Ըստ օպերատիվ տեղեկությունների, կարգալույծ հռչակված Մասյացոտնի թեմի նախկին ղեկավար Սարոյան Արմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պայմանական թորոսյանարմենների թույլտվությամբ, կառավարում և տնօրինում է Մասյացոտնի թեմի բանկային հաշիվները: Ըստ ընդունված կարգի, նման լիազորություններ ունի բացառապես կաթողիկոսից այդօրինակ իրավունք ստացած ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ: Դա նշանակում է, որ Մասյացոտնի թեմի «գործով» զբաղվող հարկադիր ծառայողը` պայմանական թորոսյանարմենը, Մասյացոտնի թեմի բանկային հաշիվները տնօրինելու «օրհնություն» է ստացել Հարկադիրի առաջնորդ monsieur Սիրոյից և «օրհնությունը» փոխանցել է կարգալույծ Սարոյան Արմանին: Մի խոսքով, «ձեռնադրման» վառ օրինակ:
Ճշմարիտ եմ ասում. այսպես շարունակվելու դեպքում, հայությունը կարող է նոր կաթողիկոս ունենալ` Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Սիրո Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոս: Աներկբա է` monsieur Սիրոն շատ հեռու կգնա:
Հ.Գ. Հաշվի առնելով մեր ընդհանուր ծանոթների շրջանակը, կարծում եմ, որ նոր կաթողիկոսն ինձ չի մոռանա:
Հ.Գ 2. Հարկադիրը վեհի´:
Կարեն Հեքիմյան