Դժվար է հիմա կանխատեսել, թե ինչ քաղաքականություն կկառուցի Թրամփի նոր վարչակազմը Հարավային Կովկասի հետ կապված՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանի գործերին միջամտելու արտատարածաշրջանային դերակատարների փորձերը, որոնց թվում են առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը, ոչ մի լավ բանի չեն հանգեցրել»,- ընդգծել է նա։               
 

Պէտք չէ գանգատել, այլ սխալ ճանապարհը փոխել

Պէտք չէ գանգատել, այլ սխալ ճանապարհը փոխել
04.12.2024 | 22:00

«Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով։ Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»։ Մատթ. 7։13-14

Նեղ ճանապարհը երկարում է մեր դիմաց, գնալ աջ, գնալ ձախ, բարձրանալ նեղ կածանի վրայով, իջնել ոլորան ճանապարհով դէպի մացառները, ապա գնալ քարքարոտ նեղ ճանապարհով։

«Ինչու գնալ այդ յիմար եւ դժուար ճանապարհով, երբ կայ ուղիղ ու լայն ճանապարհ, մենք կ՚առաջնորդենք ձեզ, ուրախ, լաւ ու հաճելի ճանապարհով։ Ասէք ու կ՚անենք». կ՚ասեն լայն ճանապարհով տանողները։

Գանգատ շատ ենք լսում այս օրերին. որ կեանքը թանկանում է, մեր կեանքերը անիրաւուած են, մեր խօսքերն ու իրաւունքները ոտքի կոխան են, մեր արժէքները աղբարկղ են նետւում, մեր քաղաքները աղտոտւում են, մեր երեխաները այլասերւում են։ Այս բոլորը կը պատահին որովհետեւ մեր մեծ մասը փափաքեց քայլել լայն ճանապարհից, հետեւելով ստին ու խաբկանքին։ Եթէ ընտրենք ստի ճանապարհը, ապա պէտք չէ գանգատուենք ստի պատճառած մահաբեր արդիւնքներից..։ Մեր ընտրութիւնն էր «լայն,ոսկեղէն» խոստումներին հաւատալ...։

Եթէ իսկապէս փափաքում ենք Աստուծոյ, ապա պէտք է իմանանք որ կեանքում ստին հետեւելը տանում է դէպի մահ։ Պէտք է իմանանք որ կեանքում պէտք է պայքարել, մաքառել, հասնելու համար ճշմարտութեան բարձրունքները։ Այդ ճանապարհին պիտի ունենանք անկիւնադարձներ եւ դժուարութիւններ։

Երբէք պէտք չէ հաւատալ որ կայ ուղիղ ու լայն Աստուծոյ տանող հաճոյուղի։ Ո՛չ, այլ կայ թշնամիների կողմից ցանուած նեղութիւններով ու փուշերով լի Աստուածաշունչի նեղ ճանապարհ։ Երկինք գնացող ճանապարհը, ուտել, խմել, պարել, ուռել, գրպանները փող լցնել, նիւթականով յղփանալ, ու հաճոյքին գերին դառնալ չէ, այլ Քրիստոսի խաչը վերցնելը։ Սա՛ է որ մեր ժողովուրդը պէտք է լա՛ւ յիշի ու չմոռանայ, որովհետեւ հակառակ իր դժուար եւ նեղ լինելուն, այդ ճանապարհը նաեւ իմաստութեան ճանապարհն է, Աստուածգիտութեան ճանապարհն է։

Երբ ճշմարտապէս ու խոնարհաբար սովորենք խաչ վերցնել մեր ուսին, եւ ո՛չ թէ մեր վզին խաչի ցուցադրութեամբ միատեղ հաճոյք, փող, մեքենայ ու լաւ կեանք փնտռել՝ այն ժամանակ կը գտնենք Քրիստոսի քայլած ճանապարհը որ դէպի խաղաղութիւն եւ կեանք է տանում։

Պէտք չէ գանգատել, այլ սխալ ճանապարհը փոխել։

Տ. Սերոբ քահանայ ԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ