Դժվար է հիմա կանխատեսել, թե ինչ քաղաքականություն կկառուցի Թրամփի նոր վարչակազմը Հարավային Կովկասի հետ կապված՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանի գործերին միջամտելու արտատարածաշրջանային դերակատարների փորձերը, որոնց թվում են առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը, ոչ մի լավ բանի չեն հանգեցրել»,- ընդգծել է նա։               
 

Arthour. «Մի՛ դարձիր դիզայներ»․ գիրք գրաֆիկ դիզայնի դժվարությունների ու իրականության մասին

Arthour. «Մի՛ դարձիր դիզայներ»․ գիրք գրաֆիկ դիզայնի դժվարությունների ու իրականության մասին
06.12.2024 | 13:12

Ի՞նչ է զգում մարդը, ով ցանկանում է ընտրել ստեղծագործական մասնագիտություն, բայց դեռ չունի հստակ պատկերացում՝ ի՞նչ է իրեն սպասում։ Այս հարցին է պատասխանում նոր լույս տեսած «Մի՛ դարձիր դիզայներ» գիրքը, որը գրաֆիկ դիզայնի իրականության մասին ոչ այնքան սովորական պատմություն է։
Հեղինակը՝ Arthour.-ը, առանձնացնում է դիզայնի՝ իդեալականացված պատկերին հակառակող այն հատվածները, որոնք մնում են ուշադրությունից դուրս։ Գիրքն ընթերցողին տանում է ոլորտի իրականության միջով՝ խոսելով հաճախորդների հետ հարաբերությունների, ստեղծագործական ճգնաժամերի և տարիների աշխատանքի արդյունքում ձևավորված հմտությունների մասին։

Գիրքը կարդալուց հետո պարզ է դառնում, որ «Մի՛ դարձիր դիզայներ»-ը ոչ թե նախազգուշացում է, այլ խրախուսանք՝ հասկանալու, թե ինչ է պահանջվում դառնալու համար իսկապես լավ մասնագետ։ Սա գիրք է ոչ միայն նրանց համար, ովքեր արդեն գրաֆիկ դիզայներներ են, այլև նրանց, ովքեր դեռ մտածում են, թե ինչ ուղի ընտրել։ «Մի՛ դարձիր դիզայներ»-ը ոչ թե կտրուկ խորհուրդներ է տալիս, այլ առաջարկում է հասկանալ ոլորտի նրբությունները, քննադատաբար մոտենալ սեփական ընտրությանը և գտնել այն ճանապարհը, որը ճիշտ կլինի ընթերցողի համար։
Գիրքը հասանելի է Երևանի խոշոր գրախանութներում։

Դիտվել է՝ 2268

Մեկնաբանություններ