ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում նորից սպառնացել է Իրանին՝ կապված Հորմուզի նեղուցի շրջափակման հետ։ «Հիշեք՝ ես Իրանին տասն օր եմ տվել, որպեսզի գործարք կնքեն կամ բացեն Հորմուզի նեղուցը։ Ժամանակը սպառվելու վրա է, 48 ժամ՝ դժոխքում հայտնվելուց առաջ»,- գրել է ԱՄՆ նախագահը։               
 

Էկոլոգիական ապոկալիպսիս և ցելոֆանե տոպրակներ

Էկոլոգիական ապոկալիպսիս և ցելոֆանե տոպրակներ
18.03.2026 | 18:01

Իրար հետևից ռմբակոծվող ու հրդեհվող նավթատարների, նավթի պահեստների ու նավթավերամշակման գործարանների ստեղծած էկոլոգիական ապոկալիպսիսի ֆոնին ծիծաղելի են թվում ցելոֆանե տոպրակների դեմ ընդունված օրենքները։ Ծիծաղելին էն ա, որ էդ օրենքներն ընդունողն ու ռմբակոծողը նույն պետություններն են։ Էդ նույնն ա, ինչ մարդուն չթողես՝ թթված ճաշ ուտի, որ չթունավորվի, բայց սուրճի մեջ թույն լցնես։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7143

Մեկնաբանություններ