ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Նեղ միջանցք», որի միջով կարող են անցնել միայն որոշակի պետություններ ու հասարակություններ

«Նեղ միջանցք», որի միջով կարող են անցնել միայն որոշակի պետություններ ու հասարակություններ
14.10.2024 | 16:06

Այսպիսով, այս տարի Դարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնն ու Ջեյմս Ռոբինսոնը դարձան տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ՝ ինտիտուտների ձևավորման ու դրանց՝ երկրի զարգացման վրա ազդեցությանը նվիրված ուսումնասիրության համար:

Հասկանալու համար, թե ինչի մասին է այս բավականին լայն ձևակերպումը, անդրադառնանք Աճեմօղլուի ու Ռոբինսոնի համահեղինակած վերջին աշխատությանը՝ ՛՛The Narrow Corridor: States, Societies, and the Fate of Liberty՛՛ («Նեղ միջանցք. պետություններ, հասարակություններ և ազատության ճակատագիրը»):

Գիրքը նվիրված է պետության և հասարակության միջև մշտապես ընթացող պայքարին։ Ազատությունը չի ապահովվում այնտեղ, որտեղ պետությունն ունի ամբողջական վերահսկողություն, և ոչ էլ այնտեղ, որտեղ պետությունը թույլ է կամ պարզապես գոյություն չունի։ Աճեմօղլուն և Ռոբինսոնը նկարագրում են այս պայքարը որպես մի «նեղ միջանցք», որի միջով կարող են անցնել միայն որոշակի պետություններ ու հասարակություններ՝ ազատություն ձեռք բերելու համար:

Պետությունների՝ Լևիաթանների տեսակները դիտարկելիս՝ հեղինակները առանձնացնում են, այսպես կոչված, «թղթե Լևիաթանին»: Դա պետական կառավարման մոդելներից մեկն է, որը բնորոշվում է այնպիսի պետություններով, որոնք ձևականորեն ունեն բոլոր կառույցներն ու օրենքները, բայց գործնականում ունակ չեն դրանք արդյունավետ իրականացնելու։

Այսպիսի պետություններում կան օրենքներ ու բյուրոկրատական համակարգ, սակայն իրականում իշխանությունն անգործունակ է, պետական կառույցները կոռումպացված են կամ անկարող իրականացնել իրենց գործառույթները։ Պետությունը գործում է միայն «թղթի վրա»՝ ձևականորեն, և այդ պատճառով էլ կոչվում է «թղթե Լևիաթան»:

«Թղթե Լևիաթան» ունեցող պետություններն ի վիճակի չեն արդյունավետ կառավարել, ինչի արդյունքում հասարակությունը շարունակում է գործել գրեթե առանց պետության իրական ազդեցության։

Այս իրավիճակը հաճախ բնորոշ է չկայացած կամ թույլ պետություններին, որոնց ներգրավվածությունը հանրային կյանքում մնում է մակերեսային։

«Թղթե Լևիաթանի» մոդելը հակադրվում է ուժեղ, արդյունավետ պետություններին (Shackled Leviathan, Despotic Leviathan), որոնցում իշխանություններն ի վիճակի են իրականացնել իրենց գործառույթները:

Հ.Գ. Հիշում եք, չէ՞, որ 2018-2019 թթ.-ին խոսում էին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում Աճեմօղլուի հնարավոր նշանակման մասին:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 7177

Մեկնաբանություններ