Աստծո կանչը
Դեկտեմբերի 5
Հոգևոր աշխարհի առաջին օրենքը տալն է: Տվեք ձեզ հանդիպող բոլոր մարդկանց. նրանց, ում հանդիպում եք կամ որոնք առնչություն ունեն ձեզ հետ: Տվեք ձեր աղոթքից, ձեր ժամանակից, ձեր անձից, ձեր սիրուց, ձեր մտածումներից: Նշանակում է` դուք ամեն բանից առաջ պետք է իրագործեք տալու առաքելությունը:
Տվեք նաև աշխարհի բարիքներից ու դրամից, որքան որ տրված է և հնարավորություն ունեք: Այնպես արեք, որ ձեր տալը տարերային բնույթ չկրի. այն թող մշտական լինի` ծրագրված օրերի ու ժամերի համար:
Բաժանեք առատորե՛ն ձեր ունեցածի լավագույնը բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Եղեք Մեծ տվողներ:
Այո՛, մեծ տվողներ:
Տվեք այնպես, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է տալիս:
Նա Իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, և թե՛ բարիների վրա:
Իր անձրևն ուղարկում է և՛ արդարներին, և՛ անարդարներին: Ինչպես որ նախապես ասել եմ ձեզ, տվեք ըստ կարիքի և ոչ թե ըստ արժանիքի: Տալու ժամանակ միշտ հաշվի առեք իրական կարիքները բավարարելու անհրաժեշտությունը - աշխատելով իսկապես նմանվել Երկնային Հորը` Մեծ Տվողին:
Երբ ստանում եք, ըստ անհրաժեշտի պետք է հոգաք նաև նրանց կարիքները, ում Ես ձեզ մոտ եմ ուղարկում: Տվեք առանց հարցնելու, առանց սահմանափակումների: Այս դեպքում է, որ չպետք է բոլորովին հաշվի առնել մտերմությունը կամ բարեկամությունը: Առաջնորդվեք միայն իրենց կարիքները հոգալու ազնիվ ցանկությամբ: Աղոթեք, որ կարողանաք մեծ տվողներ լինել: