Ու՞մ մտքով կանցներ, որ ԱՄՆ-ի նատոյական դաշնակից Թուրքիան կմտածի օգնել Իրանին այս պատերազմում: Սակայն ոչինչ պատահական չի լինում: Հրեաները ձգտում են քրդերին «զարթնեցնել» ընդդեմ Իրանի, իսկ Էրդողանը քաջ գիտակցում է քրդական զարթոնքի էկզիստենցիալ վտանգը Թուրքիայի համար: Եվ ահա ֆանտաստիկ և հնգաթև բարդ հանգույցը. ԱՄՆ-Իրան-Իսրայել-Թուրքիա- Քրդեր, որտեղ բարեկամների և թշնամիների տեղերը կարող են փոխվել: Իսկ համացանցից վերցված այս տեղեկատվությունը հետաքրքիր է, չնայած հավաստի՞ է ամբողջությամբ, թե՞ ոչ, չեմ կարող ասել:
«Էրդողանը սպառնում է Թուրքիային միանալ պատերազմին Իրանի կողմից։
Թուրքիան խիստ նախազգուշացում է տվել ԱՄՆ-ին, Իրաքին և քրդական ուժերին, որ կձեռնարկի ուղղակի ռազմական գործողություններ, եթե քրդական կազմակերպությունները մասնակցեն Իրանի դեմ գործողություններին։
Անկարայի տվյալներով՝ Իրանի վրա հարձակումների սկսվելուց ի վեր Իսրայելի հետախուզական գործակալությունը՝ Մոսադը, փորձում է կապեր հաստատել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և դրա իրանական թևի՝ PYAK-ի հետ։ Նպատակն էր օգտագործել այս խմբավորումները, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական, որպես ցամաքային լիազորված ուժեր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակորեն դեմ է արտահայտվել այս սցենարին։ Նա նշել է, որ Թուրքիան, ի տարբերություն որոշ արաբական երկրների և ՆԱՏՕ-ի այլ անդամների, չի գործում ԱՄՆ-ի ազդեցության տակ, այլ վարում է անկախ և վճռական քաղաքականություն՝ հիմնված իր ազգային շահերի վրա։ Էրդողանը կրկին նշել է, որ Իրանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը բյուրեղյա պարզ է և զգուշացրել է, որ Անկարան կարող է ռազմական միջամտություն ունենալ՝ «անկախ ընթացիկ զարգացումներից», ինչպես արդեն արել է Սիրիայում։
Միաժամանակ, ակնհայտ է, որ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի և Իսրայելի ազդեցության տակ գտնվող ուժերը գործում են ավելի զգույշ, քանի որ լավ գիտակցում են Անկարայի կոշտ և վճռական դիրքորոշումը։»
Գարիկ Քեռյան