին,

Որը մաշեց մեր պապիկը ալեհեր...

Բայց, միևնույն է, մնացի իմ կարծիքին՝ Եսենինը սկզբում ուրիշ բան էր ուզում ասել, պարզ տեսնում էր վզին հագցրած պարանը, այդ հետո է ծռել դեպի մանկություն ու ալեհեր պապ:

Ինչ որ է, մեծերը քննարկելու չեն, բայց քննարկելու է իմ մեջ ծագած միտքը, որը հիշեցրել էր Եսենինի տողը. «Ախ, ինչքան շատ ՆԵՐՔԻՆԻ կա աշխարհում, չենք իմանա նրանց հաշիվն առհավետ»:

Տեսակով ներքինի տղամարդը թշնամուս էլ չպատահի՝ գործ տվող ու բամբասկոտ, խառնակիչ ու ապրելուդ վայիս, փոսդ փորող... Շարունակեք:

Ցավոք, ուզենք թե ոչ՝ որքան էլ դառնափորձ, ժամանակ առ ժամանակ դաս չառնելով՝ գործ ենք ունենում այս տեսակի հետ, որոնց ձեռքից մեկ անգամ չէ, որ բռնել ես նեղ օրերին, մաքուր անունդ փռել նրանց վրա, մաքրել վրայի ցեխը,

մոռանալով, որ աշխարհում ամեն ինչ կարելի է մաքրել, բայց պորտով եկած կեղտը չի՜ մաքրվում, հոգու հետ եկել, հոգու հետ էլ դուրս է գալու: ՈՒ որ մի քիչ էլ փորփրես՝ սրանք 37-ի ծախուների թոռներն ու ծոռներն են դուրս գալու:

Այս ստորաքարշ տեսակի համար երկիրը գերեվարած ՄԵԾՆ ՆԵՐՔԻՆՈՒ ժամանակներն, իրոք, երանելի են, ինչպես՝ ձուկը ջրում: Ստիր՝ որքան կուզես, ընկած քածի պես գլորվիր՝ մինչև հատակ. այլևս օրինականացված է ամեն արատ ու մահացու հանցանք՝ պոռնկությունից մինչև երկիր հանձնել:

Ծաղկում ու ծլարձակում է պալատական ու պալատամերձ ներքինին, մոլախոտի պես տարածվում ու շատանում:

Թե կարող ես՝ դիմացիր, հայի մաքուր տեսակ, թե չես կարող՝ մեռիր, ի՞նչն է շատ՝ գերեզմանափորդ ու քեզ սպասող փոսերը:

Ախ, դուք մի գերեզմանի ու դագաղի էլ արժան չդառնաք, ազգ թաղողներ:

Իրական Հայաստանը թաղի ձեզ, պատմական Հայաստանն էլ թքի ձեր գյոռերին:

Ահա թե ինչն էր ինձ հիշեցրել Եսենինի կատուներին:

Աստծո մի օր էլ մենք ձեր մորթուց «փափախ» կկարենք ու կմաշենք մինչև ալեհեր տարիք:

Չկասկածեք, ներքինիներ, արու, թե էգ:

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 2872

Մեկնաբանություններ