Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Հոկտեմբերի 27-ով սկսվեց, Մարտի 1-ին շարունակվեց, 2018-ին ավարտվեց

Հոկտեմբերի 27-ով սկսվեց, Մարտի 1-ին շարունակվեց, 2018-ին ավարտվեց
29.11.2024 | 14:52

Ժողովրդի հիշողությունը կարճ է, շատ կարճ:

Երևի մոռացել եք, որ 2008 թվականի մարտի 2-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հեռախոսով խոսում էր Ալիկ Արզումանյանի հետ և ասում, որ ամեն ինչ շատ լավ է։ Կրնկնում եմ` շատ լավ։

Թե ինչն էր լավ, շատ քչերը հասկացան։ Իսկ «լավը» այն էր, որ Հայաստանի պետականության տակ ռումբ դրվեց: «Լավը» այն էր, որ կարելի էր բոլորով տասը զոհերին նախագահ Քոչարյանի վրա գցել: «Լավը» այն էր, որ ինչի համար գումար էին ստացել, կատարել էին:

Հոկտեմբերի 27-ով սկիզբ դրվեց Արցախի հանձնմանը, մարտի 1-ին պրոցեսը շարունակվեց և 2018- ին «թավշյա» իշխանազավթմամբ ավարտվեց։ Երեք դեպքում էլ պատվիրատուները նույնն էին, կատարողները, որոշ փոփոխություններով, ևս։ Նաիրի Հունանյանին արժանի և ոչնչով չզիջող փոխարինող գտան` Նիկոլին։

Կարծում եմ՝ այսօր էլ, եթե գաղտնալսեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալիկ Արզումանյանի խոսակցությունը, կրկին կլսենք նույնը` ամեն ինչ շատ լավ է:

Մարտի մեկի իրական պատասխանատուները պետք է պատժվեն, ոչ միայն հենց այդ օրերի համար, այլ նաև օտար պետությունների շահերը սպասարկելու և Արցախը դեռևս այն ժամանակ վաճառելուն պատրաստ լինելու համար։

Վաճառքը արել են, հիմա էլ ազատագրողներին պետք է փորձեն ոչնչացնել։ Եթե մենք դա թույլ տանք, ապա իրոք որ պետություն ունենալուն արժանի չենք:

Արա Վարդանյան

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ