ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, ՌԴ-ն իր կողմից մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրելու Երևանի մտադրությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ալեքսանդր Մատինյանի կտակը

Ալեքսանդր Մատինյանի կտակը
20.11.2024 | 10:12

1909 թ․ օգոստոսի 25-ին Փարիզում վախճանվեց Թիֆլիսի նախկին քաղաքագլուխ 66-ամյա Ալեքսանդր Մատինյանը։ Այդ բնիկ թիֆլիսցին 1866-ին ավարտել էր Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա վերադարձել և աշխատել դատաիրավական համակարգում։

1874-1897 թթ․ եղել էր Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր, հետո ընտրվել քաղաքագլուխ։ Նա միակն էր, որ չորս անգամ անընդմեջ ընտրվել էր և 12 տարի մեծ արդյունավետությամբ նպաստել քաղաքի բարենորոգմանը։ Նա իր ամբողջ կարողությունը՝ ավելի քան 200 հազար ռուբլի, կտակեց քաղաքին և ոչ մի կոպեկ՝ ազգին։

Այդ ժամանակ ոչ ոք չբողոքեց, չդժգոհեց, բացառությամբ ազգությամբ ուտի Գրիգոր Նիկողոսյանի, որը «Հովիւ» շաբաթաթերթում տպագրեց «Կտակներ քաղաքներին և ուտիացու բողոքը» վերնագրով սրտացավ մի դիտարկում, ուր մասնավորապես գրում էր․

«․․․Ո՞ր հայը չի զգացել իր կաշու վրայ օտարների անհաշտ ատելութիւնը և գարշանքը դէպի իր ազգութիւնը, ո՞ր ռուս գրողը, բանաստեղծը, վիպասանը, թատերագիրը, Պուշկինից սկսած մինչև Տիւտչեվը, Չեխովը և ուրիշներ, չէ յեղյեղել իր գրութեամց մէջ ատելութեան, արհամարհանքի և գարշանքի զգացում դէպի հայերը։ Եւ այս ամենից յետոյ պէտք է օրհնե՞լ թէ անիծել այն հայի հիշատակը, որը վերցնում է ու իր ամբողջ կարողութիւնը կամ թէ նրա մի մեծագոյն մասը կտակում է յօգուտ այնպիսի քաղաքի, որի բնակիչների մէջ հայերը կազմում են մի որոշ, բայց ո՛չ գերակշռող տոկոս, ինչպէս Թիֆլիզն է։

ՈՒրեմն ի՞նչ ասել այդպիսի մի «բարեգործ» հայի մասին, որը հայ եկեղեցու և ազգի զաւակը լինելով, անգիտանում է Էջմիածնի կենսական պահանջները, արհամարհում է իր ազգի անթիւ ցաւերը, հոգսերը, տառապանքները, տասնեակ որբերի և աղքատների ծայրագոյն թշուառութիւնը Կովկասում և Տաճկաստանում և վերցնում է ահագին կարողութիւն կտակում այնպիսի մի հարուստ քաղաքի օգտին, որի մէջ ռուսաց արխիերեյը՝ առաջնորդը, տարեկան երկու միլիոն ռուբլի հասոյթ է ստանում քաղաքի վանքապատկան կայքերից։

Իսկ Թիֆլիզի Շիօեւները, Էլիմիրզովները, Շամխարովները և վերջումս էլ Ալէք․ Մատինովը նոյնանման վերաբերուեցին դէպի իրանց ազգութիւնը։ Դրանց կտակներով Թիֆլիզ քաղաքին թողած կարողութեան գումարը մէկ միլիոն ռուբլու է հասնում։

Ամենայն հայոց Կաթողիկոսը ապրում է խարխուլուած ու կիսափուլ մի շէնքի մէջ, որ Վեհարանի նուիրական անունն է կրում։ Գէորգեան ճեմարանը միջոց չունի մի քանի տարի իր գոյութիւնը պահելու և նոյնիսկ տասնեակ սաներ պահելու, հայ գիւղացիները փող չունեն, որ իրանց արտերի համար սերմացու ցորեն առնեն, հնար չունին գիւղական մի աղքատիկ դպրոց պահելու, արիաջան և անձնուէր հայ ուսուցիչները տասնեակ տարիներ վարժապետութիւն անելուց յետոյ՝ ծերացել են և հացի կարօտ են մնացել, իսկ մեր այլասերուած և անազգի «բարեգործները» վերցնում են մի միլիոն ռուբլի և փեշկեշ անում Թիֆլիզի պէս ճոխ ու փարթամ քաղաքին»։

Գուցե տարօրինակ թվա, բայց Թիֆլիսի քաղաքային վարչությունը հայտարարեց, որ հնարավորություն չունի հանգուցյալի դին Փարիզից բերել․․․ Իմանալով այդ մասին, փոխադրման գործն ու ծախսը ստանձնեց պատվարժան Ալեքսանդր Մանթաշյանցը։ Մատինյանին հողին հանձնեցին սեպտեմբերի 27-ին, Վանքի ավագ եկեղեցու բակի գերեզմանատանը։ Ինչպես մյուս երևելի հայերի, այնպես էլ նրա գերեզմանը 1938 թ․ ավերեցին։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 11415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ