Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Ողբերգազավեշտ

Ողբերգազավեշտ
19.12.2024 | 15:17

Երևանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ

Երևանի Շիրազի փողոցի 26 շենքի 72 բն.-ի բնակիչ,
արվեստի ոլորտի գործիչ ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՑ


Դիմում ահազանգ

Հարգարժան քաղաքապետ, մեր մայրաքաղաքը թաղված է աղմուկի մեջ: Աղմուկ է հորդում մարզական մոտոցիկլետներից և շարժակազմերից, աղմուկ է շինհրապարակներում, աղմկում են դիտահորերը, ռաբիս ոճի երգ ու երաժշտությունն է հանրային կյանք ներխուժում որոշ մեքենաների բաց պատուհաններից... մենք բառացիորեն պատուհասված ենք: Ե՞վ...
Եվ քաղաքապետարանից ափաչափ հեռու, Գրիգոր Լուսավորչի 12 հասցեում շարունակում է լիարժեք գործել հրագործական տեսականու վաճառքով և մասնագիտական խորհրդակցությամբ զբաղվող վաճառատունը:

Ե՞վ...
Եվ այն, որ ՀՀ ԱԺ-ն 2022-ին ընդունեց օրենք, որի համաձայն հրավառությունը հանրապետությունում, նաև Երևանում թույլատրելի է պետական տոների ժամանակ: Մասնավորապես մեր մայրաքաղաքում պետական տոն է գրեթե ամեն օր և գրեթե ամենուր:

Ե՞վ...
Եվ այն, որ Դուք, «Սուրմալու» տոնավաճառում հանրահայտ աղետից հետո, երբ փլուզվեց հրագործական ապրանքների մեծածախ առևտրով զբաղվող շինությունը, հստակ վերջնագիր ներկայացրիք դիվային զվարճանքի գործամոլներին, ներկրողներին, վաճառողներին և օգտագործողներին՝ Երևանում բացառվելու են հրավառությունները և պայթուցիկների օգտագործումը:

Ե՞վ...
Եվ այն, որ Ձեր վերջնագիրը, ցավոք, առ ոչինչ է:
Հարգարժան քաղաքապետ, առջևում է Ամանորը և գրեթե չկա կասկած, որ տոնական կոչված հրավառությունները «կհամեմվեն» պատանի, երբեմն էլ դեռ մանկահասակ «հրոսակների» պայթուցիկային խրախճանքով:
Նաև հիշեցնում եմ Ձեզ, որ և՛ հրավառությունը, և՛ պայթուցիկային խրախճանքը ազդակային աղմուկ են և ծանր, հաճախ նաև անշրջելի հետևանք են ունենում հղի կանանց և մանուկների, ծերերի, սրտային և էնդոկրին հիվանդությամբ տառապողների վրա:

Առհասարակ ազդում են յուրաքանչյուր բանական էակ-մարդու վրա, քանի որ խաթարվում է նրանց և՛ առօրյա, և՛ տոնական հանգիստը:

Խաթարվում է նրանց առողջությունը:
Լիահույս եմ, որ Երևանը խեղանդամող աղմուկը, վերջապես, կվերանա:

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 39130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ