ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Թոշակս՝ ընդդեմ դրա

Թոշակս՝ ընդդեմ դրա
03.04.2026 | 13:07

Այսօր ստացա կենսաթոշակս, հավելույթը՝ 10 հազար դրամ։ Ես այդ փողը չեմ ծախսելու ոչ ինձ, ոչ թոռներիս վրա։ Հավելավճարը կհավաքեմ, կսպասեմ մինչև ընտրություններին մասնակցողները պաշտոնապես կգրանցվեն և կուտակած գումարը կհատկացնեմ այն ուժին, որն, ըստ իս, ի վիճակի կլինի մեր երկիրն ազատագրելու դրանից։

Անշուշտ, հասկանում եմ, որ ընտրամասնակիցները միլիոնավոր դրամներ են ծախսելու, և իմ ֆինանսական ներդրումն ունենալու է զուտ խորհրդանշական բնույթ։ Բայց դա կարևոր չէ, շարունակելու եմ պայքարել և գրչով, և իմ քվեով, ինչպես նաև այն հավելավճարով, որով դա փորձել է թոշակառուիս կաշառել։

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 11621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ