Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով

Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով
27.03.2026 | 14:30

Պատերազմը չի պայմանավորվում մեկ անձի ընտրվելով կամ չընտրվելով։ Պատերազմի համար անհրաժեշտ է մի շարք գործոնների համադրություն, ինչպիսիք են տարածաշրջանային գործընթացները (Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը և դրա ձգձգումը, Թուրքիայի գործոնի ամրապնդումը, Ռուսաստանի ազդեցության շարունակական նվազումը), Հայաստանում առկա իշխանության ինքնապաշտպանության կազմակերպման ունայնությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ։

Իրականում ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմից չափազանց շատ բան է կախված Ադրբեջանի ախորժակի առումով, ինչը Հայաստանի իշխանության վերարտադրման հետ ուղղակի կապ չունի։

Պատերազմ չի լինի, եթե լինի ուժեղ բանակ, հավասարակշռված դիվանագիտություն և կանխատեսելի քաղաքականություն, ինչը նշանակում է, որ իշխանության չվերարտադրվելն այս առումով ավելի նպաստավոր է:

Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն հրահրելուց առաջ անհրաժեշտ են տասնյակ գործոնների առկայություն, մի շարք նախապայմաններ, նախապատրաստական աշխատանքներ, ակտիվ դիվանագիտական գործունեություն և բարենպաստ միջազգային իրավիճակ ու միջավայր։

Փաշինյանի չվերարտադրվելը այդ գործոններից որևէ մեկի վրա ինքնին ազդեցություն չի ունենալու։ Հետևաբար, նման ձևակերպումը լոկ մանիպուլյացիա է։

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ