Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Կադրային քաղաքականությու՞ն, կադրային բա՞նկ...

Կադրային քաղաքականությու՞ն, կադրային բա՞նկ...
29.11.2024 | 19:03

Պետության գլխին նստածի նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ հանկարծ որևէ մեկն իրենից հզոր դառնա (հեղինակությամբ, ազդեցիկությամբ, վարկանիշով, ունեցվածքով..., ցանկացած բանով):

Շատ լավ գիտի, որ իրեն ամենամեծ վտանգը իշխանության ներսից կարող է սպառնալ...

ՈՒ արևմտահաճո կադրերի միջից (դե իր տերերին էլ են ձեռք տալիս իր պես թույլ ու կառավարելի կադրերը Հայաստանում) ընտրում է ամենաթույլերին, ամենաոչխարիզմատիկներին...

Նրանց, ովքեր իրենց այդ տվյալների պատճառով միշտ հավատարիմ կմնան իրեն, ոչնչով չեն ստվերի, իրենից ծանր չեն կշռի ու էնքան չեն կարող ուժեղանալ, որ իր դեմ ելնեն:

Ռուզաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ