Հայ եկեղեցին նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը
12.02.2026 | 14:03
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը։
451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ Հաղորդություն ընդունեցին», - գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:
Ս. Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Արթուր Հովհաննիսյան
Հեղինակի նյութեր
- Նիկոլ հայադավը թող այդքան վստահ չլինի, որ կրակի հետ խաղալով, գլուխը չի այրելու. 3
- Նիկոլ հայադավը թող այդքան վստահ չլինի, որ կրակի հետ խաղալով, գլուխը չի այրելու. 2
- Նիկոլ հայադավը թող այդքան վստահ չլինի, որ կրակի հետ խաղալով, գլուխը չի այրելու
- Ինչի մասին է երեկվա հեռախոսազրույցում Իրանի առնչությամբ նախազգուշացրել Պուտինը Թրամփին
- Իրանի դեմ պատերազմում խայտառակված Հեգսեթի շնիկները Թրամփին փորձում են ներքաշել մի նոր ու նախորդից վտանգավոր արկածախնդրության մեջ
- ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները շարունակում են մնալ փակուղում. պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է. 2
- ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները շարունակում են մնալ փակուղում, պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է
- Լիբանանում Իսրայելի սադրանքով, որը խորքում Իրանի դեմ է ուղղված, պատերազմը կարող է վերսկսվել. 2
- Լիբանանում Իսրայելի սադրանքով, որը խորքում Իրանի դեմ է ուղղված, պատերազմը կարող է վերսկսվել
- Ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է այն, որ Պուտինը Իրանի գերագույն առաջնորդից ուղերձ է ստացել, այսօր հանդիպել Իրանի արտգործնախարարի հետ
- Հայաստանը Նիկոլի ձեռքն է կրակն ընկել, աշխարհը՝ սիոնիստական Իսրայելի և նրա վարչապետի կամակատար Թրամփի
- Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսորների սանձազերծած պատերազմի հետևանքներից և վերջնարդյունքից չափազանց շատ բան է կախված
- Թրամփն Իրանին սպառնացել է բազմաթիվ ռումբերով, էլեկտրակայանների և կամուրջների ամբողջական ոչնչացմամբ
- Իրանը վերսկսել է Հորմուզի շրջափակումը և հայտարարել, որ ռազմածովային ուժերը պատրաստ են նոր դառը պարտություն պատճառել հակառակորդներին
- ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են մեծամասշտաբ հարձակման, եթե Իրանը չհամաձայնի Իսրայելի թելադրած ամերիկյան «ղազագիրը» ստորագրելուն. 2
- ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են մեծամասշտաբ հարձակման, եթե Իրանը չհամաձայնի Իսրայելի թելադրած ամերիկյան «ղազագիրը» ստորագրելուն
- Հայաստանի ճակատագրական ընտրությունը. 2
- Հայաստանի ճակատագրական ընտրությունը
- Ինչ խաղերի մեջ է թուրքական աղվեսը՝ Էրդողանը, որ սպառնացել է հարձակվել Իսրայելի վրա և հընթացս պարծեցել թուրքական ուժերի Արցախ մտնելով
- Բանակցությունները ձախողված են, ամերիկա-իսրայելական ագրեսորների և Իրանի միջև պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել
Մեկնաբանություններ