Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բանակցություններ է վարել Հնդկաստանի և Պակիստանի վարչապետների հետ՝ երկու հարևանների միջև լարվածության աճի ֆոնին։ Իրանի նախագահը խստորեն դատապարտել է Հնդկաստանի Փահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, ցավակցություն հայտնել այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին և հավաստիացրել, որ Իրանը պատրաստ է օգնել լիցքաթափելու Պակիստանի և Հնդկաստանի միջև առկա թյուրըմբռնումներն ու լուծել դրանք։               
 

Ասում են...

Ասում են...
24.12.2023 | 08:12

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը 10-20-100 անգամ ավելի քիչ զենք ունի, քան ունեին Լեռնային Ղարաբաղի հայերը. և ադրբեջանական բանակը իսրայելական բանակը չէ։ Թող Հայաստանում մտածեն։ Նման խայտառակություն Ղարաբաղի հայերը, առհասարակ հայերը երբեք չեն ունեցել։ Հայ ժողովրդի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերի, խորհրդային և այլ նշանավոր մեր մարշալների ողջ պատմության ընթացքում Ղարաբաղի հայերը երբեք թշնամուն չեն հանձնվել, իսկ այժմ նրանք հեռացել են։ Ինչո՞ւ՝ կհարցնեք դուք։ Շատ պարզ. ես կասեմ։ Այ, պաղեստինցիների բախտը բերել է, իսկ Իսրայելինը՝ ոչ, որովհետև Պաղեստինն իր Փաշինյանը չունի, իսկ հայերն ունեցան։ Հայաստանի ղեկավարության այդ նեխած, կապիտուլյանտական, դավաճանական քաղաքականությունը հանգեցրեց այս ողբերգությանը:

Սեմյոն Բաղդասարով

Դիտվել է՝ 396240

Մեկնաբանություններ