Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Մոսկվայում ներկա կլինեն ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Մոսկվայում ներկա կլինեն ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը
11.06.2018 | 16:08

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ներկա կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հաստատեց, որ Մոսկվա է մեկնելու նաև Նիկոլ Փաշինյանը: Նա նույնպես ներկա կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը հունիսի 14-ին:

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ