ՈՒկրաինան պետք է ներգրավի երիտասարդներին, օրինակ՝ 18-25 տարեկան, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի դեմ պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ նրա՝ հաջողության գրավականը մարտի դաշտում մարդկանց ներկայությունն է, ինչպես նաև ռազմամթերքի ու զենքի առկայությունը։ «Դա շատ բարդ որոշում է, բայց մենք վստահ ենք, որ երիտասարդների ներգրավումը պայքարին անհրաժեշտ է։ Հենց այս պահին 18-25 տարեկանները պայքարին չեն մասնակցում»,- Բրյուսելում ասել է Բլինքենը:               
 
  • Առավոտը աշխարհի սկիզբն է

    Առավոտը աշխարհի սկիզբն է

    05.12.2024| 10:05
    Առավոտվա երկինքն էնքան խորն ա, որ հայացքդ խեղդվում ա մեջը։ Երկար նայել չի լինում, գլուխդ պտտվում ա, ոտքերդ ասես կտրվում են գետնից։ Չես պատկերացնում, թե ոնց կարող ա էդ բաց կապույտ, թափանցիկ անհունի հետևում սև տիեզերք լինի: Չէ՛, տիեզերքը առավոտյան չի լինում, լինում ա անծայրածիր երկնագույն թափանցիկություն, որի մեջ տարրալուծված են աստղերը, ու էդ թափանցիկությունն էնքան թափանցիկ ա, որ մի քանի կիլոմետր բարձրությամբ թռչող ինքնաթիռը պարզ երևում ա։
  • ՈՒղևորների գործադուլ լիներ՝ կմիանայի

    ՈՒղևորների գործադուլ լիներ՝ կմիանայի

    04.12.2024| 11:00
    Ես չեմ միանում ավտոբուսի վարորդների գործադուլին։ Նախ՝ ես ավտոբուս քշել չգիտեմ, որ միանամ։ Մեքենա քշել ել չգիտեմ, անգամ հեծանիվ՝ երևի արդեն չգիտեմ՝ է՜հ, էն ջահել տարիներին եմ վերջին անգամ քշել։ Իսկ էս ինքնագլորներից վախենում եմ։ Նենց որ՝ ուզենամ էլ, միանալու ոչ մի հնարավորություն չունեմ՝ ես անիվների վրա միայն վարորդի օգնությամբ եմ շարժվում։ Ա՛յ, եթե ուղևորների գործադուլ լիներ, կմիանայի, որ էլ սենց ոտուգլուխ գործ չանեին՝ բոլորին կրակը գցեին, մարդկանց ինչպես հարկն ա՝ նախապատրաստեին, հետո նորամուծությունները կյանքի կոչեին։
  • Մարդկությունը դեռ երբեք էսքան հիմար վիճակում չէր հայտնվել

    Մարդկությունը դեռ երբեք էսքան հիմար վիճակում չէր հայտնվել

    03.12.2024| 09:20
    Մարդկությունն իր երկար պատմության ընթացքում դեռ երբեք էսքան խաբուսիկ իրավիճակում չէր գտնվել։ Խոսում ես մարդու հետ, ու չգիտես, թե որտեղ ա՝ աշխարհի որ ծայրում։ Անգամ չգիտես՝ մարդ ա՞, թե՞ չէ։ Եթե քո ասածները լսում ա ու խելացի, տրամաբանական պատասխաններ տալիս, ուրեմն՝ հաստատ մարդ չի։
  • Կարևորը՝ մեր ներսում ձմեռ չլինի

    Կարևորը՝ մեր ներսում ձմեռ չլինի

    02.12.2024| 14:04
    Դե, ի՜նչ, ձմեռը եկավ։ Սապոգներս հագնեմ, վերարկուն գցեմ ուսերիս, գլխարկս քաշեմ գլխիս ու դուրս գամ դիմավորելու։
  • Բա որ ձմեռը չլիներ, ո՞վ էր սպասելու գարնանը

    Բա որ ձմեռը չլիներ, ո՞վ էր սպասելու գարնանը

    01.12.2024| 12:22
    Բա որ ձմեռը չլիներ, ո՞նց էինք գնահատելու տաքությունը։ Ո՞նց էինք հասկանալու տաքի ու շոգի տարբերությունը։ Ախր, տաքը ցրտի հակառակն ա, եթե ցուրտ չլիներ, մեր համար կլիներ մենակ շոգ ու ոչ շոգ։ Էդ նույնն ա, ինչ՝ մեռած ու ոչ մեռած։ Մարդու մտքով անգամ չի անցնում, որ ոչ մեռած՝ նշանակում ա կենդանի, նշանակում ա, որ ապրում ես։
  • ՈՒզում էի, որ կյանքը շարունակվեր, իսկ մենք ամեն տարի Նոր տարի անեինք

    ՈՒզում էի, որ կյանքը շարունակվեր, իսկ մենք ամեն տարի Նոր տարի անեինք

    30.11.2024| 06:52
    Մենք տոնածառ չէինք դնում. երևի՝ թանկ էր, չգիտեմ։ Մաման առաստաղի մի ծերից մյուսը երկար թելեր էր կապում՝ սարդոստայնի նման, ու էդ թելերից կախում էինք տոնածառի խաղալիքները, ժապավենները, տարբեր գույների պսպղան շղթաները, ինչ փայլուն բան ձեռներս ընկներ, հետո՝ գույնզգույն լույսերն էինք կախում, ու ամբողջ սենյակը դառնում էր տոնածառ, իսկ մենք հայտնվում էինք տոնածառի մեջ, դառնում էինք տոնածառի խաղալիք։ Տակը՝ քառակուսի սեղանի վրա, համով-համով բաներ էինք շարում՝ պնդուկ-պոպոք, չիր ու չամիչ, մանդարին, աղանդեր, տոլմա, խմորեղեն, ջերմուկ-լիմոնա՜դ․․․
  • Հուսադրող ուժ՝ տխուրների համար

    Հուսադրող ուժ՝ տխուրների համար

    29.11.2024| 15:55
    Ամանորը երկրի դռան հետևում ճեմող հյուր է։ Նա չգիտի, որ տան ներսում իրերի վերադասավորություն չի եղել, նույնիսկ փոշեծածկույթի վրա կարելի է ցուցամատով գրել ոչ քնքշացնող բառեր, որոնք հսկա փուչիկների պես էին, չհասան երազաքների ծիրին։ Մի քիչ կքայլի ստի ու աղքատության դեկտեմբերյան տարածքներում, տխուրների համար հուսադրողի ուժ կհավաքի, ժպիտ կնկարի դեմքի վրա, որ դիմավորողը «բարի գալուստ» ասի։
  • Աշնան պոչը տրորեց ձմեռն ու ներս մտավ

    Աշնան պոչը տրորեց ձմեռն ու ներս մտավ

    28.11.2024| 11:02
    Ձմեռը չորս օր շուտ եկավ, աշնան պոչը տրորեց ու ներս մտավ։ Երևի QR կոդն անցյալ տարվանից գրպանում էր պահում, թե չէ նրան ո՜վ էր՝ դեռ նոյեմբերը չվերջացած, 100 դրամ տվողը։ Մենք ենք հազիվ ճարում։ Ի՜նչ արած՝ սապոգները հագնելու ժամանակն ա։
  • Չարենցի վերջին նամակներից

    Չարենցի վերջին նամակներից

    28.11.2024| 08:43
    ԻԶԱԲԵԼԼԱ ...Ողջույն: Ինչպես եմ կարոտում Քեզ, Բոժիկին, Ադոկին... Է, լավ է չգրեմ: Աստծով կհանդիպենք իրար:
  • Հանճարը փորձություն է ազգի համար

    Հանճարը փորձություն է ազգի համար

    27.11.2024| 20:07
    Իմ դպրոցական տարիներին Չարենցը էլ ժողովրդի թշնամի չէր, այլ մեծ պոետ էր, հանճար, հայ գրականության երախտավոր: Նրան փողոց էին նվիրել, դպրոց, կիսանդրի, տուն-թանգարան, անգամ մի ամբողջ քաղաք՝ Սևանի ճանապարհին...