ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Օխլո­սը չա­փից դուրս է խե­լոք, խե­լա­ցի դե­մո­սի ձայնն էլ կա­րե­լի է խլաց­նել

Օխլո­սը չա­փից դուրս է խե­լոք, խե­լա­ցի դե­մո­սի ձայնն էլ կա­րե­լի է խլաց­նել
30.06.2020 | 00:30

«Գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի» («Բուլ­դո­զե­րա­յին հե­ղա­փո­խու­թյու­նը» Հա­րավս­լա­վիա­յում` 2000 թ.,
«Վար­դե­րի հե­ղա­փո­խու­թյու­նը» Վրաս­տա­նում` 2003 թ., «Նարն­ջա­գույն հե­ղա­փո­խու­թյու­նը» ՈՒկ­րաի­նա­յում՝ 2004 թ., «Կա­կաչ­նե­րի հե­ղա­փո­խու­թյու­նը» Ղրղզս­տա­նում՝ 2005 թ.) արևմտյան տե­սա­բան­նե­րը շատ եր­կար են աշ­խա­տել «հայ­կա­կան սցե­նա­րի»՝ «Թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան» վրա, ընդ ո­րում, հաշ­վի են առն­վել թե՛ հա­յի գե­նե­տիկ հո­գե­կերտ­ված­քը, թե՛ ար­ժե­հա­մա­կար­գա­յին այն մու­տա­ցիոն փո­փո­խու­թյուն­նե­րը, որ տե­ղի ու­նե­ցան վեր­ջին ե­րե­սուն տա­րում: «Հե­ղա­փո­խու­թյան» գլ­խա­վոր դե­րա­կա­տա­րի ընտ­րու­թյան հար­ցում էլ բա­վա­կա­նին բծախն­դիր մո­տե­ցում է ցու­ցա­բեր­վել, և ընտ­րու­թյու­նը կանգ է ա­ռել «ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը կեղծ կա­տե­գո­րիա է» տեր­պետ­րո­սյա­նա­կան «ուս­մուն­քի» զտա­րյուն հետևորդ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վրա: Ինչ վե­րա­բե­րում է «մաս­սա­յա­կան տե­սա­րան­նե­րի» բազ­մա­մար­դու­թյունն ա­պա­հո­ված ե­րի­տա­սար­դու­թյա­նը, այս­տեղ ընտ­րել-չընտ­րե­լու հարց չի էլ ե­ղել, նա բո­լոր «գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի» ըն­թացքն ա­պա­հո­վող պար­տա­դիր բա­ղադ­րիչ է և կա­մա­վոր է ստանձ­նում այդ դե­րը՝ «հե­ղա­փո­խա­կան ռո­ման­տիզ­մին» տուրք տա­լով: Մեր պա­րա­գա­յում այդ ռո­ման­տիզ­մին խառն­վե­լու ե­կան էյ­ֆո­րիան ու պսի­խո­զը, որ այ­սօր էլ շա­րու­նա­կում են դեգ­րա­դաց­նել հան­րու­թյան մի ստ­վար հատ­վա­ծը: «Դուք բո­լորդ վար­չա­պետ եք» հի­մա­րաց­նող կար­գա­խո­սով իշ­խա­նու­թյան ե­կած նախ­կին ընդ­դի­մա­դիրն այ­սօր էլ կի­րա­ռում է օխ­լո­սին սի­րա­շա­հե­լու փորձ­ված գոր­ծե­լաո­ճը՝ «սի­րում եմ ձեզ, խո­նարհ­վում եմ ձեր ա­ռաջ, հպար­տա­նում եմ բո­լո­րովդ» լապ­շա­յա­տիպ տուֆ­տա­լո­գիա­յով: Ինչ-ինչ, տե­սա­կան դա­սըն­թաց­նե­րը Նի­կո­լը լավ է յու­րաց­րել, հա­մոզ­ված լի­նե­լով, որ օխ­լո­սը Ի­ԳԱ­ՅԻՆ հո­գե­բա­նու­թյուն ու­նի, նա Ա­ԿԱՆՋ­ՆԵ­ՐՈՎ Է ՍԻ­ՐՈՒՄ: Փո­ղո­ցով իշ­խա­նու­թյան ե­կածն այ­սօր փո­ղո­ցում էլ «կա­ռա­վա­րում» է՝ ձրի ներ­կա­յա­ցում­նե­րի սե­րիա­լա­յին հեր­թա­փո­խով:


Իսկ թե ինչ «ա­ռա­քե­լու­թյամբ» է Նի­կո­լը ԲԵՐ­ՎԵԼ իշ­խա­նու­թյան, շատ հա­կիրճ կա­սեմ, ըն­դա­մե­նը թվար­կե­լով այն ե­րեք հիմ­նա­սյու­նե­րը, ո­րոնց վրա հա­մա­հար­թեց­վող այս աշ­խար­հում դեռևս պահ­վում է ցան­կա­ցած ազգ՝ պե­տու­թյամբ հան­դերձ, և ո­րոնց աս­տի­ճա­նա­կան խարխ­լումն ու վերջ­նա­կան փլու­զու­մը ազ­գի ու պե­տու­թյան ոչն­չա­ցում է են­թադ­րում:

1. ԸՆ­ՏԱ­ՆԻՔ
2. ՀՈ­ԳԵ­ՎՈՐ և ԱՇ­ԽԱՐ­ՀԻԿ ՄՇԱ­ԿՈԻՅԹ (կր­թու­թյու­նը՝ նե­րա­ռյալ)
3. ԲԱ­ՆԱԿ
Իշ­խա­նու­թյան գա­լու ա­ռա­ջին օ­րից փա­շի­նյա­նա­կան­նե­րը հետևո­ղա­կա­նո­րեն գրո­հում են այս ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րով ու ե­թե ինչ-որ բա­նում կա­րո­ղա­ցել են հա­ջո­ղել, ըն­տա­նիք-հոգևոր ար­ժեք­ներ-բա­նակ ե­ռա­միաս­նու­թյան ող­նա­շա­րը ճկելն է:
Ի­հար­կե, «հե­ծա­նիվ չհայտ­նա­գոր­ծե­ցի», ու­ղե­ղով մտա­ծող­ներն այս բա­ցա­հայտ ի­րո­ղու­թյու­նը շատ վա­ղուց են «հայտ­նա­գոր­ծել», իսկ թե երբ հա­սու կլի­նի այն «ա­կան­ջով մտա­ծող­նե­րին», ի­րոք դժ­վար է ա­սել: «Հե­ղա­փո­խու­թյան տե­սա­բան­նե­րի» հաշ­վարկն այս ա­ռու­մով էլ է ան­թե­րի. «հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան»-օխ­լո­սը չա­փից դուրս է ԽԵ­ԼՈՔ, ԽԵ­ԼԱ­ՑԻ դե­մո­սի ձայնն էլ կա­րե­լի է խլաց­նել ի­րա­կան և վիր­տուալ ոռ­նո­ցով, ին­չը և ար­վում է: Ա­ռայժմ՝ հա­ջո­ղու­թյամբ:
Այս «խե­լոք­ներն» են բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի շար­ժիչ ուժն ու հե­նա­րա­նը: Ո՞նց չհի­շեմ հի­մա աք­սիո­մա­տիկ թևա­վոր խոս­քը. «Հե­ղա­փո­խու­թյու­նը ծրագ­րում են փի­լի­սո­փա-տե­սա­բան­նե­րը, ի­րա­գոր­ծում՝ ռո­ման­տիկ­նե­րը, վա­յե­լում՝ ստա­հակ­նե­րը»: Թե ինչ է հա­ջոր­դում այդ վա­յելք-խրախ­ճան­քին, ինձ­նից լավ գի­տեք. նո­րից գա­լիս է եր­կիր փր­կե­լու ժա­մը: Իսկ ինչ է լի­նում այդ ժա­մա­նա՞կ: Չէ, այս ան­գամ հե­ղա­փո­խու­թյուն չի լի­նում: ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ է լի­նում: Ի­րենց միա­հե­ծան կա­ռա­վար­մա­նը թողն­ված եր­կի­րը իշ­խող­նե­րը հռ­չա­կում են ՀԱՅ­ՐԵ­ՆԻՔ ու... տա­լիս ժո­ղովր­դին: Քոնն է, գնա ու փր­կիր՝ թն­դա­նո­թի միս դառ­նա­լու գնով:

Լի­լի ՄԱՐ­ՏՈ­ՅԱՆ

Դիտվել է՝ 90837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ