Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Անձնագիր ստանալու համար կգնանք «Երևան մոլ»

Անձնագիր ստանալու համար կգնանք «Երևան մոլ»
25.11.2025 | 11:06

Փաստորեն, Նոր Հայաստանում առևտրի կենտրոններում նախատեսում են անձնագրային բաժիններ բացել:

Վատ չէ:

Չեմ զարմանա, եթե օրվա իշխանությունն օրերից մի օր որոշի, օրինակ, եկեղեցիներում ոստիկանական բաժիններ, բուհերում՝ ԴԱՀԿ ստորաբաժանումներ, իսկ ստրիպտիզ ակումբներում մինի ԶԱԳՍ-եր բացել:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ