Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Դու վախկոտ ես, Դու ստրուկ ես, դու հա՛յ ես… (Ал. Пушкин, Ты трус, ты раб, ты армянин.)

Դու վախկոտ ես, Դու ստրուկ ես, դու հա՛յ ես… (Ал. Пушкин, Ты трус, ты раб, ты армянин.)
29.11.2024 | 13:57

Համացանցում պարբերաբար մեջտեղ են բերում Ալ.Պուշկինի՝ «Տազիտ» անավարտ պոեմի մի քառատողից այս նախադասությունը, և անիմաստ քննարկումներ են ծավալում:

Ես մի քանի անգամ մեկնաբանել եմ այդ տողը նախ և առաջ լեզվի քերականական տրամաբանությամբ և տաղաչափության կանոններով:

Կփորձեմ բացատրել նաև հայ ու օտարազգի այն մարդկանց, ովքեր այս տողերում հասկանում են, թե իբր
Ալ. Պուշկինը նսեմացրել և վիրավորել է հայերին՝ նրանց հավասարեցնելով վախկոտ և ստրկամիտ մարդկանց հետ:

Հարց է ծագում` ինչու՞ է Պուշկինը գրում hայ, և ո՛չ վրացի, ռուս, հույն կամ թուրք:
Պատմականորեն հայտնի է, որ չեչենները և Կովկասի մյուս ցեղերը չափազանց անհնազանդ, կռվազան, ագրեսիվ և ավազակային հակումներով լեռնցիներ են եղել, դա էլ հավանաբար լեռներոմ պարփակված լինելու, դաշտավայրեր չունենալու հետևանք է եղել: Նրանց ցարական կառավարությունն անգամ չի կարողացել հնազանդեցնել (նրանց հնազանդեցնելու գործընթացը շարունակական է եղել)։ Ահա, այդ չեչեն-քրիստոնյա կամ չեչեն-ռուս հակասությունը պատճառ է դառնում մի չեչենի մահվան, որի վրեժը պիտի լուծեր մի ուրիշ երիտասարդ չեչեն , որը զարմանալիորեն չի դրսևորում չեչենական բարքերին հատուկ վրեժխնդրության վարքագիծ:

Հենց այդ երիտասարդին էլ հայրն ամոթանք է տալիս, որ նա ընդունակ չէ վրեժ լուծելու, եթե անգամ տվյալ մարդը անմեղ է:

Չեչենի աշխարհընկալմամբ, եթե չեչեն տղամարդն ընդունակ չէ մարդ սպանելու, անկախ նրանից՝ նա մեղավո՞ր է, թե՞ անմեղ, ուրեմն նա վախկոտ է՝ վախենում է արյունից, ստրուկ է, որովհետև նրան արտոնված չէ մարդ սպանել, հայ է, որովհետև նա, հենց այնպես, ոչ միայն անմեղ, այլև անզեն մարդու չի սպանի...

Հիշենք Սասունցի Դավթին, երբ նա մտնում է իր թշնամի Մսրա Մելիքի քնած զորքի մեջ, և այլոց տրամաբանությամբ, հրաշագործ Թուր Կեծակիով անխնա պիտի կոտորեր իր թշնամիներին և այդպես հաղթեր, բայց նա, ձայնը գլուխը գցած, գոռում է՝ ով քնած է,արթուն կացե՛ք, ով արթուն է, ձի հեծնեցեք, զենք կապեցեք, որ չասեք՝ Դավիթը գող-գող եկավ, գող-գող գնաց.

Ահա հայերի այս հատկանիշն իմանալով, Պուշկինը վախկոտ և ստրուկ որոշիչների կողքին դնում է՝ հայ բառը, բայց ոչ թե ՝ «Ты трус, ты раб И армянин», այլ «и»-ի փոխարեն գրում է «ты» դերանունը:

Արդյոք Պուշկինը, այդ մեծ բանաստեղծն ու ռուսաց լեզվի անգերազանցելի գիտակը չի՞ հասկացել լեզվական և բանաստեղծական տաղաչափության այդ նրբությունը, և նրա համար միևնույն է եղել ՝ и армянин, թե՞ ты армянин-ը: «И»-ի դեպքում հավասարեցվում են բոլոր որոշիչները. և՛վախկոտ ես, և՛ստրուկ ես, և՛հայ ես...

Իսկ թվարկելու դեպքում՝ դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես, բանաստեղծը խոսում է երեք տարբեր հատկանիշների մասին :

ՈՒրեմն, ինչու՞ հայ և ո՛չ, ասենք` վրացի:

Որովհետև վրացիներն աչքի չեն ընկել ազնիվ ասպետությամբ: Ինչու՞ ո՛չ ռուս:

Որովհետև այդ նույն ռուսն էր ուզում զենքով հնազանդեցնել չեչենին:

Ինչու՞ ո՛չ հույն:

Որովհետև հույները նույնպես դարերով հայտնի են եղել իրենց նվաճողական էությամբ:

Այս փաստարկը կարծում եմ շատերին խորհելու կմղի:
Իսկ թե ինչու՛ որոշ հայեր անպայման ուզում են, որ Պուշկինը հայերին նսեմացրած լինի, չեմ հասկանում, համենայն դեպս, սխալվում են նրանք, քանի որ կա՛մ լավ չեն տիրապետում ռուսաց լեզվին, կա՛մ տաղաչափության կանոններին, երկու դեպքում էլ մեկ վանկ է-один слог: и-ты, Պուշկինը, հաստատ, մեզնից լավ գիտեր՝ որտեղ ինչ գրեր՝и-շաղկապը, թե՞ ты-դերանունը:
Իմ բարի խորհուրդը մեր հայրենակիցներին. հարգե՛ք ինքներդ ձեզ ու ձեր ազգը, տվյալ դեպքում՝ մեր՝ հայ ազգը, եթե դուք էլ հայ եք:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս
2015 թ․

Դիտվել է՝ 1749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ