ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երբ լռում է դի­վա­նա­գի­տու­թ­յու­նը, ­որո­տում են թն­դա­նոթ­նե­րը

Երբ լռում է դի­վա­նա­գի­տու­թ­յու­նը, ­որո­տում են թն­դա­նոթ­նե­րը
12.10.2020 | 23:29

Ըն­դու­նե­լով հան­դերձ, որ Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի դեմ սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մում թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մը ներգ­րա­վել է վարձ­կան ա­հա­բե­կիչ­նե­րի խմ­բա­վո­րում­ներ, մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը շա­րու­նա­կում են սառ­նասր­տո­րեն հետևել, թե ինչ­պես են հա­յե­րը խե­լա­հեղ հե­րո­սու­թյամբ դի­մագ­րա­վում թվա­քա­նա­կով ու սպա­ռա­զի­նու­թյամբ բա­ցա­հայտ ա­ռա­վե­լու­թյուն ու­նե­ցող սիա­մա­կան զույ­գին:

Ա­սում եմ՝ սառ­նասր­տո­րեն, ու նույն պա­հին էլ մտա­ծում. իսկ այդ ե՞րբ է աշ­խար­հը տաք աչ­քով նա­յել մեզ, որ հի­մա նա­յեր: Չէ, դա­րե­րի խոր­քը չեմ գնա, ըն­դա­մե­նը մի քսան­վեց տա­րով հետ կտամ պատ­մու­թյան է­ջը ու կհարց­նեմ այդ նույն պատ­մու­թյան դա­սա­գիր­քը ի­րենց շա­հե­րին մշ­տա­պես հար­մա­րեց­նող հե­ղի­նակ­նե­րին. Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում Ադր­բե­ջա­նին ջախ­ջա­խիչ պար­տու­թյան մատ­նած ու իր պատ­մա­կան հայ­րե­նի­քի մի հատ­վա­ծը հա­զա­րա­վոր զո­հե­րի կյան­քի գնով վե­րա­դարձ­րած հա­յե­րին զի­նա­դա­դա­րի այդ ի՞նչ խայ­տա­ռակ պայ­մա­նա­գիր կն­քել տվե­ցիք 1994-ին, որ այս­քան տա­րի պա­տու­հաս է դար­ձել թե՛ մեր, թե՛ վայ-դր­կի­ցի, թե՛ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան գլ­խին: Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը հենց ա՛յդ պայ­մա­նագ­րով ճա­նա­չե­լու, նա­խա­հար­ձակ ե­ղած Ադր­բե­ջա­նին մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված օ­րենք­նե­րով պա­տե­րազ­մա­կան վնաս­նե­րը փոխ­հա­տու­ցե­լու պար­տադ­րան­քի փո­խա­րեն այդ ի՞նչ նվաս­տա­ցու­ցիչ փաս­տա­թուղթ ստո­րագ­րել տվե­ցիք հայ­կա­կան կող­մին, ո­րի տա­կից ա­ռայ­սօր չենք կա­րո­ղա­նում դուրս գալ: Հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյու­նը քա­նի՞ այդ­պի­սի դեպք է հի­շում, որ պա­տե­րազ­մի ա­վար­տը վա­վե­րաց­վի ոչ թե պարտ­ված կող­մի կա­պի­տու­լյա­ցիա­յով ու հաղ­թա­նա­կած կող­մի նվա­ճում­նե­րի ամ­րագր­մամբ, այլ ինչ-որ ան­հաս­կա­նա­լի զի­նա­դա­դա­րով: Ի՞նչ է, չգի­տեի՞ք, որ այդ դա­դար կոչ­վա­ծը եր­կար չի տևե­լու: Ի­հար­կե գի­տեիք, և ի­հար­կե հենց ձե՛զ էր պետք այս տա­րա­ծաշր­ջա­նում մշ­տա­պես ու­նե­նալ ե­ռա­ցող մի կաթ­սա, ո­րից սն­վե­լու մեծ կամ փոքր ա­խոր­ժա­կի դեպ­քում բա­վա­կան է ըն­դա­մե­նը յուղ լց­նել կրա­կին: Ա­հա և լց­նում եք: ՈՒ­ղիղ քսան­վեց տա­րի: Մի լավ խառ­նում եք կաթ­սա­յի մեջ ե­ղա­ծը, ու­զած­ներդ հա­նում-ճա­շա­կում և հե­ռա­տե­սո­րեն խա­խան­դեց­նում կրա­կը, որ անհ­րա­ժեշտ պա­հին նո­րից բոր­բո­քեք:
Փաս­տո­րեն, գցել եք մեզ կրա­կե օ­ղա­կի մեջ ու հան­գիստ սպա­սում եք, որ կամ վառ­վենք-պրծ­նենք մինչև վերջ, կամ օ­ղա­կը ճեղ­քե­լու ան­պատ­կե­րաց­նե­լի մի հնար գտ­նենք: Այն, որ վառ­վե­լուց հե­տո էլ չենք պրծ­նում ու հառ­նում ենք նո­րից, ձեզ ար­դեն լավ ծա­նոթ հայտ­նի թռ­չու­նի պես, դա գի­տեք: Մնաց անս­պա­սե­լի ճեղ­քու­մը: Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նա­չու՞մ Հա­յաս­տա­նի կող­մից: Չէ, դրան դուք սպա­սում եք, սիա­մա­կան զույգն էլ է սպա­սում, և հա­կա­քայ­լերն էլ, ան­շուշտ, մշա­կել են վա­ղուց: Իսկ, այ, Ար­ցա­խի վե­րա­միա­վո­րու­մը Հա­յաս­տա­նին, հա­մոզ­ված եմ, շատ ա­վե­լի զո­րեղ հար­ված կլի­նի Բաք­վին ու Ան­կա­րա­յին, քան տա­սը «Իս­կան­դե­րի» անվ­րեպ խո­ցում: Ա­սում եք՝ թուր­քե­րը վայ­նա­սու՞ն կդ­նեն, խս­տա­գույն պատ­ժա­մի­ջոց­նե՞ր կպա­հան­ջեն մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րից:

Իսկ չե՞ք կար­ծում, որ պար­տադր­ված ու հա­յա­ջինջ այս պա­տե­րազ­մով խա­չը ե­րես­նե­րիցս ար­դեն թռց­րել են, նաև պարզ հաս­կաց­րել, որ ինչ­պես 1915-ին, հի­մա՛ էլ ի­րենց նա­վե­րը չեն կա­րող բարձ­րա­նալ հա­յոց լեռ­նե­րը: Իսկ դրանք նույն բարձ­րու­թյունն ու­նեն թե՛ Ար­ցա­խում, թե՛ Հա­յաս­տա­նում, և հենց էդ բարձ­րու­թյու­նից էլ թքած պի­տի ու­նե­նանք մի­ջազ­գա­յին կոչ­վող չե­ղած կար­ծի­քի վրա, որ ար­դեն քա­նի դար հա­յան­պաստ որևէ պայ­մա­նա­գիր չհ­ղա­ցավ: Իսկ չհ­ղա­ցավ, ո­րով­հետև թղ­թե շե­րե­փով էինք մո­տե­նում այն վառ­վող կաթ­սա­յին, ո­րից ու­րիշ­նե­րը հենց քթ­նե­րիս տա­կից եր­կա­թե շե­րե­փով թռց­նում էին մեզ հա­սա­նե­լի­քը: Քսան­վեց տա­րի ա­ռաջ այդ եր­կա­թե շե­րե­փը մեր ձեռ­քին էր, դի­վա­նա­գի­տո­րեն հի­մա­րաց­րին մեզ ու ա­ռան ձեռք­նե­րիցս: Այ­սօր պատ­մու­թյան չար­խը ֆռա­ցել ու նո­րից կանգ­նեց­րել է մեզ պատ­մա­կան վճիռ կա­յաց­նե­լու հրա­մա­յա­կա­նի ա­ռաջ: Այս պա­տե­հու­թյունն էլ կորց­նենք՝ թղ­թե շե­րեփն էլ կառ­նեն ձեռք­նե­րիցս: Չկաս­կա­ծեք:


Լի­լի ՄԱՐ­ՏՈ­ՅԱՆ

Դիտվել է՝ 107368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ