ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Բե­կում, բայց ին­չո՞վ

Բե­կում, բայց ին­չո՞վ
30.10.2020 | 00:29

«Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կոչ է ա­նում հա­կա­ռա­կորդ կող­մին հա­վա­տա­րիմ մնալ հու­մա­նի­տար հրա­դա­դա­րի վե­րա­բե­րյալ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին, հա­կա­ռակ դեպ­քում հա­մար­ժեք պա­տաս­խանն ի­րեն եր­կար չի սպա­սեց­նե­լու»:


Այ ձեր ցա­վը տա­նեմ, ռազ­մա­կան քա­ղա­քակր­թու­թյան ստո­րա­կե­տը չխախ­տած էս դա­սա­կան կո­չը Ար­ցա­խի հո­ղից հայ­կա­կա­նու­թյան հետ­քե­րը ջն­ջել ջա­նա­ցող, հայ գե­րի գլ­խա­տող ու ստո­րաց­նող թշ­նա­մու՞ն է ուղղ­ված, թե՞ էդ ձևա­կան հու­մա­նի­տար հրա­դա­դա­րը հե­ղի­նա­կած­նե­րի քա­ղա­քա­կիրթ ա­կանջ­նե­րին: Չե՞ք տես­նում, որ վեր­ջին­նե­րիս փամ­փուշ­տին էլ չի՝ հրա­դա­դա­րը խախ­տող կող­մը մե՞կ հայ զին­վո­րի ու խա­ղաղ բնակ­չի զոհ­վե­լու պատ­ճառ դար­ձավ, թե՞... (լե­զուս էլ չի պտտ­վում՝ թիվ ա­սեմ), «Սմեր­չը» Շու­շիու՞մ պայ­թեց, Ստե­փա­նա­կեր­տու՞մ, թե՞ Հա­յաս­տա­նի հա­րավ-արևե­լյան սահ­մա­նին:


«Այս պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյու­նը, ո­րը մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քի և սո­վո­րու­թա­յին ի­րա­վուն­քի կո­պիտ խախ­տում է, հս­տա­կո­րեն ցույց է տա­լիս, որ Ար­ցա­խում Ադր­բե­ջա­նի թի­րա­խը ժո­ղո­վուրդն է՝ նո­րա­ծին­ներ, մայ­րեր, տա­րեց­ներ: Ար­ցա­խում կյան­քը սպա­նե­լու Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան փոր­ձե­րը ձա­խող­վե­լու են, իսկ դրանց կազ­մա­կեր­պիչ­նե­րը են­թարկ­վե­լու են պա­տաս­խա­նատ­վու­թյան»,- սա էլ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան այ­սօր­վա հայ­տա­րա­րու­թյան եզ­րա­փա­կիչ ա­կորդն է՝ մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քը գո­նե մեր պա­րա­գա­յում սառ­նասր­տո­րեն ան­տե­սող արևմտյան կա­ռույց­նե­րին ուղղ­ված:


Հի­մա էլ ձեզ ա­սե՞մ՝ այ ձեր հո­գուն մա­տաղ, ախր դուք էլ լավ գի­տեք, որ ձեր նշած կազ­մա­կեր­պիչ­նե­րը եր­բեք էլ չեն են­թարկ­վե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյան, էլ ի՞նչ ի­մաստ ու­նի օ­րը մի հայ­տա­րա­րու­թյամբ չո­քել «մար­դա­սեր­նե­րի» դռ­նե­րին, հու­սա­լով, թե օգ­նե­լու են մեզ ձա­խո­ղել «Ար­ցա­խում կյան­քը սպա­նե­լու Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան փոր­ձե­րը»: Ախր ինք­ներդ էլ հրա­շա­լի հաս­կա­նում եք, որ մինչև էս նախ­ճիր-պա­տե­րազ­մում բե­կում չար­ձա­նագր­վի, ոչ սըր Թրամփն է տե­ղից շարժ­վե­լու, ոչ մսյո Մակ­րո­նը, ոչ էլ գաս­պա­դին Պու­տի­նը: Մեր ԶԻՆ­ՎՈՐՆ իր կյան­քով է փոր­ձում էդ բե­կումն ա­պա­հո­վել, բայց 5-րդ սերն­դի սպա­ռա­զի­նու­թյան դեմ անձ­նա­զո­հու­թյամբ միայն չես կռ­վի, հա­մար­ժեք զենք է պետք դեմ տալ քթ­նե­րին, որ ծու­խը ա­կանջ­նե­րից դուրս գա: Մեր ռազ­մա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը հա­վաս­տիաց­նում է, որ ու­նենք էդ հա­մար­ժե­քը, բայց թե ին­չու մինչ օրս իր ողջ հզո­րու­թյամբ չի հան­վել թշ­նա­մու դեմ, ռազ­մա­կան գաղտ­նի­քի ան­վան տակ չի բարձ­րա­ձայն­վում: Է­լի՛ մի բարձ­րա­ձայ­նեք, էդ ո՞վ չի հաս­կա­նում, որ պա­տե­րազ­մը շա­տա­խո­սու­թյան ու գեղ­գե­ղան­քի մր­ցա­հար­թակ չի, բայց գոր­ծի՛ դրեք էդ հա­մար­ժե­քը, ի վեր­ջո, գրո­ղը տա­նի, թն­դա­նո­թը թն­դա­նո­թով պի­տի լռեց­վի, ոչ թե զին­վո­րի մարմ­նով:


Լի­լի ՄԱՐ­ՏՈ­ՅԱՆ

Դիտվել է՝ 85581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ