ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հանդիպում Շիրազի հետ

Հանդիպում Շիրազի հետ
15.10.2024 | 09:17

Հե­ռա­վոր 1975-ի սեպ­տեմ­բեր­յան մի խա­ղա­ղա­վետ ե­րե­կո հա­մալ­սա­րա­նի ժուռ­նա­լիս­տի­կա­յի ամ­բիո­նի դա­սա­խոս Սմբատ Ա­վագ­յա­նը ինձ ու հա­մա­կուր­սե­ցուս` Կա­րի­նե Արամ­յա­նին «Ար­մե­նիա» հյու­րա­նոց տա­րավ՝ հան­դի­պե­լու Մոսկ­վա­յից ժա­մա­նած հայտ­նի գրա­կա­նա­գետ, պրո­ֆե­սոր Ար­շա­վիր Ար­շա­րու­նուն: Մոտ եր­կու ժամ տևած զրույցն ասես մեր հա­մալ­սա­րա­նա­կան դա­սի շա­րու­նա­կութ­յու­նը լիներ` ա­կա­դե­միա­կան կո­կիկ խոս­քով ու ո­ճով, և, ան­կեղծ ա­սած, այ­սօր այդ հան­դի­պու­մից սրտումս էա­կան բան չի մնա­ցել: Այ, ու­րի՜շ էր քիչ անց Ա­միր­յան փո­ղո­ցում Հովհաննես Շի­րա­զի հետ մեր` թե­կուզև շատ կար­ճատև, «ոտ­քի վրա» պա­տա­հա­կան հան­դի­պու­մը: Հա­խուռն, բնական, մարդ­կա­յին ջեր­մութ­յամբ առ­լե­ցուն այդ քաղցր հուշ-պա­տա­ռի­կը հի­մա էլ վառ է իմ սրտում:

…­Մաշ­տո­ցի պո­ղո­տան ո­ղո­ղած լույ­սե­րի մի­ջով դե­պի մեզ է գա­լիս ժո­ղովր­դի պաշ­տե­լի բա­նաս­տեղ­ծը` առ­յու­ծա­բաշ ճակա­տը վե­հո­րեն աջ ու ահ­յակ թե­քե­լով, մարդ­կանց սրտա­զեղ ող­ջույն­նե­րին պա­տաս­խա­նե­լով:

Մեր դա­սա­խո­սը, ձեռ­քե­րը լայն տա­րա­ծած, մո­տե­ցավ Շիրա­զին, ող­ջա­գուր­վեց ու հան­դի­սա­ձայն ա­սաց.

- Ջեր­մա­գին ող­ջո՛ւյն ար­դի հայ պոե­զիա­յի Առ­յու­ծին:

Պոե­տա­կան ինք­նա­սի­րութ­յու­նից փոքր-ինչ շոյ­ված` Շիրազը ու­սե­րը թեթև ցնցեց, լայն ժպտաց ու.

- Գի­տեք, ո­մանք ին­ձի Առ­յուծ կան­վա­նեն, որ ես ի­րենց աղվես չը­սեմ… Դու է­դոն­ցից չես, չէ՞, Սմ­բա՛տ:

Թն­դաց բո­լո­րիս ա­ռողջ ծի­ծա­ղը:

- Սե՛րժ, հի­մա մեր ա­նուն­նե­րը կհարց­նի ու քո ոչ հայ­կա­կան ա­նու­նը «պայթ­յուն» կա­ռա­ջաց­նի, ճարդ տես,- ա­կան­ջիս տագ­նապ հնչեց­րեց Կա­րի­նեն:

Մենք, ի­հար­կե, ծա­նոթ էինք Շի­րա­զի նաև այն բանաստեղծութ­յուն­նե­րին, ո­րոն­ցում հայ­րե­նա­պաշտ պոետը եր­գի­ծել է ոչ հա­յե­ցի անձ­նա­նուն­նե­րը, խա­րա­զա­նել մեր բնա­կա­վայ­րե­րի խորթ, օ­տա­րա­հունչ ան­վա­նում­նե­րը:

Ով խու­ժել է` մի բան տի­րել,

Իր ա­նունն է վրան դրել…

- Սմ­բա՛տ, էս սի­րուն ջա­հել­նե­րը ու­սա­նող­ներդ ե՞ն,- հարցրեց մեր դա­սա­խո­սին, ա­պա դար­ձավ մեզ:

- Ձեր ա­նուն­նե­րը ին­ձի կբաշ­խե՞ք:

Լ­սեց Կա­րի­նե ա­նու­նը, և աչ­քե­րը նկա­տե­լիո­րեն ժպտա­ցին:

Հար­ցա­կան հա­յաց­քը հի­մա էլ ինձ վրա հա­ռեց.

- Սեր,- ա­սա­ցի` ան­վանս «աղմ­կա­հա­րույց» վեր­ջին տա­ռը ուղ­ղա­կի «կուլ տա­լով»:

- Սե­րո` չէ, Սե­րոբ էլ` չէ, ճի՞շտ լսե­ցի, հենց Սե՞ր:

Ես հաս­տա­տե­ցի: Եվ նա շի­րա­զա­վա­յել ընդ­հան­րա­ցու­մով եզ­րա­փա­կեց «նոր» ան­վանս հետ կապ­ված «խնդի­րը»` ասելով.

- Սե՛ր: Լա՜վ է: Էս աշ­խար­հում ա­մեն լավ բան սի­րուց կծնվե…

…Ճշ­մա­րիտ է, «պայթ­յու­նը» չկա­յա­ցավ, սա­կայն մինչև օրս հո­գուս խոր­քում կռիվ ու վեճ կա` ին­չո՞ւ ստե­ցի մեծն Շիրազին: Սա­կայն նույն պա­հին ներ­սումս հա­կընդդ­եմ մի ու­րիշ ձայն էլ է հնչում` իսկ ին­չո՞ւ վիշտ ու զայ­րույթ պատճա­ռեի սի­րե­լի պոե­տին:

Սերժ Մանուկյան

Դիտվել է՝ 8989

Մեկնաբանություններ