Միացյալ Նահանգները և Իրանը շաբաթ օրը Հռոմում՝ Օմանի դեսպանատանը, անցկացրել են բանակցությունների երկրորդ փուլը Թեհրանի արագ ընդլայնվող միջուկային ծրագրի շուրջ: «Բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, որը տևել է ավելի քան չորս ժամ, դրական առաջընթացի ենք հասել մեր ուղղակի և անուղղակի քննարկումներում: Պայմանավորվել ենք կրկին հանդիպել հաջորդ շաբաթ», - ասել է ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիտկոֆը:               
 

Սիրերգ

Սիրերգ
05.10.2024 | 15:11

Հոգուս գույնը թաց ու բորբ դեղինն է՝

ավազի վրա:

Մթի դյութանքը քոնն է ու իմն է,

երբ լուսին չկա:

Ծովի ափեզրը կորավ խավարում.

երկինք է դարձել:

Աստղերը իրենց լույսը անհատնում

չեն ուզում սփռել:

Շաչյունն ալիքի, խառնված քամուն,

տարփանք է տալիս:

Գրկիս մեջ սառած սերդ կիսարթուն

փարվեց ինձ նորից:

Նազուկ քայլերով հոգիդ մոտեցավ

սրտիս բարակած:

Գտավ դեղինը, մի պահ քարացավ՝

շուրթը ճաքճքած:

Ծովը երկնքի պատկերը առել

ծփում է հանդարտ:

Ալիքին փարվող ավազը ոսկե

աստղերն են արծաթ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 17634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ