Աշխարհում ստեղծված իրավիճակը մեզ համար կասկած չի թողնում, որ ՀԱՊԿ երկրները պետք է համախմբված լինեն։
Կազմակերպության համար այժմ շատ բարդ ժամանակ է և պահանջում է ուժերի, փորձի ու ռեսուրսների առավելագույն համախմբում՝ խաղաղությունը պահպանելու համար։ Կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրների լուծման հարցում թերանալու մեջ։
Ղրղզստանը վաղուց օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Հիմնավորված բողոքներ է ներկայացնում Հայաստանը։ Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ՀԱՊԿ երկրները անընդհատ կհանդիմանեն միմյանց։ Պետք է խորանալ ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ։
Կան խնդիրներ, կան հարցեր, որոնք պետք է լուծել, որքան էլ բարդ լինեն դրանք։ Իսկ մենք երբեմն, դրանց բարդության պատճառով, չենք ցանկանում դրանք լուծել։ Եթե այդ խնդիրների լուծմանը ներքաշվեն Արևմուտքից մեր «բարեկամ-խորհրդականները», ապա շատ ավելի դժվար կլինի որևէ բան անելը։
Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ