ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հարգանք հարևան երկրին ու ժողովրդին

Հարգանք հարևան երկրին ու ժողովրդին
29.10.2024 | 21:08

Այնուամենայնիվ, Կոբախիձեն չասաց՝ «Կեկելը ճիշտ էր, ես՝ սխալվեցի»։

Իսկ այդ պիղծ նախադասությունը նրանից կորզելու համար Արևմուտքը դիմեց ամեն ստորության ու այլանդակության։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Վրաստանում հազարապատիկ ավելի գումարներ են ներդրվել, քան Հայաստանում։

Իհարկե, սա չի նշանակում, որ հայ գրանտակերն ու «տուն պահողը» հազար անգամ ավելի էժան է վրացուց։ Այդ երկրի տարածքը, դիրքն ու ազդեցությունն էին այդքան պահանջում։ Այդքան ու ավելի պահանջվում է նաև վրացու տեղ-տեղ անողորմ շովինիզմի հասնող նացիոնալիզմը մեղմելու, կոտրելու համար։ Բայց, այդ ամենով հանդերձ, վրացին ատամներով պահեց իր երկիրը, իր պետությունը։

Եթե մեզանում ինչ-որ անորոշ ակնարկներ են հնչում արևմտյան «կուլիսային» ճնշումների, պարտադրանքների մասին, ապա Վրաստանի դեպքում դրանք ակնարկներ չեն. արդեն երկար ամիսներ ԱՄՆ-ն ու Եվրապան բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում, ցինիկ սպառնալիքներ՝ ընդհուպ վրաց հաստատակամ ղեկավարության ֆիզիկական ոչնչացման մասին։ Աշխարհը դա տեսնում է, բայց նաև տեսնում է Վրաստանի վարչապետի արժանապատիվ կեցվածքն ու պատասխանները ամեն սպառնալիքին ու սպառնացողին։

Մեր ու Վրաստանի ջրերը գրեթե երբեք մի առվով չեն հոսել։ Ցավալի փաստ է, որ վրացին էլ թուրքի ու թաթարի եռանդով մշտապես կողոպտել ու կողոպտում է մեր մշակութային ժառանգությունը, ամեն հայկական հոգևոր ձեռքբերում իրենով անում։ Թուրքի ու թաթարի դեպքում դա ինչ-որ բացատրություն ունի։ Դրանց տակը դատարկ է, միայն ավազ է ու անապատային քամի։ ՈՒ այդ դատարկությունը շարունակ լցնում են ուրացված, անտերության մատնված հայկական մշակույթով։ Բայց վրացին, որ ունի արժանավոր, ներկայանալի մշակույթ ու պատմություն՝ նույն բանն է անում ու նույն ավյունով։ Սա բացատրություն չունի, սրա բացատրությունը վրացու հոգեկերտն է։

Գնահատականներ տալուց առաջ ճիշտ կլինի դիտարկել արդյունքը։ Իսկ իրականությունն այն է, որ Վրաստանը միշտ ձգտել է ու հիմնականում կարողացել է պահպանել իր պետականությունը, թեկուզ կիսանկախ, թեկուզ կիսանկախ ու կախված։ Պահպանել է նաև իր իշխանական տոհմերը ու ղեկավարներ ընտրելիս դրանց միջից է ընտրում, ոչ թե նիկոլ-կեկելից։

Ինչո՞ւ Վրաստանի հասարակական-քաղաքական կեցվածքն ու ձեռքբերումները բոլոր առումներով մեզ համար դարձան այսքան նախանձելի ու անհասանելի։ Դեռ թողնենք մի կողմ հաստատակամ ու պետությունն ամեն գնով պահպանելու պատրաստ իշխանությանը։ Մի կողմ թողնենք նաև ընդդիմությանը, որ ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց իր հետագա քայլերի ու, առաջին հերթին, մանդատները դնելու մաին։ Հապա փորձեք Հայաստանի որևէ ընդդիմադիրից մանդատ պոկել․․․

Այս պահին ինձ առավելապես հետաքրքրում է վրացի օլիգարխը։ Կարծում եք Իվանիշվիլին լֆիկ-մֆիկներից ավելի՞ ունի։

Չէ՛, ավելի չունի։ Նրա ունեցվածքը մեծ ու առասպելական է թվում, որովհետև ինքն իր պետականության ու վրացականության հենասյունն է, ինքը կամք ունի օտար ազգաքանդ գրանտներին հակադրել իր դրամն ու ունեցվածքը։ Հպարտ է ու պատվախնդիր։

Իսկ լֆիկ-մֆիկն ու՜ր, պետականությունն՝ ուր․․․

Վրաստանին ծանր օրեր են սպասվում։ Բայց հաստատ հաղթահարելու է, ու հաղթահարելու է իշխանություն-օլիգարխիա-եկեղեցի անխախտ դաշինքով։ Հարգանք հարևան երկրին ու ժողովրդին։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ