ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Հայոց քաղաքական դաշտի ոտանավորչի Մազութի Համոն

Հայոց քաղաքական դաշտի ոտանավորչի Մազութի Համոն
21.08.2024 | 22:04

ՈՒշ գիշերով համացանցում «թերթում» էի «Երկիր Նաիրի» երգիծավեպը:

Վերընթերցում էի Մազութի Համոյին` Կարսի հանրահայտ «Լույս» գրասենյակի ղեկավարին, բացահայտող հատվածները:

Հեղինակն ընդգծված հեգնանքով էր ներկայացնում, թե Համո Համբարձումովիչն ինչպես էր վառելիք ծախում իր իսկ թշնամուն:

Սրա «կենտրոնաուղեղասարդ» (Չարենցի որակումն է) էության ողջ մտածողությունն ու փիլիսոփայությունը հենվում էր ի՛ր վրա, իր «ես»-ի՛ վրա:

Մինչ զուգահեռներ կանցկացնեի Համո Համբարձումովիչի ու բոլորիս քաջածանոթ մեկ այլ «կենտրոնաուղեղասարդ»-ի միջև, չհասկացա, թե ինտերնետային սարդոստայնի հատկապես ո՛ր «փոշոտ» անկյունից համակարգչիս մոնիտորին ցցվեց մերօրյա Մազութի Համոն:

ՈՒ՜, գնա՜ց…

- Մենք ուզում ենք քեզ տեսնել երջանիկ,

Բայց պիտի տեսնենք՝ Հայաստանն ես իսկ,

Մե՛զ պիտի ուզենք տեսնել երջանիկ,

Քեզանով, քեզնում, անբաժան քեզնից։

Հայոց քաղաքական դաշտի չգերազանցված հտպիտը, հիմա էլ որպես ասմունքող էր մատուցվում` ինքնամոռաց պաթոսով «բանաստեղծության» անվան տակ փորձում էր ակամա ունկնդիր-ակնդիրներիս գրպանը խոթել ակներև «քարոզչությունը»:

Ինչպես կբնութագրեր ռուսը` «топорная работа»!

Չէի կռահում` Facebook-ը ողողած հատկապես ո՞ր խզմզողի «ճենճոտ» գզրոցից հանված անճաշակությամբ է

ճգնում դյութել-հմայել իրեն դեռևս հավատացողներին:

Հուզախռով ձայն ու ոգեշնչված դեմք բեմադրելով՝ հերթական անկապ տողերը եթեր շպրտեց «ակամա երգիծաբանը»:

Պարզվե՜ց… իր քերթվածքն է «մեյդան հանել»:

Հիվանդ ուղեղի խոտան արտադրանք: Երկնե՜լ, երկնե՜լ ու բառաբարդումներով հագեցած ինչ-որ անկապություն է լույս աշխարհ բերել, մի բան էլ ինքնասիրահարվածի դեմքով ավետում է մեզ.

- Ես այն կարծիքին եմ, որ քաղաքական հայեցակարգերը պետք է ստանան գեղագիտական արտահայտություն, և ահա իրական Հայաստանի 29 743 քառակուսի կմ-ի, «հայրենիքը պետությունն է հայեցակարգի», Հայաստանի հանրապետության մասին մտորումներում գրեցի այս բանաստեղծությունը, որը կոչվում է «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն»:

Բացահայտ նարցիստիկ անձնային խանգարմամբ տառապող այս դժբախտը` սեփական «ես»-ի, դիրքի, հզորության, անգերազանցելիության դոզայի ազդեցության տակ չի՛ էլ հասկանում, թե որքա՜ն անտաղանդ ու ապաշնորհ է բոլոր ասպարեզներում:

Որքա՜ն անճաշակ, միջակից ցածր խզմզոց է փորձում խցկել գրական-գեղարվեստական ստեղծագործության` պոեզիայի ժանրի տակ:

Չեմ զարմանա, եթե այս «քայլող»-հավակնոտ տգետը, որն իր պրիմիտիվ «Ձոն»-ը փորձում է ներկայացնել միայն սեփական մտապատկերներում գոյություն ունեցող «իրական հայրենիքին», հայրենասիրությանը նվիրված «բարձր արժեք», վաղն էլ ձեռնոց նետի Չարենցին:

Իր անձը որպես Հիսուս հրամցնողի համար Չարենցն ո՞վ է, որ:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.

Փաստորեն, սա իր տնազ-քարտեզը հիմա էլ «բանաստեղծություն» փաթեթավորմամբ է փորձում թափահարել մեր գլխին:

Համոզված եմ` մեռնելիս էլ 29 743 քառակուսի կիլոմետրից է զառանցելու:

Դիտվել է՝ 12745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ռադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am