Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Լավրովից հետո Վոլոդինը նույնպես զգուշացրել է վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի վերստին հայտնվելու դառնագույն հետևանքների մասին

Լավրովից հետո Վոլոդինը նույնպես զգուշացրել է վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի վերստին հայտնվելու դառնագույն հետևանքների մասին
20.05.2026 | 12:22

Երեկ գրել էինք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ զգուշացրել է Հայաստանին վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի վերստին հայտնվելու դառնագույն հետևանքների մասին:

Լավրովի հայտարարությունը դեռ բոլորովին թարմ էր, երբ նմանաբնույթ հայտարարությամբ հանդես է եկել նաև ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Դիվանագիտական վարքականոնը և այլ պետության ներքին գործերին չմիջամտելու հրամայականը, ինչպես պարոն Լավրովին, այնպես էլ Պետական դումայի նախագահին, իհարկե, թույլ չեն տվել հենց այդպես արտահայտվել՝ հիշատակելով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի անուն-ազգանունը, և նշելով, որ Հայաստանը դառնագույն հետևանքների առջև է կանգնելու, եթե վարչապետի պաշտոնում վերստին հայտնվի Նիկոլը:

Փոխարենը, սակայն, ի գիտություն թե՛ Հայաստանի ղեկավարության, թե՛ մեր երկրի ողջ բնակչության, նրանք շատ հստակ ու բացեիբաց զգուշացրել են Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ-ից) Հայաստանի դուրս գալու և քաղաքական ուղեգիծը փոխելու դառնագույն հետևանքների մասին, ինչը բացառված է ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում ընդդիմության հիմնական ուժերի այս կամ այն թեկնածուի ընտրության դեպքում, սակայն անխուսափելի է լինելու ընտրակեղծիքներով և այլ ընտրախախտումներով խորհրդարանում ՔՊ-ի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կոչվածի (կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») մեծամասնություն ունենալու և վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի վերստին հայտնվելու դեպքում:

Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը չկրկնել Ուկրաինայի և Մերձբալթյան երկրների սխալները: Նրա խոսքով՝ միությունից դուրս գալը հանրապետությանը կարող է արժենալ համառախն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) 15-20 տոկոսի կորուստ, ինչպես նաև հանգեցնել հասարակության պառակտման: Ճշտենք չափազանց մեղմ արտահայտված պարոն Վոլոդինի այս հայտարարությունը՝ Նիկոլի և իր ոհմակի նպատակաուղղված քաղաքականության արդյունքում արդեն իսկ պառակտված հասարակության էլ ավելի պառակտման ու նույնիսկ քաղաքացիական պատերազմի…

Ինչ վերաբերվում է տարեկան ՀՆԱ-ի 15-20 տոկոսի կորստին, ապա այն այս պահին էլ սոցիալ- տնտեսական ծանր վիճակում գտնվող Հայաստանի բնակչության մեծամասնության համար կատարյալ աղետ կլինի, տնտեսական աղետ նաև պետության համար:

ՌԴ Պետական դումայի նախագահն իր տելեգրամյան ալիքում և «МАХ» հարթակում ծավալուն գրառում է կատարել՝ նվիրված Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին: Վոլոդինը ներկայացրել է տնտեսական ու քաղաքական փաստարկներ՝ Հայաստանի ղեկավարությանը կոչ անելով չկրկնել Ուկրաինայի և Մերձբալթյան երկրների սխալները:

Հայաստանի տնտեսական հաջողությունները ԵԱՏՄ-ում

Վոլոդինը հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է 2015-ին, անդամակցության 10 տարվա ընթացքում, ըստ նրա, հանրապետության ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ՝ 10,55 մլրդ դոլարից հասնելով 26,37 մլրդ դոլարի: Բացի իրացման հսկայական շուկա մուտքից, Հայաստանը ստացել է արտոնություններ էներգետիկայի ոլորտում:

«Մեր երկիրը Հայաստանին գազը վաճառում է հազար խմ-ի դիմաց 177,5 դոլարով,- գրել է Պետդումայի նախագահը:- Այս պահին Եվրոպայում հազար խմ-ի գինը 633 դոլար է»:

Պարոն Վոլոդինը սրանից պարզ էլ ինչպես հասկացնի, որ վարչապետի պաշտոնում Նիկոլի հայտնվելու և դեպի Եվրամիություն (ԵՄ) ընթացքի պատճառով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու կամ վռնդվելու դեպքում մեր երկրում գազի գինը մոտավորապես քառապատկվելու է: Ավելին. դա միակ խնդիրը չի լինելու…

Պետդումայի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դեպի ԵՄ Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2025թ. կտրուկ նվազել է (45,4 տոկոսով), ընդ որում, բացասական միտումը պահպանվում է։ Ինչպես նշել է նա, Հայաստանում աշխատող և այնտեղ բիզնես կառուցող Ռուսաստանի քաղաքացիներն իրավիճակի անորոշության և ապագայում հնարավոր խնդիրների պատճառով սկսել են փակել ձեռնարկությունները և հեռանալ:

ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը

Փորձագետների գնահատականներով, որոնք մեջբերել է Վոլոդինը, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է նրա համար ՀՆԱ-ի 15-20 տոկոսի կորուստ արժենալ, ինչը կազմում է տարեկան առնվազն 5 մլրդ դոլար:

«Դա միայն այն է, ինչ մակերեսին. կորուստներն ավելի շատ կլինեն,- ընդգծել է Պետդումայի նախագահը։- Եվ նրանցից ոչ բոլորն են առնչվում ֆինանսների հետ»…

Վոլոդինը հայտարարել է, որ արդեն տեսանելի են պատմությունը վերաշարադրելու, ազգային և ավանդական հիմքերը խարխլելու փորձերը, ինչպես նաև եկեղեցու դեմ հալածանքները:

«Այս ամենը հանգեցնում է հասարակության պառակտման,- գրել է նա։- Եվ սա թերևս ամենամեծ կորուստն է, որ հնարավոր է Հայաստանում՝ միասնության կորուստ»:

Պետդումայի նախագահը զուգահեռ է անցկացրել Ուկրաինայի 2014թ. իրադարձությունների, ինչպես նաև Մերձբալթյան երկրների հետ, որոնց երկրները ձգտում էին դառնալ Եվրամիության մաս, Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, դրանից, մեղմ ասած, ավելի երջանիկ չեն դարձել:

«Վերը ներկայացված թվերն ինքնին խոսուն են։ Ճանապարհի ընտրությունը, նախ և առաջ, ժողովրդի կամքի վրա հիմնված ընտրությունն է։ Ինչ պաշտոն էլ զբաղեցնի քաղաքական գործիչը, պետք է դրանով առաջնորդվի»,- եզրափակել է Վյաչեսլավ Վոլոդինը՝ սրանով, կարծում ենք, բավականին թափանցիկ ակնարկելով ընտրությունների արդյունքները կեղծելու և ժողովրդի, ընտրողների կամքին դեմ գնալու բացարձակ անթույլատրելիությունը:

Այսպիսով, ըստ նրա, Հայաստանի ընտրելիք ճանապարհը կամ փրկության ճանապարհը, նախ և առաջ, ժողովրդի կամքի վրա հիմնված ընտրությունն է, ինչը միաժամանակ նշանակում է ժողովրդի կամքի մանիպուլացման և ընտրությունների արդյունքների կեղծման անթույլատրելիություն:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 11195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ