Թուրքիայի նախագահի հասարակության հետ կապերի վարչությունը հերքել է հայ-թուրքական սահմանի բացման մասին որոշ լրատվամիջոցների հրապարակումները։ Պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ հայ-թուրքական պաշտոնապես փակ սահմանով զուտ Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ են մտել Թուրքիա և ճանապարհը շարունակել Սիրիա, այնուհետ նույն երթուղով վերադառնալու են Հայաստան։               
 

Կատարվում է Ալիևի պահանջը այսպես կոչված միջանցքի հարցով

Կատարվում է Ալիևի պահանջը այսպես կոչված միջանցքի հարցով
13.02.2025 | 06:40

Երեկվա էմոցիոնալ թոհուբոհի մեջ ըստ էության չքննարկվեց հայտնի ոչնչության կողմից մի շատ վտանգավոր հայտարարություն, կապված ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելու հետ: Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ են անխոչընդոտ ճանապարհ տալ Ադրբեջանին, նշելով, որ ադրբեջանական կողմը կարող է տեղում չվճարել մաքսային վճարումներ և հետագայում կառավարությունը տարվա կտրվածքով կկատարի դրանք: Այլևս կարելի է փաստել, որ Հայաստանը համաձայնել է ճանապարհ տրամադրել և դրանից օգտվելիս ադրբեջանցիները խոչընդոտների չեն հանդիպի:

Ըստ էության, դավաճանական իշխանության կողմից մատնանշվող կարմիր գծերը այլևս չեն գործում:

Ադրբեջանը անկնհայտորեն ստանում է իր ուզածը և Հայաստանի պաշտոնատար անձիք ամեն կերպ փորձ են անելու ձախողումը ներկայացնել այնպես, կարծես որևէ բան չի եղել: Վերոգրյալի մասին է վկայում, Սիմոնյանի այն խոսքը, որի համաձայն Ադրբեջանը ինչ էլ որ ստանա անունը միջանցք է դնելու:

Փաստացի հայկական կողմը լծվել է հունվար ամսին Ալիևի սկանդալային հարցազրույցում տեղ գտած պահանջներից հերթականի` միջանցքի տրամադրման պահանջի կատարմանը:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ