«Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալվել է որպես սեփական ցավ և դժբախտություն։ Պատմական վկայությունների համաձայն՝ 1915թ. Ռուսական կայսերական բանակի կովկասյան բանակը, Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը, փրկել է ոչ պակաս, քան 350 հազար հայի»,- ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, շեշտելով, որ Մոսկվան առաջիններից մեկն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։                
 

Ասում են...

Ասում են...
04.02.2025 | 11:01

Եթե ինչ-որ մեկը սեփական պատմությունը խեղաթյուրում է թշնամու բարեհաճությանը արժանանալու համար, նա հարգանքի արժանի չէ: Թուրքիան Հայաստանի հավերժական թշնամին է, նրանք հավերժական անեծքի տակ են հայոց կոտորածը կազմակերպելու համար: Սրանով Փաշինյանը ոչ միայն դավաճանում է սեփական ազգային շահերը, այլև ցույց է տալիս իր սրիկայության աստիճանը: Նա մեկն է, ով թքում է սեփական ազգի պատմության և հայերի արյան մեջ, որը ջարդերը կազմակերպած թուրքերն են թափել: Սա դավաճանության բարձրագույն աստիճան է, սա Ցեղասպանության զոհերի հիշատակի ծաղր է:

Փաշինյանի վարած քաղաքականությունը կհանգեցնի Հայոց պետականության ու ինքնիշխանության վերջնական կորստին և՝ բավականին արագ:

Յակով Կեդմի

Հրեա ռազմական փորձագետ

Դիտվել է՝ 82594

Մեկնաբանություններ