Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Քաղաքականությունը արվեստ է, որտեղ ատելությունը տեղ չունի

Քաղաքականությունը արվեստ է, որտեղ ատելությունը տեղ չունի
12.12.2025 | 12:02

Հեռավոր 2015 թվականն էր։

Այն ժամանակ Նիկոլը դեռ ֆեյսբուքով թիմակիցներ էր հավաքում, Գրիգորյան Արմենը Լևոն Տեր-Պետրոսյանին որպես քաղաքական իմաստուն առաջնորդ էր համարում ու ՀԱԿ-ի քաղաքական ակտիվի (երիտասարդ) միջոցով «Չե՛ք անցկացնի» շարժում էր հիմնում։

Ի միջի այլոց, հենց Գրիգորյան Արմենն էլ «դեմ էր» վարչապետին սուպեր լիազորություններ տալուն, դատարաններն ու դատավորներին մեկ քաղաքական ուժի կցորդ դարձնելուն։

Իսկ Նիկոլն ընդհանրապես սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ։

Բայց հիմա երկուսն էլ վայելում են սուպերվարչապետական պադավատապետությունը։

Դե իսկ ձեր խոնարհ ծառան էլ՝ «Ո՛չ սահմանադրական փոփոխություններին» շարժումն էր համակարգում։

Այսօրվա շատ «հուժկու» հակասերժականներ էլ ամեն օր մեր հետ կոնֆլիկտի մեջ էին` «նախագահի ծրագրին դեմ գնալու համար»:

Մենք շատ էֆեկտիվ քարոզարշավ էինք այն ժամանակվա համար արել ու հասարակության մոտ բավականին բացասաբար էր ընդունվում նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելու գաղափարը։

ՈՒ հենց այդտեղ սկսվեցին մեր խնդիրները։

Ի տարբերություն այսօրվա անիմաստ ու անկենսագրություն կերպարների, ես` անձամբ, երբեք չարությամբ չեմ նայել ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ ՀՀԿ-ին։

-Ինչո՞ւ։

-Որովհետև քաղաքականությունը արվեստ է, որտեղ ատելությունը տեղ չունի, որտեղ եթե սխալվել ես, դա քո՛ սխալն է ու ինքդ պիտի պատասխանատվություն կրես։ Որովհետև հակառակ դեպքում դու վերածվում ես սովորական «աբիժնիկի», որը բարոյական ամենացածր սանդղակն է, որտեղից անդին` գաղափարների ու սկզբունքների զիջումն է կենդանական բնազդին։

Հայաստանի ժողովրդավարացման համար ես ու իմ ընկերները երևի թե ամենաերկարն ենք պայքարել, բայց դա երբեք դրոշ չենք դարձրել, որովհետև մեր պայքարը ո՛չ թե անձնական շահի, այլ Հայաստանի ապագայի համար էր և է։

Էն որ կան չէ՞ դեմքեր, որ ասելու բան չունեն ու մեկ էլ.

«Բա Սերժի ժամանակ ո՞ւր էիք»:

ՈՒզում եմ ասել՝ մենք մեր տեղում էինք, դո՞ւք ուր էիք` 2018-ից հետո մարդամեջ դուրս եկածներ...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ