Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական չորս բարձրագույն Աթոռների գահակալները

Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական չորս բարձրագույն Աթոռների գահակալները
12.12.2025 | 11:54

Վերևում՝ ձախից աջ.

1․ Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոս - Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ

2․ Մեծի Տանն Կիլիկիո 41-րդ Կաթողիկոս - Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջին

Ներքևում՝ ձախից աջ.

3․ Երուսաղեմի Հայոց 97-րդ Պատրիարք - Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան

4․ Կոստանդնուպոլսի Հայոց 86-րդ Պատրիարք - Ամենապատիվ Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ․Գ.

ՈՒշադրություն դարձնենք, որ Հայ Եկեղեցու միայն նշված չորս գահակալներն են, որ լանջախաչի ու պանակեի հետ մեկտեղ՝ իրավազոր են կրել Երկգլուխ արծվի նշան («պանակե-արծիվ»)։

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ