ԵԱՏՄ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական ժողովը կանցկացվի Ղազախստանում 2026 թվականի մայիսի 28-29-ին:
Օրակարգում է նաև «Հայաստանի և Եվրամիության փոխհարաբերությունների վեկտորի քննարկումը»:
ԵԱՏՄ ժողովից մեկ շաբաթ անց ՀՀ ԱԺ ընտրություններն են: Ըստ այդմ, վարկածս հետևյալն է:
Ուրեմն, զգալով վտանգը, Փաշինյան Նիկոլը կմասնակցի ԵԱՏՄ ժողովին, հանդես կգա «մեղայականով», կերդվի «ՀՈՍ արև», Պուտին Վլադիմիրին խոստումներ կտա: ԵԱՏՄ-ից առաջացող վտանգը ժամանակավորապես կչեղարկվի: Վարչապետ ընտրվելու համար Փաշինյան Նիկոլին խանգարող հանգամանք չի լինի:
Կրկնում եմ` սա ընդամենը վարկած է: Այն հիմնված է «Փաշինյան Նիկոլից ամեն ինչ սպասելի է» պնդման վրա:
Մեկ բանում վստահ եմ. Փաշինյան Նիկոլն իշխանությունը հեշտ ու հանգիստ չի հանձնի:
Կարեն Հեքիմյան