Այս գիշեր ժամը 00:30-ից մինչև 01:19-ը Սյունիքի մարզի Խնածախ գյուղում անդադար կրակոցներ են լսվել: «Տպավորություն էր, թե պատերազմ է»,- նշել է գյուղացիներից մեկը: Վերջին շրջանում Ադրբեջանի զինուժը պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի գյուղերի ուղղությամբ:               
 

ՈՒրիշ տեղ չկա՞ր

ՈՒրիշ տեղ չկա՞ր
01.09.2023 | 09:58

Էս ի՜նչ հանճարեղ միտք է Հանրապետական հիվանդանոցի հարևանությամբ համերգ կազմակերպելը։

Լա՛վ, չե՞ք մտածում, որ հիվանդանոցում ծանր հիվանդներ են բուժվում, և բարձր երաժշտությունն ու ձեր դինամիկների դմփդմփոցը, մեղմ ասած, անհանգստացնում են նրանց։

Կարելի է, չէ՞, տարրական տրամաբանություն, հարգանք դիմացինի նկատմամբ, կարեկցանք ունենալ։

ՈՒրիշ տեղ չկա՞ր:

Հենց հիվանդանոցի մո՞տ պիտի կազմակերպեիք ձեր համերգները։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 31150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ