Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Թուրքիայում կազմակերպված հանցավոր գործունեության մեջ ներգրավված երկու անձանց արտահանձնման վերաբերյալ։ «2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը արտահանձնեց Թուրքիայում կազմակերպված հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց՝ ի պատասխան ԻՆՏԵՐՊՈԼ-ի Կարմիր ծանուցման հարցման։ Թուրքիան բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը»,- ասված է հայտարարության մեջ։               
 
  • Ինադ արին էլերին, ոռը տվին գելերի՞ն

    Ինադ արին էլերին, ոռը տվին գելերի՞ն

    19.01.2025| 18:29
    Հիմա արդեն, երբ առ ոչինչ տանող աննախադեպ ապագայի չարաբաստիկ ուրվականը չափազանց իրատեսական է և այևս ուժը կորցրած կարելի է համարել Ըմբռնումով մոտենալու, Գոտիները ձգելու, վատ ապրելուն համակերպվելու Սերգոյին հասցեագրված թմրեցնող կոչերը, երբ Գաբրիել հրեշտակապետի լիազոր դեսպանն ավարտին է մոտեցնում փակ դռների հետևում մանրակրկիտ մշակված հայոց դամբանականի ծրագիրը՝ ներգրավելով գետնաքարշ խամաճիկների նորաթուխ թերմացքներ, ուզում եմ հարց տալ, ապավինելով հոգեվարքից առաջ անիմաստ խռխռացող ընդդիմադիր ուժերին, որոնք կոչված են խորը թմբիրից արթնացնելու, համախմբելու և կազմակերպելու կեղեքվող երկրի վերջին բնակիչներին, ե՛րբ եք ինքներդ միասնական բռունցք կազմելու ընդդեմ մեր սրբազան երկրին, նրա միամիտ ու դյուրահավատ բնակչությանը պատուհասած չարիքի և առաջնորդելու նրան:
  • Գազ տվողները, կամ` երկիր, որտեղ մեր տեղն իրենք են ապրում

    Գազ տվողները, կամ` երկիր, որտեղ մեր տեղն իրենք են ապրում

    19.01.2025| 17:27
    Գլխավոր եկեղեցու մոտ մանկական կարուսել կա։ Տեղս նեղ էր, մտա էդտեղի տուալետ։ Դե, տարիքս մեծ է , ես հո սովորական գրո՞ղ չեմ։
  • Երբ ուրախանում ես ուրիշի դժբախտության վրա, նշանակում է՝ նրանից դժբախտ ես

    Երբ ուրախանում ես ուրիշի դժբախտության վրա, նշանակում է՝ նրանից դժբախտ ես

    19.01.2025| 14:54
    Ժողովուրդն ասում ա՝ ուրիշի դժբախտության վրա մի՛ ուրախացի, գլխիդ կգա։ Ես համաձայն չեմ։ Բայի ժամանակի հետ համաձայն չեմ. ոչ թե գլխիդ կգա, այլ արդեն եկել ա։ Հա՛, ուրիշի դժբախտության վրա ուրախանալը արդեն դժբախտություն ա՝ ավելի մեծ դժբախտություն, քան էն, ինչի վրա ուրախանում ես։ Միայն դժբախտ մարդը կարող ա ուրախանալ իր նման մարդու դժբախտության վրա։
  • Բրատիսլավացի բժիշկը հայկական երգերը համեմատեց խաչքարերի հետ

    Բրատիսլավացի բժիշկը հայկական երգերը համեմատեց խաչքարերի հետ

    18.01.2025| 09:46
    1978 թվականն էր: Բժշկական ինստիտուտի չորրորդ կուրսի մի քանի ուսանողներով ամռանը պրակտիկա էինք անցնում այն ժամանակվա Չեխոսլովակիայի Բրատիսլավա քաղաքում։ Առաջին օրը Բրատիսլավան մռայլ քաղաքի տպավորություն թողեց։ Տեղատարափ անձրև էր։ Հանրակացարանի պատուհանից երևում էր Դանուբը։ Ինչքա՛ն գեղեցիկ էր գետը անձրևի տակ։ Անձրևն ու Դանուբը մրցում էին իրար հետ։ Երբ արեևը դուրս եկավ, հասկացանք, որ Բրատիսլավան այդքան էլ մռայլ չէ։ Զբոսնելիս սլովակ մի անծանոթ տղա աղջիկներիս վարդեր նվիրեց։ Պարզվեց, որ Երևանում ընկերուհի է ունեցել և շատ է սիրում հայ աղջիկներին։ Այդ կարմիր վարդը շատ երկար պահպանեց իր թարմությունը՝ հայ աղջկա վարդը:
  • Երբ էլ միացնեիր՝ մի հետաքրքիր բան հաղորդում էին

    Երբ էլ միացնեիր՝ մի հետաքրքիր բան հաղորդում էին

    16.01.2025| 09:09
    Էս հսկա, ծանր հեռուստացույցի վրա ընդամենը 12 ալիք կար՝ ինչպես ժամացույցի թվատախտակին. հենց թվատախտակի նման էլ դասավորված էին թվերը՝ վերևում՝ տասներկուսը, ներքևում՝ վեցը և այլն։ Արտադրողների մտքով անգամ չեր անցնում, որ դրանից ավելի շատ ալիքներ կարող են լինել. էդքան ի՞նչ պիտի հաղորդեն։ Իրականում՝ տասներկու ալիք, իհարկե, չկար. ընդամենը երկու ալիք էր՝ առաջին ալիքը՝ հայկականը, ու ութերորդը՝ Մոսկվան։ Ավելի ուշ ավելացավ 11-րդ ալիքը՝ երկրորդ հայկական հեռուստատեսությունը, որ երեկոյան մի քանի ժամ էր աշխատում, ու հինգերորդ ալիքը՝ երկրորդ ռուսական ալիքը, որ էլի երեկոյան էր միանում։ Դրանց ավելանալն իրադարձություն էր. կարծես, աշխարհը երկու անգամ մեծացավ։ Պուլտ, իհարկե, չկար. ալիքը փոխելու համար պիտի մոտենայիր հեռուստացույցին, խոնարհվեիր, ինչպես նորին գերազանցության առաջ, ու բռնակը պտտեիր չորս գործող ալիքներից մեկի վրա։ Երբ էլ միացնեիր, էդ չորս ալիքներից մեկով մի հետաքրքիր բան, անպայման, հաղորդում էին, որ կարելի էր նայել, մի նոր բան իմանալ, հաճելի պահեր ապրել։
  • Մեր սերունդը վերջին կինոթատրոնային սերունդն էր

    Մեր սերունդը վերջին կինոթատրոնային սերունդն էր

    15.01.2025| 08:38
    Պիոներները մի քանի տարուց կոմերիտական էին դառնում. կարգն էր տենց։ Միակ պիոները, որ տենց էլ պիոներ մնաց մինչև պատմական մատերիալիզմի վերջին շունչը, կինո «Պիոներն» էր։ Կարմիր վզկապը վզին՝ մտավ կոմունիզմի փլատակների վրա կառուցած սուպերմարկետների դարաշրջան, բայց քրեասահմանադրական մատերիալիզմի տարիներին վզկապն էլ չփրկեց, կուլ գնաց։ Ոչ մի դարաշրջանում մատերիալիզմն էնքան մատերիալիստական չի եղել, ինչքան խորտակված կոմունիզմի վրա կառուցած կապիտալիզմի ժամանակ։ Եթե հանկարծ նկուղիդ դուռը լավ չփակես, մյուս օրը կտեսնես՝ կա՛մ սննդի օբյեկտ են դարձրել, կա՛մ առևտրի կետ։ Դե, ուրիշ ի՞նչ պիտի դառնա, երբ ավազի վրա կառուցած իդեալներից ազատված մատերիալիզմը սկսվում ա որովայնից ու վերջանում գրպանով՝ կարճատև կանգառ կատարելով ձվերի մոտակայքում։ Մյուս կինոթատրոնների մեծ մասն էլ տարբեր եկամտաբեր օբյեկտներ դարձան։ Երևանում մնաց մի երկու կինոթատրոն։ Դե, էլ ո՞վ էր կինո գնում, կինոն կինոթատրոններից դուրս էր եկել ու լցվել փողոցները։
  • Չարիքները խորթ են նրա էությանը

    Չարիքները խորթ են նրա էությանը

    14.01.2025| 11:39
    «Որտեղի՞ց են հապա, - ասում են, - չարիքները, նեղությունները, տանջանքները, չարությունները… Երբեմն-երբեմն պատերազմներ են տեղի ունենում, մեղավոր ու արդար հավասարապես կոտորվում են. համաճարակներ ու սարսափելի հիվանդություններ են լինում։
  • Մտնում ես դեղատուն, կարծես նկարչական սալոն մտնես

    Մտնում ես դեղատուն, կարծես նկարչական սալոն մտնես

    14.01.2025| 08:45
    Սովետական տան պրոֆիլակտիկ դեղատուփը հարուստ չէր։ Դեղատուփի մեջ, իհարկե, ջերմաչափ կար, յոդ, բինտ ու բամբակ, լեյկոպլաստիր, պատահում էր՝ պղպեղային սպեղանի՝ մեջքի համար։ Մեր դեղատուփի մեջ ներարկիչ էլ կար՝ մետաղյա տուփի մեջ՝ վախենալու ապակյա իրանով ու սուր ասեղով, որ ներարկելուց առաջ միշտ եռացնում էինք։ Մեկ էլ հանրաճանաչ դեղերն էին՝ անալգին, ասպիրին, տետրացիկլին և այլն։ Էդ դեղերը շատ չէին ու դեղի նման էին, ոչ թե ծամոնի կամ շոկոլադի, ինչպես էսօր ա։ Անշուք տուփ կամ սրվակ էր՝ դեղի անունով, մեջը՝ ոչ պակաս անշուք հաբեր։ Լինում էր, որ տուփ էլ չուներ, պարզապես՝ թղթի մեջ փաթաթված փոշի էր։ Հա՛, դեղը պիտի դեղի նման լինի, որ հասկանաս, թե ինչի համար ա։
  • Այսօր Հին նոր տարի է

    Այսօր Հին նոր տարի է

    13.01.2025| 17:16
    Հին նոր տարին յուրահատուկ տոն է, որը խորհրդանշում է անցյալի և ապագայի կապը։ Այն մեզ հնարավորություն է տալիս մի պահ կանգ առնել, վերլուծել անցած տարին, շնորհակալ լինել հաղթահարած դժվարությունների համար և նոր հույսերով ու պայքարի առավելագույն մղումով առաջ շարժվել։
  • Իմ օրը պիտի անկանխատեսելի լինի, ինչպես՝ կյանքը

    Իմ օրը պիտի անկանխատեսելի լինի, ինչպես՝ կյանքը

    12.01.2025| 09:38
    Երբ Հայաստանում շուկայական հարաբերությունները փոխարինեցին սոցիալիստական ռեալիզմին, մարդու նոր տեսակ առաջացավ՝ գործարար մարդ (հոմո վաճառիկուս)։ Ու եղավ մի ժամանակ, երբ հոմո վաճառիկուսը միակ մարդն էր, որին հաջողվում էր ոչ միայն աշխատել, այլ նաև մի քիչ փող աշխատել։ Դրա համար էլ, ով ասես՝ դարձավ գործարար։ Նորաթուխ գործարարների ծագումն իրենից խայտաբղետ մի պատկեր էր ներկայացնում՝ նախկին ինժեներներ, գիտությունների թեկնածուներ, թատրոնի դերասաններ, բեռնատարի վարորդներ, մարքսիզմ-լենինիզմի դասախոսներ, բանաստեղծներ, անգամ՝ նախկին պորտաբույծներ։