ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում նորից սպառնացել է Իրանին՝ կապված Հորմուզի նեղուցի շրջափակման հետ։ «Հիշեք՝ ես Իրանին տասն օր եմ տվել, որպեսզի գործարք կնքեն կամ բացեն Հորմուզի նեղուցը։ Ժամանակը սպառվելու վրա է, 48 ժամ՝ դժոխքում հայտնվելուց առաջ»,- գրել է ԱՄՆ նախագահը։               
 

Մուրալով վաստակած խաղաղությունը սոսկ ժամանակավոր զինադադար է՝ մռայլ անորոշությամբ

Մուրալով վաստակած խաղաղությունը սոսկ ժամանակավոր զինադադար է՝ մռայլ անորոշությամբ
23.02.2026 | 16:13

Խաղաղաւթյունն իրական է, եթե այն վաստակել ես՝ պարտադրելով:

Մուրալով վաստակած խաղաղությունը սոսկ ժամանակավոր զինադադար է՝ մռայլ անորոշությամբ:

Հնարավոր չէ ապրել լիարժեք խաղաղությամբ, եթե դիմացինդ, բռնատիրելով քո եղածի մի մասը, ցանկություն ունի վերցնել նաև մնացածը:

Եվ ընդհանրապես, խաղաղություն չի կարող բերել մեկը, ով հոգով ու մարմնով եղել է ու կա պատերազմից վախեցող, բայց, ավա՜ղ, նաև՝ պատերազմաստեղծ:

Հ.Գ. Իրական խաղաղություն կարող է բերել նա, ով, ատելով պատրազմը, հարկ եղած դեպքում պատրաստ է ընդունել իրեն նետված մարտահրավերը և հակառակորդին պարտադրել սեփական կամքը:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2962

Մեկնաբանություններ