ԱՄՆ –ի նորընտիր նախագահի գահակալության չորս օրում ոչ մի անգամ չլսեցինք խաղաղության «պայմանագիր» բառը: Ինչքան էլ ցինիկ է հնչում «ազգային, ազատագրական, հայրենասիրական» պատերազմներին սովոր մեր ականջներին «գործարք» բառը, մարդն իրերը կոչում է իրենց անուններով. ցանկացած պատերազմի հիմքում կապիտալի տերերի ֆինանսատնտեսական շահն է, ավարտն էլ պիտի լինի փոխշահավետ գործարքով: Ազգեր, ժողովուրդներ, հարյուր հազարավոր սպանված-կոտորվածներ, տնազուրկներ՝ պատերազմական բիզնեսի մանր-մունր ծախսերին վերագրվող էժան ռեսուրսներ են, խոշոր խաղացողների պայքարում դրանք գրեթե ոչ ոք հաշվի չի առնում:
Մեզ հարցնող չկա, բայց ոնց ուզում է կոչվի՝ «գործարք», «տարիֆ», «սակագնային փաթեթ», միայն օր արաջ ավարտվի էս ամենը:
Ռուզաննա Պետրոսյան