ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

MADE IN TURKEY (մաս 27-րդ)

MADE IN TURKEY (մաս 27-րդ)
27.10.2024 | 15:08

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 26-ՐԴ

(կամ` Շեյխա Մոզայի դժգույն ու գորշ ծաղրանկարի քաղաքական մուղամները գեղջկական մոտիվներով)

«ԵսԵմ»

Անկասկած` դու՛ չես:

Որտեղից գիտե՞մ:

Ասե՛մ:

Սակայն, չշտապենք: Ամեն ինչ հերթով-կարգով:

«… կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ»,- մի օր վաղորդայնի հետ հրովարտակեց …

Կռահեցի՞ք ո՛վ:

Այո՛, կերած-խմածը, հագած-կապածը, սեփական անձին առնչվող ամեն մանրուքն արդեն վեց և կես տարի օրնիբուն հանրության աչքը խոթող սուբյեկտը:

Սա, որ իրեն, ռուսերեն բանաձևմամբ` «без пяти минут» ՀՀ «վարչապետուհի» է երևակայում, համաձայն «օդից կախվածների», արդեն տևական ժամանակ, երկրի ղեկավարի աթոռի ապագա «բնակչուհին» դառնալու ակնկալիքով, ուժային ինչ-ինչ կենտրոններում, իր վարդագույն` երկրի համար սև, երազանքին կենդանության շունչ է կամենում փչել:

Սակայն, պատասխանը, ինչպես վստահեցնում են իրազեկները, առայժմ մեկն է.

«Չկա՛ շախմատային պարտիա նույներանգ ֆիգուրներով»:

Այնուամենայնիվ, ո՞րն է ցայգալույսին համընթաց, կրկին ասպարեզ նետվելու նախաձեռնության քվինտ էսենցիան:

Հարցի պատասխանը գաղտնագրված է սեփական «ես»-ի բացառիկությունն արծարծող շարադրանքի ամպլիտուդների միջակայքում:

«Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ..»:

Ռուսը շատ տեղին կհակադարձեր` «наглая морда просит кирпича»!..

Որ կնշանակի` ա՛յ, «second hand» ապրանք, «Եռաբլուրի» ֆոնին, որտեղ պառկածների ծնողներին անամոթաբար «որդեկորույս գորշ գայլեր» եք որակում (հղումը`https://www.facebook.com/photo.php?fbid=2466470043541699&set=p.2466470043541699&type=3),

ի՞նչ բրենդ կամ քռչ ու փալաս ես փորձում քննարկման նյութ դարձնել: Ե՛ս քո՛…

Շարունակությունն այն հայհոյանքն է, որը երբ հնչեց «Освобождение» ֆիլմում ու գերմանացուն հրամայեցին թարգմանել, տարակուսած պատասխանեց.

«Что-то про нашу матушку говорят»!

Ռուսն այդպես կարձագանքեր:

Մինչդեռ հայը` Մխիթար Գալեյանի մոր` Աստղ Գալեյանի շուրթերով ընդամենը կփաստի.

«Մեզ դրեցիր սևի մեջ` դու տեսակ-տեսակ, գույնզգույն հագնվում ես:

Ամոթն ի՞նչ է, որ չունես։

Ի՛նչ էիր, ի՜նչ դարձար… հազարավորների արյան գնով, հայրենիք վաճառելով:

Աստված ու սատանան դատեն քեզ ամենադաժան ձևով»:

Այնուամենայնիվ, փորձենք տրամաբանել` մե՜ծ հայրենասիրության առարկայացու՞մ են տիկնոջ տողերը, թե՞…

«Թե»-ի պատասխանն ամփոփված է շարունակության հիմնական ասելիք-«կոդ»-ում:

«Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռք բերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում...

Եվ որքան մեր դիզայներները զարգացնեն ու կատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»:

Որն է եզրահանգու՞մը:

Իրականությանը չհամապատասխանող դատողությունների ու ընկալումների ցուցադրություն, որ է` սեփական անձի նկատմամբ բացառիկ ինքնասիրահարվածության դրսևորում:

Նմանապես` չափազանց խիստ արտահայտված նարցիսիզմ, ինչը որոշակի պարագաներում կարող է լուրջ հետևանքներ ունենալ շրջապատի համար:

Նաև` մեծամոլական զառանցանք, երբ ինքնասիրահարվածության ֆոնին փորձում է հիմնավորել իր բարձրաշխարհիկ ծագման ու բացառիկության միֆը:

Հետևությու՞նը.

Այպանելի այս քայլի բուն էությունն ակներև է` դեռևս անտիկ բնափիլիսոփայության սահմանած չորս սկզբնական տարրերը` հող, ջուր, օդ, կրակ, 5-րդ էլեմենտով, շարժման մեջ դնելու դիվային մղումն է:

Բաց նյարդի թրթիռով, տարածքային ու մարդկային թանկ կորուստներով, մի քանի հազար սևազգեստ մայրերի ու կանանց ողբով գերհագեցած մեր օրերում, հենց այնպես չի սիմվոլների սիրահար «ձերդ գերազանցութուն» ինքնահռչակը նախ ցուցանում սեփական արտաքինն ու հագուկապը, ինքն իրեն հուսադրում, թե ապագայում «ավելի լավ տեսք կունենա», ապա` կարճատև ընդմիջումից հետո, 2-3 օր անց, հավաքում չգիտես ում, կարևորում նրանց որպես «հանրային-հասարակական կյանքում, սոցիալական և մեդիա հարթակներում կարծիք ձևավորող ու կարծիք ստեղծողներ», ապա իրազեկում` հավաքվել են քննարկելու «կրթությունը հասարակական կյանքի թրենդ դարձնելու» խնդիրը:

Տիկինը, անտարակույս, մտածված է ստեղծում հայի ինքնությանն ու գենին անհարիր իրավիճակ, երբ ինքնաբերաբար ակնդիր-ունկնդիր դարձածները հավաքը «պոռնոփարթի» որակելուց անմիջապես հետո, միահամուռ պիտի մտաբերեն Խորենացուն ու կրկնեն նրա տողերը` «ողբամ զքեզ հայոց աշխարհ», որ պոռնոդերասաններն ու համասեռամոլները, հայտնի մարմնավաճառներն ու հարբեցողները և անհայտ ծագման մյուս օբյեկտներն են զբաղվելու սերնդիդ կրթության խնդիրներով:

Սիմվոլիկայի սիրահար տիկինը, սակայն, սև մոգության «մագիստրոս» չէր լինի, եթե չկանխեր լսարանին ու առաջ ընկնելով, անձամբ հանրության աչքը չխոթեր Խորենացու «Ողբը»` ժպիտը դեմքին:

Այն էլ ինչպիսի՜ ժպիտ:

Խու՜լ, չարությամբ համակված, որն արտածելով հոգու խորքերից շատրվանող ատելության սև ճառագայթները, դառնում է սատանայական` չհաջողված ինքնաստվածացման ջղաձիգ ծամածռանք։

Անամոթ աներեսության այս ժպիտի գաղտնաբառն է` «ԵսԵմ»:

Որ կվերծանվի` ինձնով եմ լցնելու ձեր մտածումները և առօրյան:

Մոռացե՛ք բոլոր պրոբլեմներն ու խնդիրները, լիցքաթափվեք և ձեր առաջիկա տիրակալուհու հագուկապը, օրեցօր գեղեցկացող արտաքինը միայն քննարկման նյութ դարձրեք:

2018-ի մայիսի 8-ից ի վեր այս էլ ո՞րերորդ անգամ հերթական սադրիչ արարքի ենթատեքստում սույն տիկինը կհնչեցնի Պուշկինի` «Քնած դշխուհու և յոթ քաջերի» հեքիաթի թոշնած տիրուհու հանրահայտ հարցը.

- Свет мой, зеркальце! Скажи,

Да всю правду доложи

Я ль на свете всех милее,

Всех румяней и белее?

Պատասխա՞նը:

Հայկական տարբերակում վաղուց ճաք տված հայելու դերը ստանձնել են համապատասխան վճարի դիմաց սրան փառաբանող ՖԲ` արդեն չուլ դարձած, ֆեյքերն ու նախկին 680 հազարից մնացած մոլորյալների փշուրները, որ միաձայն հաստատում են.

- Ты, конечно, спору нет,

Ты, царица, всех милее,

Всех румяней и белее!

Հայերեն թարգմանությամբ այսպես կհնչի.

«Մեր թագուհի, այո՛, դուք ամուսիններով ՀԶՈՐ եք ձեր հայրենասիրությամբ։

Ամեն ինչը Հայրենիքի զարգացման համար:

Կեցցե՜ք»:

Կամ`

«Հիասքանչ առաջին տիկին, ես միշտ ցանկացել եմ, որ ամենաառաջինը ամենասիրունը դու՛ք կրեք, որ ամենահամովը դու՛ք համտեսեք…»:

Նաև`

«Ես անսահման երջանիկ եմ, երբ դուք ընտանյոք հագնում եք ամենալավը, ուտում եք` ամենաընտիրը: Դուք արժանի եք»:

Եվ շողոմ քծնանքի այս երկար շղթայում մի տղամարդ էլ համոզված, որ երկրում սա՛ է գերագույն հարց լուծողը, նույն հարթության վրա դնելով տիկնոջն ու պետութունը, անհանգստացած հուշում է.

«Շուտափույթ մանդատազրկեք Անդրանիկ Քոչարյանին, նա Ձեր դեմ է աշխատում, նա պետության դեմ է աշխատում»:

Գրեթե Մայակովսկի (մի փոքր խմբագրված).

Государство и Анна- близнецы –братья (հայկական տարբերակում` сестры),

Mы говорим Анна, подразуеваем -Государство.

Мы говорим Государство, подразуеваем -Анна!

Եվ նմանատիպ 223 ստորաքարշ-զառանցանք:

Եթե կասկածում եք` աչքի անցակցրեք գրառման (հղումը`https://www.facebook.com/anna.hakobyan.7965/posts/pfbid02Vxz7KSEE6E7QS5y5CZpRMuDCRxTZGd89zionC3TEUNTNNFqpR3KWkPC8xMrxu1xGl?rdid=vwuy7kk9sSKkRyip)

տակ հանգրվանած մեկնաբանությունները, որ քծնանքի գլուխգործոցներ են, սովորական մի մահկանացուի «փառաբանող» կեղծավոր-ծառայամտության անհաս գագաթներ:

Թերևս, ինքնակամ ներքինի դարձած, անուղեղ միաբջիջն է միայն ունակ քաղաքական մուղամների լադով խաղացող երևութական իշխանուհու սովորական քսերոքսին այնպիսի տիրահաճ «ներբող»-ներ շաղ տալ, որպիսիք հին հույները թունդ խումհարի մեջ նվիրել են Դիոնիսին:

Զավեշտը կերպարանափոխվում է ողբերգության, երբ կրկին ու վերստին անդրադառնում ես կատարված մեծ ոճիրին:

Երբ աչքիդ առաջ հառնում է 2020-ից ի վեր մի քանի անգամ մեծացած «Եռաբլուրն» ու որեորոդ անգամ շամփրում ուղեղդ` ցեղասպանված մի ողջ սերունդ հանձնվել է հողին, իսկ սերիական մարդասպանները լրբենի հեգնանքով իրենց «մայկա-տրուսիկն» են քննարկման նյութ դարձնում, ստամոքս խցկած կերի հերթական «խմբաքանակն» են ի ցույց դնում 120 հազար տնանկների և օրը քաղցած անցկացնող բազմահազար մանուկների տառապանքի ֆոնին:

Մինչ տեր և տիկին «ճաճանչափայլները» կառավարական ամառանոցի խոհանոցում խունջիկ-մուջիկ լինելով նախաճաշի կամ ճաշի տարայի` «լանչ-բոքս»-ի, հայերեն թարգմանությունն են փորձում ճշտել, Բաքվի բանտերում նվաստացվում ու խոշտանգվում են հայ գերիները, Արցախում տեր ու տնօրինություն է անում արնախումը, պղծում մեր սրբավայրերն ու լքված գերեզմանները:

Ի՜նչ հիասքանչ է սահմանել Գիրք գրոցը.

«Իմաստունի սիրտը սգոյ տանն է, իսկ տխմարի սիրտը` ուրախության տանը» (Ժողովող, 7:5):

5-րդ էլեմենտով մնացած չորսը շարժելու փորձ անող տիկինն օտար ու խորթ տարր է հայոց կոչված համայնապատկերում, ավելորդ բեկոր, որ միայն խանգարում է «փազլի» ճիշտ հավաքմանը:

«Ինքնասիրահարված այս ՍՆՈԲ-ը չի հասկանում (գուցե և լավ էլ գիտակցում է), որ իրենք, այո՛, հե՛նց իրենք` ամուսիններով, ընդամենը 6,5 տարում այնպես «գրոհեցին» պետբյուջեն, որ 6 միլիարդ արտաքին պարտքը վաղուց հատել է 12 միլիարդ դոլարի շեմը:

Որ այդ պարտքի միայն տոկոսի գումարն արդեն կազմում է մեկ միլիարդ դոլար:

Որ հայրենիքում, որի`բազմահազար կյանքերի գնով ազատագրված հատվածն է հանձնվել թշնամուն, որտեղ նաև արյան գետեր են հոսել ու հերոսների հավերժական հանգրվան դարձել, ո՛չ մեկը, անկախ նրանից առաջին է, թե տասներորդ, իրավուք չունի Շեյխա Մոզա խաղալու:

Էությամբ քանդարարն ու մամոնայի գերին ո՞նց կարող է «իկոնա» դառնալ:

Մինչ ընտանեկան կրկեսի էժանագին համարների ցուցադրությունը սա գոնե ուսումնասիրե՞լ է Արևելքի «ոճային իկոնա» համարվող իրական բարձրաշխարհիկ տիկնոջ կյանքն ու գործունեությունը:

Շեյխա Մոզան`Քաթարի նախկին էմիրի կինը, ներկա էմիրի մայրը, որն աշխարհի 10 ազդեցիկ կանանցից մեկն է, իր երկրում ո՛չ թե հայհոյանքի ու անեծքի առարկա է, այլ իսկական լեգենդ, որին ճանաչում և անվերապահորեն ընդունում են բոլորը` մեծից փոքր:

Ազդեցիկ Շեյխան ամուսնու հետ ո՛չ թե «բռնեմ-թողնեմ» տխրահռչակ շոուների հեղինակ դարձավ, ո՛չ թե ֆենած մազերը ցուցադրեց ու զենքը գրկած անիմաստ թավալ եկավ գետիններին, ո՛չ թե անտուն երեխաների մայրերին փողոցային սլենգով` «տեխնիչնի» հասկացրեց` «աղքատությունը ձեր ուղեղներում է», այլ իր գրկում ջերմացրեց սոված ու կարոտյալ մանուկներին, գուրգուրեց, հոգաց նրանց ուսման, խնամքի ծախսերը:

Քաթարում դարձավ «Կրթական քաղաքի» գաղափարի հեղինակն ու կյանքի կոչողը:

Նրա շնորհիվ 10 միլիոն երեխա 6 տարվա ընթացքում սկսեց դպրոց հաճախել:

7,9 միլիարդ դոլար ներդրեց կանանց համար հիվանդանոցի կառուցման գործում

Նրա ցուցումով` տնտեսական ու սոցիալական բազմաթիվ ռեֆորմներից հետո Քաթարն արաբական աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկը դարձավ, ուր այսօր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 143 427 դոլար:

Հռետորական հարցադրում` մե՞զ ի՜նչ:

Որքան էլ պատասխան չի ակնկալվում, այնուամենայնիվ`

մեզ` ա՛յն, որ Շեյխա Մոզայինը քանդարար քոչվորի` սպանող ու կողոպտող գեն չէ, դրանից բխող բոլոր ածանցյալներով:

Ասվածը, որ իրողություն է, յուրաքանչյուրն ազատ է մեկնաբանելու յուր կամքի ու քիմքի համաձայն:

Հայ ազգային էպոսի հանգով ` դառնանք ու հարցնենք.

Շեյխա Մոզայի ծաղրանկար, իսկ դու՞ ինչ արեցիր:

Եկած պահից մինչ օրս մեծահարուստների ռեկետ` պարտադիր-կամավոր սկզբունքով ճաշկերույթների հրավեր` 10 միլիոն դրամով,

պետբյուջեի թալան, օլիգարխների թալան, միայն թալան:

Փո՜ղ, փո՜ղ, փո՜ղ:

Մամոնայից բացի պաշտամունքի այլ առարկա ունե՞ս:

Մարդկություն, գութ վերացական գոյականների մասին լսած կա՞ս:

Իհարկե… Ո՛չ:

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, հարցնեմ`

հիշու՞մ ես ամուսին չունեցող բազմազավակ մորը`Գայանեին, որ երեխաների հետ ապրում էր «Աստղիկ» ԲԿ-ի հարևանությամբ գտնվող ինչ-որ ավտոտնակում:

Որտեղի՞ց հիշես: «Ռոսբանկում» կամ այլուր պահվող հաշվեհամար հո չի՞, որ մտապահես:

Ամուսիններով հարյուր հազարների եք տնանկ, որբ ու ընչազուրկ դարձրել, ո՞ր մեկին հիշես:

Այնուամենայնիվ, հուշեմ.

«Տիկին Աննա Հակոբյան, Ձեր հիմնադրամի միջոցներով գուցե օգնե՞ք այս ընտանիքին» (հղումը` https://www.irates.am/hy/1552605862) վերտառությամբ ակնարկում (հեղինակ` Արմինե Սարգսյան) «Իրատեսը» հանգամանորեն ներկայացրեց, որ «անչափահաս երեխաները (փոքրը՝ 6 տարեկան, միջնեկը՝ 9, մեծը՝ 14) ապրում են գոմ հիշեցնող կացարանում, ուր ոչ պատուհան կա, ոչ լույս, ոչ արև: Այստեղ ապրում են առնետներն ու կարիճները: Խոնավություն ու գարշահոտ է փչում: Նայում ես ու մտածում, որ մանկությունը ոչ մի կապ չի կարող ունենալ այս խղճուկ պատկերի հետ»:

Հիշու՞մ ես վերջաբանը:

Վարչապետին, նրա տիկնոջն ուղղված բազում դիմում-խնդրանքներից հետո «…կառավարությունից մեկ արկղ ծիրան էին ուղարկել» ու հարցը փակված համարել:

Ամո՜ո՜ո՜թ:

Ավելի տեղին արտահայտություն էլ կա` թու՜ու՜ու՜ քո նամուսին:

(շարունակելի)

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ 26-ՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ո՞վ է Շեյխա Մոզայի դժգույն ու գորշ ծաղրանկարի հայաստանյան տարբերակը:

2. Վաղորդայնի հետ ի՞նչ հրովարտակեց արդեն վեց և կես տարի իր անձին առնչվող ամեն մանրուք օրնիբուն հանրության աչքը խոթող սուբյեկտը, գուցե և օբյեկտը: Որակման ընտրությունը ձեր իրավունքն է:

3. Երկրի ղեկավարի աթոռի ապագա «բնակչուհին» դառնալու իրավուքը նվաճելու ակնկալիքով, ստվերային

ի՞նչ գործարքներով է զբաղված իրեն «без пяти минут» ՀՀ «վարչապետուհի» երևակայողը:

4. Հայկական տարբերակում ի՞նչ կնշանակի ռուսի` «наглая морда просит кирпича»!.. հակադարձումը

5. Ո՞րն է «Что-то про нашу матушку говорят» ձևակերպման ենթատեքստը:

6. Ինչպե՞ս բնութագրել տիկնոջ` ինքնասիրահարվածության ֆոնին իր բարձրաշխարհիկ ծագման ու բացառիկության միֆը հիմնավորող զառանցանքը:

7. Սիմվոլիկայի սիրահար տիկինը, որպես սև մոգության «մագիստրոս», ի՞նչ քայլով կանխեց Մովսես Խորենացու հանրահայտ տողերն արտաբերել ցանկացողներին:

8. Ո՞րն է անամոթ աներեսության ժպիտի գաղտնաբառը և ինշպե՞ս է այն վերծանվում:

9. Ո՞րն է Պուշկինի` «Քնած դշխուհու և յոթ քաջերի» հեքիաթի թոշնած տիրուհու հանրահայտ հարցը:

10. Համապատասխան վճարի դիմաց ՖԲ փոշոտ անկյուններում Շեյխա Մոզայի ծաղրանկարին ի՞նչ ձևակերպումներով են փառաբանում արդեն չուլ դարձած ֆեյքերն ու նախկին 680 հազարից մնացած մոլորյալների փշուրները:

11. Ինչպե՞ս է բնութագրում տխմարին Գիրք գրոցը:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ