Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Սիրո ընծայաբերումը

Սիրո ընծայաբերումը
30.03.2026 | 21:59
Մարտի 31

Ես եմ ձեր Տերը, սիրող ու բարեգութ Տերը:
Հանգստացեք Իմ սիրո մեջ և քայլեք Իմ ճանապարհով: Յուրաքանչյուր շաբաթ առաջընթացի մի հրաշալի ժամանակաշրջան է ձեզ համար, հարատև վ,ցի մի ժամանակ: Այս բանը կարող է և դուք չտեսնեք, բայց Ես արտաքին երևույթներից ելնելով չէ, որ դատում եմ, Ես սրտին եմ նայում, իսկ ձեր սրտում` Իմ կամքը կատարելու միակամ ու հաստատուն ցանկություն եմ տեսնում:
Պարզ նվերը, որ տրվում է ձեզ մի տղայի կամ որևէ մեկի կողմից` ձեզ հաճույք պատճառելու կամ իր սերը ցույց տալու համար, ավելի ընդունելի չէ՞ ձեզ համար, քան մեծարժեք նվերները ձեզ չսիրողների:
Նշանակում է, եթե անգամ դուք մտածեք, թե ձեր ջանքերը հնանալով ապարդյուն են դարձել, Ես այլ կերպ եմ նայում, Ես ընդունում եմ այն` իբրև սիրո ընծայաբերում: Քաջ եղեք, Իմ զավակներ:
Երբ մեկը վերձիգ բլուր է մագլցում, ավելի շատ գիտակցում է անդադար գայթող իր ոտքերի թուլությունը, քան վեհությունը տեսարանի, չզգալով անգամ իր վեր բարձրանալը: Ձեր ընթացքը մի կասեցրեք. սիրեք ու շարունակ ուրախ եղեք:
Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ