Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Կյանքի նպատակների հիերարխիա

Կյանքի նպատակների հիերարխիա
23.11.2024 | 05:55

Բոլոր տեսակի մարդկային համակարգերը, սկսած անձ մակարդակից մինչև քաղաքակրթական մակարդակ, ունեն գլոբալ բնույթի ստրատեգիական և ավելի ստորադաս բնույթի տակտիկական նպատակներ, որոնք իրենց ամբողջության մեջ ներկայանում են որպես կյանքի նպատակների հիերարխիա:

Այդ հիերարխիայի գագաթին կանգնած է կյանքի հարատևման գլոբալ նպատակը, որից դեպի ներքև հարկեհարկ ճյուղավորվում են ավելի ու ավելի նվազ կարևորություն ունեցող կիսագլոբալ և լոկալ ու տակտիկական բնույթի ենթանպատակները:

Պարզության համար հարմար է նախ ներկայացնել և լուսաբանել անձ մակարդակի նպատակների հիերարխիան, որը, մի քիչ ավելի բարդ կառուցվածքով, կարելի է տարածել նաև ավելի բարդ մարդկային համակարգերի գործունեության վրա:

Մարդու կյանքի հարատևման գլոբալ նպատակին կարելի է հասնել կենսաբանական ու սոցիալական միջոցներով, ըստ այդմ էլ, հարատևման գլոբալ նպատակը բաժանվում է երկու ճյուղի՝

1. Կյանքի կենսաբանական անվտանգության ապահովում առավելագույն հավանականությամբ:

2. Կյանքի սոցիալական դիրքի ապահովում իր միջավայրում մարդու առավելագույն ազդեցիկությամբ:

Ըստ որում, այն դեպքերում, երբ մարդու կյանքի կենսաբանական անվտանգությունը լիովին ապահովված է, ապա մարդու վարքը իր ամբողջության մեջ լրիվ բացատրելի է նրա ձգտմամբ դեպի իր առավելագույն ազդեցիկությունը սեփական կենսական միջավայրում, որը կարող է լինել ընտանիքը, լոկալ սոցիալական միջավայրը կամ էլ, կախված մարդու մասշտաբից, ամբողջ հասարակությունը:

Իր հերթին, կյանքի կենսաբանական անվտանգության ենթանպատակը բաժանվում է երեք ենթաենթանպատակների՝

1.1. Կյանքի ֆիզիկական անվտանգություն առավելագույն հավանականությամբ՝ հարձակվելով ու պաշտպանվելով իր և կենսական միջավայրի շահի համար:

1.2. Կյանքի էներգետիկ ապահովում առավելագույն հավանականությամբ՝ սննդի հայթայթման միջոցներով:

1.3. Կյանքի շարունակականության ապահովում առավելագույն հավանականությամբ՝ բազմացման և սերնդի դաստիարակության միջոցներով:

Սոցիալական միջավայրում առավելագույն ազդեցիկության հասնելու միջոցները ևս երեքն են՝

2.1. Ձգտելով առավելագույն իշխանության ուրիշների վրա և հնարավորինս մեծ ազդեցության սֆերայի:

2.2. Ձգտելով առավելագույն հարստության կամ էլ ավելի պարզ դեպքերում՝ առավելագույն ունեցվածքի:

2.3. Ձգտելով առավելագույն գաղափարական ազդեցության ուրիշների վրա:

Բնական է նաև, որ մարդու կենսաբանական ու սոցիալական կյանքերը և դրանց նպատակներն ու ենթանպատակները պայմանավորված են մեկը մյուսով, որի հաշվի առնելը շատ էական է կյանքի ընթացքի մաթեմատիկական մոդելավորման ժամանակ:

Մարդու կյանքի նպատակների հիերարխիայի աստիճաններով իջնելով ավելի ու ավելի ներքև, կարող ենք տեսնել, որ մարդու արած նույնիսկ ամենափոքր գործողությունն անգամ կյանքի հարատևման գլոբալ պահանջի միջնորդավորված հետևանք է, հակառակ դեպքում, այն պարզապես կլինի սխալ:

Դրանից բացի, վերը բերված բոլոր նպատակներն ու

ենթանպատակները հետապնդում են հաջողություններ ու այս կամ այն մասշտաբի հաղթանակներ, որոնց հասնելու դեպքում մարդն ունենում է համապատասխան չափի հաճույքի զգացում, մի բան, որը ևս կյանքի հարատևման գլոբալ պահանջի անմիջական հետևանքն է:

Մարդկության ժամանակակից կյանքի առեղծվածներից մեկն էլ այն է, որ կենսաբանորեն ու սոցիալապես շատ կարևոր հաճույքի ֆունկցիան, մարդկության զարգացմանը և նրա կենսաբանական հիմքից հեռանալուն զուգընթաց, իր հիպերտրոֆացումով սկսում է աշխատել որպես կյանքի հարատևմանն ու շարունակականությանը խանգարող տենդենց:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2805

Մեկնաբանություններ