«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

ՈՒրացման խորհրդանիշը

ՈՒրացման խորհրդանիշը
26.03.2026 | 11:49

Ես չեմ ընդունում այս «երկաթի կտորը», քանի որ այն չեմ համարում Հայաստանի իրական ու արժանապատիվ խորհրդանիշ։

Ինձ համար հայրենիքի իրական քարտեզը գծված է մեր պատմությամբ, մեր հիշողությամբ և ամենից առաջ՝ մեր հերոսների արյամբ։

Երբ խորհրդանիշը չի արտահայտում այդ զոհողությունը, երբ այն չի կրում մեր իրական պայքարի արժեքը, այն դառնում է ոչ թե միավորող ուժ, այլ բաժանող ու աղավաղող պատկեր։

Մենք պարտավոր ենք հիշել՝ մեր այսօրվա գոյությունը տրված է նրանց կյանքի գնով, և ոչ մի մակերեսային նշան չի կարող փոխարինել այդ ճշմարտությանը:

Մեր տղերքը չեն զոհվել անիմաստ․ նրանք կանգնել են հայրենիքի, հողի ու արժանապատվության համար, որ այսօր ուրանում եք ու մոռացության եք ուզում տալ, որ ձեր մոտ չի ստացվելու

Մեր պատմությունը չի փոխվում, մեր հերոսների արյունը չի մոռացվում, և ոչ մի «խորհրդանիշ» չի կարող այն ջնջել։

Մենք մեր արժեքները չենք ուրանում։ Մենք Նիկոլ չենք:

ՈՒստի խնդրանք և պահանջ իմ արժանապատիվ Հայերին․ եթե այս «երկաթի կտորը» ձեզ փորձեն առաջարկել՝ կտրուկ մերժեք. սա ուրացման խորհրդանիշ է:

1428-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 2418

Մեկնաբանություններ