ՈՒ°ր են ազգի «հերոսները»,
այդ թուլակամ հերսոտները,
ոչինչ նրանց էլ չի հուզում,
ապահով են իրենց զգում։
ՈՒ°ր են ազգի չաղ ջոջերը,
մեծաբերան, մեծ փորերը,
ու°ր են պահել էն փողերը՝
վաճառելով մեր հողերը:
ՈՒ°ր են ազգի փրկիչները,
այդ օրորուն փուչիկները,
ու°ր են խոթել դնչիկները
այդ մահաբեր չղջիկները:
Լեռնիկ Հակոբյան