Մոսկվան և Թեհրանը շահագրգռված են Անդրկովկասում կայուն, խաղաղ իրավիճակով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր երկու երկրների շահերից է բխում այս տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը»,- ասել է Պուտինը։               
 

Սպիտակ հովտաշուշաններ՝ Այվազովսկու համար

Սպիտակ հովտաշուշաններ՝ Այվազովսկու համար
09.12.2024 | 09:33

Հովհաննես Այվազովսկին (1817-1900), մինչև կյանքից հեռանալը, ամեն օր իր համախոհներից ստացել է անվանական բազում ծաղիկներ, իսկ ամեն տարի` Ծաղկազարդի օրը, անանուն անձից ստացել է հովտի սպիտակ շուշաններով լի զամբյուղ։

1838թ., Սանկտ-Պետերբուրգ: Երիտասարդ նկարիչ Հովհաննես Այվազովսկին, գեղարվեստի կայսերական ակադեմիայի դասերից տուն վերադարձի ճանապարհին, քիչ էր մնամ ընկներ ձիերի կառքի տակ: Իհարկե, կառապանը շեղում է ձիերի ընթացքը, և նա խուսափում է հարվածից, բայց, չկարողանալով պահել հավասարակշռությունը, վայր է ընկնում: Կառքում գտնվող գեղեցկուհին հրամայում է կառապանին բարձրացնել երիտասարդին և նստեցնել կառքը։ Անծանոթը երիտասարդին ուղեկցում է տուն և, իմանալով նրա անունը, հեռանում:

Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ առեղծվածային հմայիչ կնոջ հետ հանդիպելուց հետո առաջացած շփոթությունից և անընդհատ մտածում էի նրա մասին՝ փորձելով բացահայտել նրա կերպարի առեղծվածը։

Հաջորդ օրը Այվազովսկուն իր ռոմանտիկ երազանքներից շեղում են նրա ընկերները, ովքեր նրան առաջարկում են գնալ ,,La Sylphide,, («Սելֆիդա») բալետը դիտելու: Մինչ նրանք քննարկում էին, թե որտեղից ձեռք բերեն տոմսերը, այդ պահին նկարչի տուն է ժամանում փոստատարը և նրան է հանձնում նշված բալետի մի քանի հրավիրատոմս:

Եվ ահա բալետը սկված է. բեմ է դուրս գալիս հենց այն գեղեցկուհին, ում հետ մեկ օր առաջ գտնվել էր կառքում:

Այսպիսով, նկարիչը պարզում է, որ իր սրտի տիրուհին բալետի աշխարհահռչակ պարուհի, իտալացի Մարիա Տալիոնին է (1804-1884):

Երկու օր անց Այվազովսկին կրկին ստանում է ծրար՝ ,,La Sylphide,,-ի տոմսերով։ Ներկայացումից հետո պարուհին սպիտակ շուշանների մի փունջ է նվիրում սիրահար նկարչին, սեղմում նրա ձեռքը և հեռանում:

Շուտով նկարիչը իմանում է, որ պարուհին գնել է իր նկարներից մի քանիսը և մեկնել Վենետիկ:

Երբեմն ճակատագիրը անսպասելի անակնկալներ է մատուցում, որոնք կտրուկ փոխում են կյանքի սովորական և ծրագրված ուղին: Երիտասարդ նկարչին առաջարկում են դառնալ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի նկարիչ։ Դժվար է չուրախանալ նման առաջարկից, բայց նրա մտքերը զբաղված են Մարիայով։ Նա երազում է Վենետիկի մասին։ Եվ այսպես, խորամանկ երիտասարդին հաջողվում է համոզել ակադեմիայի ղեկավարությանը, որ իրեն ուղարկեն Վենետիկ՝ վերապատրաստման։

1840-ին, Վենետիկ մեկնելուց հետո, Այվազովսկին սկսում է նկարել և աստիճանաբար նվաճել Մարիայի սիրտը:

(Հենց այդ ժամանակ է ստեղծում «Քաոս» նկարը, որը գնում է Գրիգորիոս XVI Հռոմի պապը):

Հովհաննես Այվազովսկուն հաջողվում է նվաճել պարուհու սիրտը, և նրանց միջև սկսվում է սիրավեպ: Այդ ընթացքում նա ստեղծում է նոր գլուխգործոցներ և դիտում իր սիրուհու անզուգական պարային փորձերը: Հովհաննեսը հաճախակի բռնել է Մարիայի ձեռքը ափերի մեջ՝ փորձելով ասել նրան ամենակարևոր խոսքերը, բայց նա կարդում էր դրանք նկարչի աչքերում և փայլում երջանկությունից: Այնուամենայնիվ, ջրանցքներով շրջագայություններից մեկի ժամանակ Այվազովսկին խոստովանում է, թե որքան է սիրում նրան, և ինչպես է ցանկանում, որ այս երջանկությունը հավերժ մնա, ու նա դառնա իր կինը: Տուն վերադառնալուց հետո Մարիան տխուր հայացքով Այվազովսկուն է հանձնում իր բալետային հողաթափերը և նշում. «Այս մասիկները տրորեցին իմ սերը։ Վերցրեք այն որպես հուշ և վերադարձեք Ռուսաստան, Ձեր կյանքն այնտեղ է, Դուք կհանդիպեք ձեր կնոջն այնտեղ»:

Այվազովսկին վերադառնում է հայրենիք: Նա իր կյանքի ընթացքում ամուսնանում է երկու անգամ: Երկրորդ անգամ Այվազովսկին ամուսնանում է 65 տարեկան հասակում, իսկ մինչ այդ նա ամուսնացած էր անհավասարակշիռ մի կնոջ հետ: Նկարչի երկրորդ կինը՝ Աննան, նրանից փոքր էր 40 տարով։

Այվազովսկին իր կյանքի վերջին տասնվեց տարիների ընթացքում Ծաղկազարդի օրը մշտապես ստացել է հովտի սպիտակ շուշաններով լի զամբյուղ։

Նա չէր կարող կռահել, որ Մարիան է ուղարկել դրանք, քանի որ վերջինս մահացել էր 1884-ին։ Նա չէր կարող իմանալ նրա գաղտնի կտակի մասին, ըստ որի, այդ ծաղիկներն ամեն տարի ուղարկում էր նկարչին Մարիայի դուստրը։ Մարիան հույս ուներ, որ մի օր Հովհաննեսը կցանկանա պարզել, թե ումից են անանուն ծաղիկները, և խնդրել էր, որ նշեն. «Այս ծաղիկները մի կնոջից են, ով մերժել է քեզ, չնայած նա սիրել է քեզ իր ողջ կյանքում»: Բայց Այվազովսկին այդպես էլ երբեք ոչինչ չի հարցնում: Միայն երբեմն նա պահարանից հանել է բալետի սպիտակ հողաթափերը և լուռ տխրել իր երիտասարդության, ձախողված սիրո, այն խորհրդավոր կնոջ համար, ով մի ժամանակ իր սիրուց առավել գերադասեց թատրոնի բեմը։

Այվազովսկին, այդպես էլ չիմանալով հովտաշուշանների մասին իրականությունը, հեռացավ կյանքից, իսկ նրա կինը, վերջինիս մահից հետո, այրեց Մարիայի բալետային սպիտակ հողաթափերը:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 8915

Մեկնաբանություններ