Երևանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա՝ նոյեմբերի 20-ի գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։
Մասնավորապես,
Գասպար Տերտերյանը (67 կգ),
Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և
Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել են ոսկե,
Էլեն Բաբաջանյանը (53 կգ) և
Սարգիս Բեգոյանը (61 կգ)՝ արծաթե, իսկ
Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և
Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալներ։
Գրիգոր Գրիգորյան