«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ասում եք` չի՞ կարող պատահել

Ասում եք` չի՞ կարող պատահել
20.06.2024 | 14:54

Հեռավոր 1981 թվականին Երևանի Ժողտնտեսության ինստիտուտի ամբիոնի վարիչ հարգարժան գիտնական Կիրակոսյանը դասախոսության ընթացքում մեզ սովորեցնում էր, որ առանց տնտեսական օրենքների փայլուն իմացության անհնար է կառուցել դինամիկ և հարմոնիկ զարգացող տնտեսություն։

Ակադեմիական գիտելիքով գիտնականը չէր կարող երբևէ պատկերացնել, որ Հայաստանում առաջ են գալու բացառիկ հավակնոտ և կիսագրագետ մարդիկ, որոնք փորձելու են տնտեսական թեզիսներ արտաբերել և հերթական դրամատիկ տխմար փորձը դնել մեր տնտեսության վրա` չունենալով մի պտղունց տնտեսագիտական միտք։ Չե՞ք հավատում:

Այսօր ընթերցում եմ ՀՀ պաշտպանության նախկին նախարար պարոն Արշակ Կարապետյանի ելույթը, որտեղ նա բառացիորեն պնդում է, որ գոյություն ունեցող հարկային քաղաքականությունը չունի հավաքված հարկային միջոցները ժամանակին երկրի տնտեսությանը վերադարձնելու մտածված և կայուն մեխանիզմներ, ինչի արդյունքում ստեղծվում է ազգային արժույթի դեֆիցիտ։

Հարկային, մաքսային, հարկաբյուջետային, ֆինանսավարկային և ոչ մի տեսաբան չի կարող բացատրել ինչի մասին է խոսել նախկին ՊՆ ղեկավարը։

Պարո՛ն նախկին ՊՆ ղեկավար, կարո՞ղ եք ձեր տնտեսագիտական այդ պնդումների գիտական աղբյուրը փոխանցել մեզ:

Որտեղի՞ց եք պեղել այդ պնդումները:

Այս երկիրը հենց դրա համար է համարվում Անդրկովկասի ամենաթույլ տնտեսություն ունեցողը, որովհետև ակադեմիական գիտելիքով զինված մարդկանց փոխարեն երկիրը կառավարում է մի նախկին դեղին մամուլի լրագրող, իսկ նրան իբրև թե ընդդիմանում է նախկին զինվորական իր նոբելյան հակամրցանակի հավակնությամբ տնտեսագիտական թեզիսներով։

Ականջդ կանչի Դարոն Աջեմօղլու:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1927

Մեկնաբանություններ