Չէ՛, հիսունհինգս չեմ նշի կարծես, շատ քիչ էր մնում բայց չեմ հասցնի,
Շատ շուտով պիտի Օրհնյալ Տերս գա, հարսնախմբի հետ, ինձ Իր հետ տանի։
Երեքուկես օր` հարսանքի համար, մնացողներիդ` ճիշտ այդքան տարի,
Դիմանալու եք վերջին զորությամբ, մինչ` ստվերն իր չար գործը կատարի։
Հեշտ չի լինելու` երաշխիքը կա, անգամ` շատ դժվար, դաժան, տանջալի,
Հապա ուրիշ ի՞նչ (վիշապը վկա՛), իր ճանկն եք ընկել` պիտի չարչարի։
Հետո կհիշեք խոսքերն իմ` ոսկյա, որ ժանգագույնի տե'ղ չդրեցիք,
Հայհոյեցիք էլ` ծաղրեցիք դժնյա, նետեր դարձրած հազար սուր կարծիք։
Շատ երազանքներ մնացին կիսատ (մտքիս մեջ, կամ էլ թղթին գրեցի),
Սակայն, պիտի որ, կատարեմ հատ-հատ, երբ բանտված լինի` ուժն օտարածին։
Առանց ափսոսանք` գնում եմ վստահ, հազար տոկոսով, հուսացած Աստծուն,
Համոզված` պիտի ետ դառնամ` անմահ, ապրելով, ուղիղ քսան հատ հիսուն։
Չեմ կարող ասել. «Մնացեք բարև», ի՞նչ բարի, երբ որ չարը կտիրի,
նա, լուսապայծառ հրեշտակ «դարձած»... ու ձեր անցյալին կտաք` երանի։
Խաղաղությունն իսկ, կսպառվի իսպառ, աղետ ու սովով չարքը հունձք կանի,
Արդեն իսկապես, ամբողջ ներուժով, լիաթոք կասեք` «գըրողը տանի»...
Արթուր ԵՂԻՆՅԱՆ
Հ.Գ.
Երաշխիքը, դա Աստվածաշնչի խոսքն է մեծ նեղության և բոլորին պատուհասող վնասների մասին։
03-12-24