Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
25.10.2019 | 01:29

(Նախորդ մասը)

Հա­յաս­տա­նում ար­դյու­նա­բե­րու­թյան գի­տա­տար ճյու­ղե­րի զար­գաց­ման գոր­ծում մեծ ա­վանդ է ու­նե­ցել ա­կա­դե­մի­կոս Իո­սի­ֆյա­նը՝ իր ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ: Նրա շնոր­հիվ էր, որ Հա­յաս­տա­նում զար­գա­ցան ոչ միայն է­լեկտ­րո­նա­յին, այլև է­լեկտ­րա­տեխ­նի­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյունն ու հաշ­վո­ղա­կան տեխ­նի­կան: Նի­կի­տա Խրուշ­չո­վի հանձ­նա­րա­րու­թյամբ նա Հա­յաս­տան բե­րեց կի­բեռ­նե­տի­կա­յի նոր ո­լոր­տը՝ Կի­րո­վա­կա­նում, Երևա­նում, Ա­բո­վյա­նում, ա­պա մյուս քա­ղաք­նե­րում հիմ­նե­լով բազ­մա­թիվ գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տուտ­ներ ու գոր­ծա­րան­ներ, կարևոր ներդ­րում ու­նե­ցավ նոր ո­լորտ­նե­րի հա­մար գի­տա­կան կադ­րե­րի պատ­րաստ­ման գոր­ծում: Իո­սի­ֆյա­նի կարևոր գոր­ծե­րից էր Երևա­նում մա­թե­մա­տի­կա­կան մե­քե­նա­նե­րի ԳՀԻ-ի կամ, հան­րու­թյա­նը ա­վե­լի հայտ­նի, Մեր­գե­լյա­նի ինս­տի­տու­տի հիմ­նու­մը: Իո­սի­ֆյա­նը ինձ պատ­մել է, թե դա ինչ­պես տե­ղի ու­նե­ցավ:


-Կի­բեռ­նե­տի­կա­յի զար­գաց­ման պե­տա­կան հանձ­նա­րա­րու­թյու­նը ստա­նա­լուց հե­տո մտա­ծե­ցի, որ այն կարևոր կլի­նի Հա­յաս­տա­նի հա­մար, կա­րող է մեծ հե­ռան­կար­ներ խոս­տա­նալ կի­րա­ռա­կան գի­տու­թյան ու ար­դյու­նա­բե­րու­թյան զար­գաց­ման հա­մար։ Ե­կա Երևան ու կենտ­կո­մի հետ հա­մա­ձայ­նեց­րի Չար­բա­խի կոլ­խոզ­նա­խա­գահ­նե­րի դպ­րո­ցի տա­րած­քում մա­թե­մա­տի­կա­կան մե­քե­նա­նե­րի գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տուտ բա­ցե­լու հար­ցը։ Մոսկ­վա­յի նկուղ­նե­րից հա­նե­ցի ու Երևան ու­ղար­կե­ցի բո­լոր ռա­դիո­սի­րող­նե­րին։ Իսկ Սեր­գեյ Մեր­գե­լյա­նին, որ­պես ԽՍՀՄ-ում մեծ հե­ղի­նա­կու­թյուն վա­յե­լող ե­րի­տա­սարդ գիտ­նա­կա­նի, ա­ռա­ջար­կե­ցի գլ­խա­վո­րել այդ գի­տա­կան կենտ­րո­նը։ Այդ­պես Հա­յաս­տա­նում սկս­վեց հաշ­վո­ղա­կան տեխ­նի­կա­յի գոր­ծը։- Հե­տո մի փոքր սրտ­նե­ղե­լով ա­վե­լաց­րեց,- ո՜վ կազ­մա­կեր­պեց ինս­տի­տու­տը, ու՞մ ա­նու­նը մնաց վրան:
Միայն Իո­սի­ֆյա­նի շնոր­հիվ էր, որ Հա­յաս­տա­նը, պատ­մա­կան կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, հաշ­վո­ղա­կան տեխ­նի­կա­յի ո­լոր­տում ստանձ­նեց հա­մաշ­խար­հա­յին ա­ռա­ջա­տար­նե­րից մե­կի դե­րը (հի­մա այն ա­վե­լի հայտ­նի է որ­պես ին­ֆոր­մա­ցիոն տեխ­նո­լո­գիա­նե­րի ա­պա­րա­տա­յին մաս):
Ան­կա­խա­նա­լուց հե­տո մենք կորց­րինք այդ կա­յա­ցած ո­լոր­տի ի­րա­կան լի­դե­րու­թյու­նը և մի կերպ քարշ ենք գա­լիս այդ կարևոր ո­լոր­տի հետ­նա­մա­սե­րում՝ բա­վա­րար­վե­լով ծրագ­րա­վոր­ման ոչ գի­տա­տար ճյու­ղով: Պատ­մա­կան փաստ է, որ Ստա­լի­նը դեմ է ե­ղել կի­բեռ­նե­տի­կա­յին՝ ի­րեն ան­հաս­կա­նա­լի ու ան­տե­սա­նե­լի այդ գի­տա­կան ուղ­ղու­թյու­նը ան­վա­նե­լով կեղծ գի­տու­թյուն: Խրուշ­չո­վը ևս կի­բեռ­նե­տի­կա­յի մեծ գի­տակ չէր կա­րող լի­նել, բայց այդ նոր ո­լոր­տի զար­գա­ցու­մը և հնա­րա­վոր հա­ջո­ղու­թյուն­նե­րը նրան թույլ կտա­յին ա­վե­լի հիմ­նա­վոր ձևով քն­նա­դա­տել Ստա­լի­նի ան­ձի պաշ­տա­մունքն ու ա­պա­ցու­ցել կի­բեռ­նե­տի­կա­յի ո­լոր­տը կեղծ գի­տու­թյուն հայ­տա­րա­րե­լու վնա­սա­կար հետևանք­նե­րը՝ ԽՍՀՄ տն­տե­սու­թյան զար­գաց­ման տե­սան­կյու­նից:


Կա­մա, թե ա­կա­մա Խրուշ­չո­վը գնաց ճիշտ ճա­նա­պար­հով՝ կի­բեռ­նե­տի­կա­յի «կեղծ գի­տու­թյու­նը» դարձ­նե­լով իս­կա­կան ու հե­ռան­կա­րա­յին գի­տու­թյուն, խոր­հր­դա­յին ար­դյու­նա­բե­րու­թյու­նը ա­ռաջ տա­նող հզոր լո­կո­մո­տիվ: Կի­բեռ­նե­տի­կա­յի զար­գաց­ման գոր­ծը նա վս­տա­հեց Հա­յաս­տա­նին՝ դրեց Իո­սի­ֆյա­նի վրա, մտց­րեց Զա­րո­բյա­նի կու­սակ­ցա­կան հանձ­նա­րա­րա­կան­նե­րի մեջ: Զա­րո­բյանն ու Իո­սի­ֆյա­նը այդ գոր­ծը կա­տա­րե­ցին մեծ սի­րով ու նվի­րու­մով, շատ չան­ցած, ար­դեն 1965 թվա­կա­նի գար­նա­նը, հայ­կա­կան «Նաի­րի-1» հաշ­վիչ մե­քե­նան ներ­կա­յաց­վեց Լայպ­ցի­գի մի­ջազ­գա­յին տո­նա­վա­ճա­ռում՝ աշ­խար­հին զար­մաց­նե­լով խոր­հր­դա­յին այդ հրաշք տեխ­նի­կա­յով: Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մից հե­տո Իո­սի­ֆյա­նը կա­տա­րում էր Գեր­մա­նիա­յից դուրս բեր­վող ռազ­մաա­վա­րա­յին գոր­ծա­րան­նե­րի հար­ցե­րով պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը: Նա էր ո­րո­շում, թե Գեր­մա­նիա­յից դուրս բեր­վող այս կամ այն գոր­ծա­րա­նը ուր է պետք ու­ղար­կել: Գեր­մա­նա­կան գոր­ծա­րան­նե­րը պետք էին, որ­պես­զի կարճ ժա­մա­նա­կում վե­րա­կան­գն­վի պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով ա­վեր­ված ԽՍՀՄ ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, դա ժա­մա­նա­կի պար­տադ­րած քայլն էր:


Ի տար­բե­րու­թյուն Խոր­հր­դա­յին Միու­թյան, Ա­մե­րի­կան Գեր­մա­նիա­յից գոր­ծա­րան­ներ ու ֆաբ­րի­կա­ներ չտա­րավ, բայց ա­րեց ա­մե­նաէ­ֆեկ­տիվ քայ­լը՝ Ա­մե­րի­կա տա­նե­լով գեր­մա­նա­ցի մաս­նա­գետ­նե­րին ու, ա­մե­նա­կարևո­րը, Գեր­մա­նիա­յի ողջ պա­տեն­տա­յին գրա­դա­րա­նը:
Իր պա­տաս­խա­նա­տու պաշտ­նը Իո­սի­ֆյա­նը լա­վա­գույնս օգ­տա­գոր­ծեց Հա­յաս­տա­նի հա­մար, որ­պես­զի հայ­րե­նիք բեր­վեն գեր­մա­նա­կան կարևոր գոր­ծա­րան­նե­րը: Պա­տե­րազ­մից հե­տո Հա­յաս­տա­նի ար­դյու­նա­բե­րու­թյու­նը գտն­վում էր տեխ­նո­լո­գիա­կան ստո­րին մա­կար­դակ­նե­րի վրա, ո­րը ի­րա­կա­նում կա­րե­լի էր բարձ­րաց­նել՝ ներկ­րե­լով գեր­մա­նա­կան ա­ռա­ջա­տար տեխ­նի­կա­յով ու տեխ­նո­լո­գիա­նե­րով հա­մալր­ված գոր­ծա­րան­նե­րը: Իո­սի­ֆյա­նի շնոր­հիվ էր, որ պա­տե­րազ­մից հե­տո Հա­յաս­տա­նում հայ­տն­վե­ցին Սպի­տա­կի շա­քա­րի գոր­ծա­րա­նը, Երևա­նի կա­բե­լի գոր­ծա­րա­նը և այլն:


Ա­ռանձ­նա­հա­տուկ է կա­բե­լի գոր­ծա­րա­նի պատ­մու­թյու­նը:
-Ինձ հայտ­նե­ցին, որ Օկ­րուժ­նո­յի գծե­րի վրա 300 վա­գոն կա կանգ­նած, Գեր­մա­նիա­յից բեր­ված կա­բե­լի գոր­ծա­րան է, ո­րը պետք է ու­ղարկ­վեր ՈՒզ­բեկս­տան: Մտա­ծե­ցի, որ այդ գոր­ծա­րա­նը Հա­յաս­տա­նին ա­վե­լի պետք կլի­նի, կա պղինձ, կա ա­լյու­մի­նի գոր­ծա­րան, կան է­լեկտ­րա­շար­ժիչ­նե­րի գոր­ծա­րան­ներ, կա­բե­լի գոր­ծա­րանն է պա­կա­սում, այն ամ­բող­ջո­վին կփա­կի շար­ժիչ­նե­րի ար­տադ­րու­թյան տեխ­նո­լո­գիա­կան ցիկ­լը: Մի քա­նի ժա­մում բո­լոր փաս­տաթղ­թե­րը վե­րաձևա­կեր­պե­ցի Հա­յաս­տա­նի հաս­ցեով, գի­շեր­վա ժա­մը 1-ին քնից հա­նե­ցի ար­դյու­նա­բե­րու­թյան ժող­կո­մին, վերց­րի նրա ստո­րագ­րու­թյունն ու գոր­ծա­րանն ու­ղար­կե­ցի Երևան: Եր­կու ա­միս անց Մոսկ­վա ե­կավ կա­բե­լի գոր­ծա­րա­նի գլ­խա­վոր ին­ժե­նե­րը, թե Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­ժար­վում է այդ գոր­ծա­րա­նից, ո­րո­շել են այն հետ ու­ղար­կել, Հա­յաս­տա­նին այն պետք չէ: Ան­մի­ջա­պես թռա Երևան, փո­խե­ցի կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը ու, եր­կու ա­միս անց, «նա­վես­նե­րի» տակ տվե­ցինք ա­ռա­ջին ար­տադ­րան­քը:


Հե­տա­գա­յում Երևա­նի կա­բե­լի գոր­ծա­րա­նը դար­ձավ ԽՍՀՄ-ում տն­տե­սու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րին կա­բե­լա­յին ար­տադ­րանք մա­տա­կա­րա­րող հիմ­նա­կան գոր­ծա­րան­նե­րից մե­կը, 1994 թվա­կա­նին, իմ խմ­բագ­րու­թյամբ լույս տե­սավ «Երևա­նի կա­բե­լի գոր­ծա­րա­նի» տե­ղե­կա­գիր­քը (գոր­ծա­րա­նը դեռևս շա­րու­նա­կում էր շն­չել ու ար­տադ­րանք տալ հետ­խոր­հր­դա­յին եր­կր­նե­րի հա­մար), գոր­ծա­րա­նում մոտ 2000 տե­սա­կի կա­բել­ներ էին ար­տադր­վում՝ ու­ժա­յին­նե­րից սկ­սած, էկ­րա­նա­վոր­ված ռա­դիո­տեխ­նի­կա­կան­նե­րով վեր­ջաց­րած: Նշեմ, որ Երևա­նի կա­բե­լի գոր­ծա­րանն ար­ժա­նա­ցավ ար­դյու­նա­բե­րու­թյան մյուս հս­կա­նե­րի ճա­կա­տագ­րին, դար­ձավ մեր ան­կա­խու­թյան զո­հը, հի­մա գտն­վում է քայ­քայ­ված վի­ճա­կում:


Իո­սի­ֆյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ էր, որ Երևա­նում բաց­վեց միկ­րոէ­լեկտ­րո­նի­կա­յի տեխ­նո­լո­գիա­կան գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տը, որ դար­ձավ ԽՍՀՄ է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան ձեռ­նար­կու­թյուն­նե­րի հա­մար տեխ­նո­լո­գիա­կան չա­փիչ սար­քա­վո­րում­ներ նա­խագ­ծող ու ար­տադ­րող բա­զա­յին կենտ­րո­նը: Այդ ինս­տի­տու­տի ա­ռա­ջին գլ­խա­վոր ին­ժե­ներ Բոգ­դան Մե­լիք-Շահ­նա­զա­րո­վը պատ­մել է ինս­տի­տու­տի կազ­մա­կերպ­ման պատ­մու­թյու­նը: Մոսկ­վա­յում Իո­սի­ֆյա­նը լուր է ստա­ցել, որ Թբի­լի­սիում միկ­րոէ­լեկտ­րո­նի­կա­յի ինս­տի­տուտ է բաց­վել:
-Ե­կենք մենք էլ բա­ցենք։ Բոգ­դան, պատ­րաս­տիր փաս­տաթղ­թե­րը:
- Քա­նի՞ հաս­տիք գրենք:
-Վրա­ցի­նե­րը քա­նի՞սն ու­նեն:
-100-ը:
-Դու 1000-ը գրիր:
Շո­կի­նի մի­ջո­ցով Իո­սի­ֆյա­նը Երևա­նում բա­ցեց միկ­րոէ­լեկտ­րո­նի­կա­յի հայ­կա­կան ինս­տի­տու­տը՝ 1000 աշ­խա­տա­տե­ղով: Այդ ինս­տի­տու­տը զար­գա­ցավ, հզո­րա­ցավ, ծա­վալ­վեց, քա­ղա­քով մեկ, նոր գոր­ծա­րան­ներ բաց­վե­ցին, նոր ար­տադ­րու­թյուն­ներ կազ­մա­կերպ­վե­ցին ու նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի տեր դար­ձանք: Ար­դյուն­քում այն դար­ձավ «Ա­նի» ԳԱՄ, ո­րը հի­մա չի աշ­խա­տում: «Ա­նի» ԳԱՄ-ի ադ­մի­նիստ­րա­տիվ բարձ­րա­հարկ մաս­նա­շեն­քը հի­մա վեր է ած­վել բազ­մաբ­նա­կա­րա­նա­յին շեն­քի ու վա­ճառ­վել բնա­կա­րա­նի ան­վան տակ: Վա­ճա­ռե­լու գոր­ծը մեզ մոտ լավ է ստաց­վում, տն­տե­սա­կան հե­ռան­կար­ներն են ան­հե­ռան­կար:


Հարց՝ Շո­կինն ին­չու՞ էր ե­րե­խա­յի նման լսում Իո­սի­ֆյա­նին, մեծ նվիր­վա­ծու­թյամբ կա­տա­րում նրա հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րը: Շո­կի­նի ու Իո­սի­ֆյա­նի անձ­նա­կան մտեր­մու­թյու­նը սկս­վել է 1936 թվա­կա­նից, երբ Ա­մե­րի­կա­յից վե­րա­դար­ձած ին­ժե­ներ Շո­կի­նին, որ­պես ա­մե­րի­կյան լր­տե­սի, բան­տար­կել էին ու փա­կել «մահ­վան» բան­տախ­ցում, և նա սպա­սում էր գն­դա­կա­հա­րու­թյան դա­տավ­ճի­ռի ի կա­տար ած­մա­նը: Իո­սի­ֆյա­նը կա­րո­ղա­ցավ Շո­կի­նին դուրս բե­րել բան­տից ու աշ­խա­տան­քի վերց­նել իր կազ­մա­կեր­պու­թյու­նում: Նրանց փո­խա­դարձ վս­տա­հու­թյու­նը ան­չափ բարձր մա­կար­դա­կի վրա էր:
Մի ան­գամ ես Անդ­րա­նիկ Ղևոն­դո­վի­չին խնդ­րե­ցի, որ մեզ օգ­նի մեր ինս­տի­տու­տի հա­մար կարևոր տեխ­նի­կա ձեռք բե­րե­լու հար­ցում: Նա հե­ռա­խո­սով ան­մի­ջա­պես կապ­վեց Շո­կի­նի հետ ու բա­ռա­ցիո­րեն ա­սաց հետևյա­լը.
-Սա­նյա, տղա­նե­րը գա­լիս են քեզ մոտ, օգ­նիր:
Այդ օգ­նու­թյու­նը ես ան­մի­ջա­պես ստա­ցա, և դա միա­կը չէր: Շո­կի­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ էր, որ 1984 թվա­կա­նին ՍՄԿԿ կենտ­կո­մի ու ԽՍՀՄ Մի­նիս­տր­նե­րի խոր­հր­դի հա­մա­տեղ ո­րոշ­ման մեջ տեղ գտավ է­լեկտ­րո­նի­կա­յի ար­դյու­նա­բե­րու­թյան տեմ­պա­յին զար­գաց­ման հա­մար ճա­պո­նա­կան «Tabay EC» տի­պի գեր­ժա­մա­նա­կա­կից է­լեկտ­րո­նա­յին կենտ­րոն­նե­րից մե­կը Ար­տա­շա­տի «Է­լեկտ­րոնս­տան­դարտ» ԳՀԻ-ին տրա­մադ­րե­լու հար­ցը: ԽՍՀՄ-ը պետք է ձեռք բե­րեր 40 մի­լիոն դո­լար ար­ժո­ղու­թյամբ եր­կու կենտ­րոն՝ Լե­նինգ­րա­դի «Է­լեկտ­րոնս­տան­դարտ» հա­մա­միու­թե­նա­կան ԳՀԻ, և մեզ հա­մար, և այն պա­րա­գա­յում, երբ այդ կենտ­րոն­նե­րը ստա­նա­լու հա­մար պայ­քա­րում էին ուկ­րաի­նա­ցի­ներն ու բե­լո­ռուս­նե­րը, Մոսկ­վան ու Նո­վո­սի­բիրս­կը:


Սպի­տա­կի երկ­րա­շար­ժից հե­տո ո­րո­շե­ցինք «Tabay EC» կենտ­րո­նը հիմ­նադ­րել Սպի­տա­կում, երկ­րա­շար­ժի հետևանք­նե­րի շտա­բի պետ Նո­րայր Մու­րա­դյա­նի հանձ­նա­րա­րու­թյամբ կա­տար­վեց ըն­դար­ձակ հո­ղա­հատ­կա­ցու­մը, վրա­ցի­նե­րի բրի­գադն ա­րագ տեմ­պե­րով ի­րա­կա­նաց­րեց հա­մա­պա­տաս­խան երկ­րա­բա­նա­հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­ներն ու այդ­քա­նով մեր «Tabay»-ի պատ­մու­թյունն ա­վարտ­վեց:


Մո­տե­ցել էր ԽՍՀՄ փլուզ­ման օրն ու ժա­մը, Հա­յաս­տա­նում սկս­վել էին գոր­ծա­դու­լա­յին ու մի­տին­գա­յին շար­ժում­նե­րը, ո­րոն­ցում, ա­ռանձ­նա­կի ակ­տի­վու­թյամբ, աչ­քի էին ընկ­նում Ար­տա­շա­տի մեր ինս­տի­տու­տի աշ­խա­տա­կից­նե­րը՝ լա­բո­րա­տո­րիա­յի վա­րիչ ու իմ աս­պի­րանտ Ա­լեք­սանդր Բու­տաևի գլ­խա­վո­րու­թյամբ: Ես սկզ­բուն­քո­րեն դեմ եմ ե­ղել այդ շար­ժում­նե­րին, ո­րոնք, մինչ օրս, պաշ­տո­նա­պես հա­մար­վում են ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի կարևոր բա­ղադ­րիչ: Հա­յաս­տա­նում ոչ մի պայ­քար էլ չի ե­ղել, չկար, ո­րով­հետև մեր ան­կա­խու­թյան հար­ցը ար­դեն լուծ­ված էր, հա­մա­պա­տաս­խան կենտ­րոն­նե­րում ԽՍՀՄ փլուզ­ման ու մաս­նատ­ման ո­րո­շում­նե­րը վա­ղօ­րոք ար­դեն կա­յաց­վել էին, մնում էր Հա­յաս­տա­նի «հե­ղա­փո­խա­կան» շար­ժում­նե­րով քո­ղար­կել խոր­հր­դա­յին կայս­րու­թյան մաս­նատ­ման փաս­տը՝ այն ձևա­կեր­պե­լով որ­պես ժո­ղովր­դա­կան ըն­դվ­զում­նե­րի ան­մի­ջա­կան ար­դյունք ու հետևանք, որ­պես շիր­մա՝ խոր­հր­դա­յին հա­սա­րա­կու­թյու­նից թաքց­նե­լու ԽՍՀՄ փլուզ­ման հիմ­նա­կան մո­տի­վա­ցիան, որ­պես­զի ոտ­քի կանգ­նեին ու փլուզ­ման նույն ճա­նա­պար­հը բռ­նեին նաև մյուս հան­րա­պե­տու­թյուն­նե­րը՝ քանդ­ման բուն պրո­ցե­սին խա­բու­սիկ շղարշ տա­լու, ա­ռերևույթ ու բնա­կա­նոն ինչ-որ երևույթ ցույց տա­լու հա­մար: Ե­թե ըն­դու­նենք, որ Հա­յաս­տանն իր ան­կա­խու­թյու­նը ստա­ցավ ՀՀՇ-ի ու ԼՏՊ-ի ակ­տիվ պայ­քա­րի մի­ջո­ցով, ա­պա ինչ­պես բա­ցատ­րենք Թուրք­մենս­տա­նի ան­կա­խու­թյան փաս­տը՝ ա­ռանց պայ­քա­րի ու թո­հու­բուհ­նե­րի, ա­ռանց գոր­ծա­դուլ­նե­րի ու մի­տինգ­նե­րի, ինչ­պես բա­ցատ­րել Բե­լա­ռու­սի և ՈՒկ­րաի­նա­յի ան­կա­խու­թյու­նը, երբ այդ հան­րա­պե­տու­թյուն­նե­րում անց­կաց­ված հան­րաք­վե­նե­րում քա­ղա­քա­ցի­ներն ընդ­հա­նուր առ­մամբ դեմ ար­տա­հայտ­վե­ցին ԽՍՀՄ փլուզ­մա­նը: Այդ «հե­ղա­փո­խա­կան» օ­րե­րին ինձ ա­վե­լի շատ ան­հան­գս­տաց­նում էր «Tabay EC»-ը Հա­յաս­տա­նում ու­նե­նա­լու խն­դի­րը, ան­կախ, թե կա­խյալ Հա­յաս­տա­նի ար­դյու­նա­բե­րու­թյա­նը դա շատ էր պետք: Ճա­պո­նա­կան կենտ­րո­նը թույլ կտար, որ մենք կա­րո­ղա­նա­յինք ան­հա­վա­նա­կան բարձր մա­կար­դա­կի հասց­նել մեր է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, մե­քե­նա­շի­նու­թյունն ու գի­տա­տար ար­դյու­նա­բե­րու­թյան մյուս ճյու­ղե­րը, դառ­նալ տա­րա­ծաշր­ջա­նի կա­յա­ցած գի­տաար­տադ­րա­կան կարևոր կենտ­րո­նը:
-Սա­շա, եր­կի­րը մի՛ խառ­նեք, կա՛նգ ա­ռեք, թո­ղեք մեր գործն ա­վար­տենք:
-Չի՛ լի­նի, չե՞ք տես­նում, որ երկ­րում հե­ղա­փո­խու­թյուն է կա­տար­վում, պետք է ա­վե­լի ակ­տի­վա­նանք ու պրո­ցե­սին ա­րա­գա­ցում հա­ղոր­դենք:
-Դուք ձեր հե­ղա­փո­խու­թյունն եք ա­նում, իսկ ես ցան­կա­նում եմ տեխ­նի­կա­կան հե­ղա­փո­խու­թյուն կա­տա­րել, թույլ տվեք ա­վար­տին հասց­նեմ իմ գոր­ծը, վե­րա­կանգ­նենք Սպի­տա­կի ա­ղե­տի գո­տին, հե­տո կմ­տա­ծենք ձեր հե­ղա­փո­խու­թյան մա­սին:


Չս­տաց­վեց, ա­մեն ինչ գլ­խի­վայր շուռ էր ե­կել, ե­ղավ այդ ար­հես­տա­ծին հե­ղա­փո­խու­թյու­նը, ստա­ցանք այդ հո­րին­ված ան­կա­խու­թյու­նը, հի­մա ու­նենք այն, ին­չը ու­նենք, պարզ­վում է, որ ո­չինչ էլ չու­նենք, ա­մեն ինչ տր­վեց թա­լա­նի, ին­չը թա­լա­նել չհա­ջող­վեց՝ հիմ­նա­հա­տակ քան­դե­ցին, կար­ծես, թե այս­տե­ղով թուրքն էր ան­ցել, հայ թուր­քերն են ան­ցել:
Հա­յաս­տա­նի այժ­մյան իշ­խա­նա­վոր­նե­րը՝ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, կետ առ կետ շա­րու­նա­կում են ՀՀՇ-ի գոր­ծը, հի­մա ստիպ­ված են ձեռք­նե­րը փր­փուր­նե­րին գցել, աշ­խար­հով մեկ փո­ղեր ու ներդ­րում­ներ մու­րալ, Ա­մուլ­սա­րի ոս­կին քա­մուն տալ՝ իբր երկ­րի պաշտ­պա­նա­կան կա­րիք­նե­րի հա­մար զենք գնե­լու մտա­հո­գու­թյուն­նե­րից դրդ­ված, խել­քի ա­շե­ցեք, որ­քան են մտա­հոգ­ված:
ՈՒ­րեմն երկ­րի պաշտ­պա­նա­կան կա­րիք­նե­րի հա­մար զենք գնե­լու այլ տար­բե­րակ­ներ չու­նենք, դրա մա­սին ինձ է պետք հարց­նել, ես փո­ղե­րի տե­ղե­րը ցույց կտամ, հա­զար ու մեկ հնա­րա­վո­րու­թյուն ու­նենք: Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ իմ մշ­տա­կան բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քը պե­սի­միզ­մի կամ խոր դեպ­րե­սիա­յի ար­դյունք չէ, ես ի­րա­տես եմ, տն­տե­սա­կան կո­լապ­սի մեղ­քը դնում եմ իմ կող­մից մշակ­ված ու ներ­դր­մա­նը պատ­րաստ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի երկ­րաս­տեղծ ծրագ­րից բան չհաս­կա­ցող իշ­խա­նու­թյուն­նե­րի վզին, նրանք են մե­ղա­վոր: Ծրա­գի­րը թույլ է տա­լիս լու­ծել մեր բո­լոր տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան, անվ­տան­գու­թյան ու սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը, բայց ա­րի ու տես, որ իշ­խա­նա­կան օ­ղակ­նե­րում հե­տաքր­քր­վող­ներ չկան, միայն խան­գա­րում են, ին­չու՞: Սա, թերևս, ինձ հա­մար միակ ան­բա­ցատ­րե­լի բանն է, թե ինչն է պատ­ճա­ռը, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հրա­ժար­վում են օգ­տա­գոր­ծե­լուց այս հո­յա­կապ հնա­րա­վո­րու­թյու­նը՝ տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան բո­լոր խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար: Ո՛չ ՀՀ վար­չա­պե­տը, ո՛չ ՀՀ նա­խա­գա­հը, ո՛չ էլ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վը պատ­րաստ չեն լսե­լու և ըմ­բռ­նե­լու հե­լիո­ֆի­կաց­ված եր­կիր լի­նե­լու գա­ղա­փա­րը: Հե­տաքր­քիր է, թե մեր ծրա­գիրն ինչ­պես կըն­դու­նեն Ար­ցա­խում: Այս հար­ցին պա­տաս­խա­նե­լու հա­մար 2019 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 3-ին, «Ի­րա­տե­սում» իր տն­տե­սա­գի­տա­կան հիմ­նա­րար հրա­պա­րա­կում­նե­րով հա­ճախ հան­դես ե­կող Վահ­րամ Բա­յա­դյա­նի հետ մեկ­նե­ցի Ար­ցախ՝ տես­նե­լու և հաս­կա­նա­լու այն­տե­ղի ի­րա­վի­ճա­կը, մաս­նա­վո­րա­պես, թե ինչ­պես կվե­րա­բեր­վեն Հա­յաս­տա­նում ծն­ված ու ծի­լեր ար­ձա­կած «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րին», մի՞­թե այս­տեղ էլ են այդ կարևոր ծրա­գի­րը Հա­յաս­տա­նի պես ըն­դու­նե­լու: Մեկ դա­սա­խո­սու­թյուն կար­դա­ցի Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նում, հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս­նե­րին, աս­պի­րանտ­նե­րին ու ու­սա­նող­նե­րին պատ­մե­ցի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի մա­սին՝ ըն­դգ­ծե­լով դրա տն­տե­սա­կան ու, հատ­կա­պես, քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյու­նը: Հա­ճե­լիո­րեն զար­մա­ցա ու մի կարևոր հայտ­նու­թյուն ա­րե­ցի, որ Ար­ցա­խը Հա­յաս­տան չէ, այս­տեղ վե­րից վար պե­տա­կան մտա­ծո­ղու­թյուն ու­նե­ցող, սե­փա­կան երկ­րի ճա­կա­տագ­րով մտա­հոգ քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյուն կար, նման չէ Հա­յաս­տա­նին: Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Հով­հան­նես Թոք­մա­ջյա­նը այն աս­տի­ճա­նի արժևո­րեց ու գնա­հա­տեց մեր ծրագ­րի կարևո­րու­թյու­նը, որ, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու, այն ներ­կա­յաց­րեց Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին: Ար­ցա­խի նա­խա­գա­հի խոր­հր­դա­կա­նի հետ ե­ղանք Ար­ցա­խի պետ­նա­խա­րա­րի մոտ, ներ­կա­յաց­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, կարևո­րու­թյու­նը Ար­ցա­խի տն­տե­սու­թյան ու մի­ջազ­գա­յին ճա­նա­չե­լիու­թյան հա­մար: Մոտ մեկ ժամ քն­նար­կե­լուց հե­տո հաս­կա­ցա, որ Ար­ցա­խի պետ­նա­խա­րար-վար­չա­պե­տը հաս­կա­ցավ ու կարևո­րեց ա­մե­նա­կարևո­րը. Ար­ցա­խի հե­լիո­ֆի­կա­ցիան կու­նե­նա ոչ միայն տն­տե­սա­կան, այլև քա­ղա­քա­կան մեծ նշա­նա­կու­թյուն երկ­րի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման տե­սա­կե­տից: Այս­տեղ ես հաս­կա­ցա ան­կախ Ար­ցա­խի ու ան­կախ Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյուն­նե­րի հիմ­նա­կան տար­բե­րու­թյու­նը. մե­կը ձեռք է բեր­վել ա­րյու­նով ու հե­րոս­նե­րի կյան­քի գնով, մյու­սը՝ ցու­ցադ­րա­կան-ցույ­ցա­յին ակ­ցիա­նե­րով ու հռե­տո­րա­կան պո­ռո­տա­խո­սու­թյամբ՝ որ­պես նվեր: Այս­պի­սի ա­սաց­վածք կա՝ дареному коню в зубы не смотрят (ըն­ծայ­ված ձիու ա­տամ­նե­րը չեն հաշ­վում): Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյու­նը մեր չորս իշ­խա­նու­թյուն­ներն էլ ըն­դու­նե­ցին որ­պես ըն­ծայ­ված ձի, որ կա­րե­լի է քշել, շա­հա­գոր­ծել, ու­ժաս­պառ ա­նել՝ ա­ռանց հետևանք­նե­րի մա­սին մտա­ծե­լու։ Սրանք ան­թա­քույց պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան նա­խան­շան­ներ են՝ մեր ազ­գա­յին շա­հե­րի ան­տես­մամբ: Ար­ցա­խում այդ­պես չէր, դրա­նում կր­կին հա­մոզ­վե­ցի, երբ հան­դի­պե­ցինք գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րի հետ: Մեզ հետ հան­դի­պե­լու հա­մար նա եր­կու ժամ տրա­մադ­րեց՝ իր աշ­խա­տա­ժա­մից դուրս, ու­շադ­րու­թյամբ լսեց հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի գյու­ղատն­տե­սու­թյա­նը վե­րա­բե­րող ին­ֆոր­մա­ցիան, խնդ­րեց, որ մեր նյու­թե­րը տրա­մադ­րենք՝ ա­վե­լի ման­րա­մասն ու­սում­նա­սի­րե­լու հա­մար: Ի զար­մանս ինձ, Ար­ցա­խի գյուղ­նա­խա­րա­րը տե­ղյակ էր հե­լիո­ֆի­կա­ցիա­յին, «Ի­րա­տե­սում» էր կար­դա­ցել: Այս­տեղ ես պետք է իմ խո­րին շնոր­հա­կա­լու­թյու­նը հայտ­նեմ «Ի­րա­տե­սի» խմ­բագ­րու­թյա­նը՝ Ար­ցա­խի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը ամ­բող­ջու­թյամբ տպագ­րե­լու հա­մար: Ինձ հա­մար կարևոր հայտ­նու­թյուն էր նաև, որ «Ի­րա­տե­սը» Ար­ցա­խում ա­մե­նա­կար­դաց­վող թեր­թե­րից է և Ար­ցա­խի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը, ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան, գտն­վում է ար­ցախ­ցի­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք բեր­վե­ցին, որ փոր­ձարկ­ման նպա­տակ­նե­րով պատ­րաս­տենք արևա­յին հա­մա­կար­գե­րի եր­կու փորձ­նա­կան նմուշ՝ 5 կՎտ հզո­րու­թյամբ սար­քեր՝ արևա­յին սր­ճա­րան­նե­րի հա­մար և 30 կՎտ հզո­րու­թյամբ սար­քեր՝ տնե­րի ջե­ռուց­ման հա­մար: Տե­սա­նե­լի էր, որ Ար­ցա­խում բնա­կա­րան­նե­րի ջե­ռուց­ման հա­մար հիմ­նա­կա­նում փայտ է օգ­տա­գործ­վում, փայ­տով է աշ­խա­տում ան­գամ Շու­շիի հա­մալ­սա­րա­նի ջե­ռուց­ման հա­մա­կար­գը: Ար­ցա­խի նմուշ­նե­րը փոր­ձար­կե­լուց հե­տո կա­րող ենք սկ­սել երկ­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի գոր­ծըն­թա­ցը, բայց.... այս­տեղ «բայց»ե­րը շատ են, Հյաս­տա­նում չու­նենք նոր տեխ­նի­կա­յի փորձ­նա­կան նմուշ­նե­րի պատ­րաստ­ման ու փոր­ձարկ­ման ար­տադ­րա­մա­սեր, ա­ռանց ո­րոնց հնա­րա­վոր չէ կազ­մա­կեր­պել ոչ միայն արևա­յին սար­քե­րի, այլև ցան­կա­ցած այլ տեխ­նի­կա­յի ստեղծ­ման ու ար­տադ­րու­թյա­նը հանձ­նե­լու գոր­ծը: Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի հե­կիո­ֆի­կա­ցիա­յի քա­ղա­քա­կան հե­ռան­կար­նե­րի մա­սին կա­րե­լի է դա­տել՝ լսե­լով Ռու­սաս­տա­նի և Հա­յաս­տա­նի գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­նե­րի ա­կա­դե­մի­կոս, Բաք­վում ծն­ված Վա­լե­րի Պետ­րո­սյա­նի զրույ­ցը Վլա­դի­միր Պոզ­նե­րի հետ (2019 թ., հոկ­տեմ­բե­րի 21): Մեջ­բե­րեմ Պետ­րո­սյա­նի հետևյալ խոս­քը. «Եր­կիր մո­լո­րա­կի գլո­բալ տա­քաց­ման պատ­ճա­ռով երկ­րին սպառ­նա­ցող է­կո­լո­գիա­կան ա­ղե­տի հետևանք­ներն ա­ղե­տա­լի մասշ­տաբ­նե­րի են հաս­նե­լու: Դա­տե­ցեք ինք­ներդ, ար­դեն 2050 թվա­կա­նին օվ­կիա­նոս­նե­րի ջրե­րի մա­կար­դա­կը բարձ­րա­նա­լու է 64 մետ­րով, ջրի տակ են անց­նե­լու շատ ու շատ քա­ղաք­ներ և եր­կր­ներ, Նյու-Յոր­քի 40 տո­կո­սը և Մա­յա­մին՝ ամ­բող­ջու­թյամբ»:


Վա­լե­րի Պետ­րո­սյա­նը նշեց նաև շվեդ դպ­րո­ցա­կան Գրե­տա Թյուն­բեր­գի է­կո­լո­գիա­կան ակ­ցիա­նե­րի կարևո­րու­թյու­նը: Իսկ է­կո­լո­գիա­կան ա­ղե­տի կանխ­ման ճա­նա­պար­հը մեկն է՝ պետք է հրա­ժար­վել է­ներ­գե­տիկ նպա­տակ­նե­րով քա­րած­խի, նավ­թի ու գա­զի այ­րու­մից՝ ան­ցում կա­տա­րե­լով դե­պի արևա­յին տեխ­նի­կա­յի զանգ­վա­ծա­յին կի­րա­ռու­թյու­նը կամ, մեր կող­մից գոր­ծա­ծու­թյան մեջ դր­ված տեր­մի­նով ա­սած, եր­կր­նե­րի ու աշ­խար­հա­մա­սե­րի հե­լիո­ֆի­կա­ցիան: Ի՞նչ կշա­հի Ար­ցա­խը, ե­թե ի­րա­կա­նում դառ­նա աշ­խար­հի ա­ռա­ջին հե­լիո­ֆի­կաց­ված եր­կի­րը: Ար­ցա­խը օ­րի­նակ կդառ­նա աշ­խար­հին ու է­կո­լո­գիա­կան ա­ղե­տից փր­կու­թյան ի­րա­կան ճա­նա­պար­հը ցույց կտա: Մի՞­թե այս պար­զա­գույն դա­տո­ղու­թյուն­նե­րը և քա­ղա­քա­կան կարևոր դի­վի­դենդ­ներ ստա­նա­լու հե­ռան­կա­րը հա­սա­նե­լի չեն Հա­յաս­տա­նի իշ­խա­նա­վոր­նե­րի ու­ղեղ­նե­րին, նրանք ին­չու՞ են հրա­ժար­վում ստանձ­նե­լուց հա­մաշ­խար­հա­յին կարևոր խն­դի­րը լու­ծո­ղի պատ­վա­վոր դե­րը, ո­րը նաև կօգ­նի ոտ­քի հա­նե­լու մեր ար­դյու­նա­բե­րու­թյունն ու ընդ­հա­նուր տն­տե­սու­թյու­նը։ Բա­ցատ­րու­թյու­նը չեմ գտ­նում, մի՞­թե այդ­քան տհաս է մեր հե­ղա­փո­խա­կան չի­նով­նի­կու­թյու­նը, և ու՞մ վրա ենք մեր հույ­սը դրել:


Բայց վե­րա­դառ­նանք Շո­կին-Իո­սի­ֆյան բա­րե­կա­մու­թյա­նը, ինչ­պե՞ս էր Իո­սի­ֆյա­նին հա­ջող­վել ստա­լի­նյան դա­ժան տա­րի­նե­րին դա­տավ­ճիռ­ներ փո­խել ու Շո­կի­նի նման շատ ու շատ մաս­նա­գետ­նե­րի ա­զա­տել բան­տե­րից:
(շա­րու­նա­կե­լի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 43903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ